niderlandakan

«Ռադիո Մարիամ»-«Նիդերլանդական օրագիր»

Ռադիո Մարիամի հաղորդավար Արշակ Ադամյանը
Ռադիո Մարիամի հաղորդավար Արշակ Ադամյանը

27.05.2021

Այս ամիսը տոնական է «Ռադիո Մարիամի» համար: Մայիսի 24-26-ը ռադիոկայանը Մարիաթոն էր կազմակերպել այն նվիրելով  Աստվածամորը: Այս կապակցությամբ ռադիոկայանը մի շարք տոնական եթերներ է թողարկել, որում բազմաթիվ մասնագետներ գնահատել ու շնորհավորել են ռադիոկայանին:  Ռադիո Մարիամը մի մեծ ընտանիք է, որի հաղորդումները թողարկվում են աշխարհի 80 երկրներում: Գյումրիից  տրվող հայկական հաղորդումները հեռարձակվում են նաև HOT BIRD 13 EST արբանյակով:

Տոնական հաղորդմանը իր ողջույնի խոսքն է ուղղել «Նիդերլանդական օրագիրը», որն ակտիվորեն համագործակցում է «Ռադիո Մարիամի» հետ  կապված Ամատունիների իշխանական տոհմի նախագծին: Ներկայացնում ենք «Ռադիո Մարիամին» ուղղված «Նիդերլանդական օրագրի» հիմնադիր խմբագիր Hay Azian-ի ուղջույնի խոսքը.

«Առաջին հերթին կարևորում եմ, որ Աստվածամոր անունը կրող ռադիոն` «Ռադիո Մարիամն» արդեն մոտ 10 տարի իր գործունեությունն է ծավալում Հայաստանի մշակութային մայրաքաղաք` Գյումրիում: 

 Ռադիո  Մարիամն արհեստների ու հարուստ մշակույթ ունեցող Գյումրիին նոր գույն ու հնչեղություն է տալիս: Անշուշտ մեծ պատիվ է աշխարհի բազմաթիվ երկրներում  հեռարձակվող ռադիոկայանի  հայերեն սփռումները Հայաստանից, որի հանգրվանը  հե՛նց Գյումրին է: Օգտվելով առիթից շնորհակալություն եմ հայտնում  «Ռադիո Մարիամի» աշխատանքային կոլեկտիվին`  հոգևոր ու հայանպաստ գործունեության համար, ազգային  ու համաշխարհային մշակութային արժեքների անխոնջ ու  նպատակային քարոզչության համար:

 Շնորհիվ հոգևոր և ազգային արժեքների մատուցման «Ռադիո Մարիամին» ունկնդրում են ամենուր, այդ թվում Նիդերլանդներում: Գեղեցիկ համագործակցության արդյունքում, կարողացանք ռադիոլսողին հասցնել հայ ազնվական տոհմերից Ամատունիների մասին «Նիդերլանդական օրագրի»  նախագծի մասին, որի ընթացքում խոսել ենք նշանավոր տոհմի մասին՝ նոր բացահայտումներ կատարելով: 

Հուսով ենք կարճ ընթացքում կկարգավորվեն «Ռադիո Մարիամ» կայքում առկա թերությունները և շատ օգտակար հաղորդումներ տեղ կգտնեն կայքի արխիվներում:

 Մայիս ամիսը նվիրված է Աստվածամորը, ու ռադիոկայանը իր հաղորդումները նվիրում է Տիրամորը: Այստեղ մեծ  խորհուրդ եմ տեսնում` դեպի բարին, ազնվությունն ու մաքրությունը տանող առաքելությունը, որի միջոցով «Ռադիո Մարիամի» կոլեկտիվը տարեց-տարի շարժվում է առաջ` նոր բարձրունքներ գրավելու»:

Radio Mariam Armenia

Ամբողջական հաղորդումն այստեղ

https://www.facebook.com/radioMariam/videos/224682042452903


https://www.youtube.com/watch?v=FFFYAyP-RbA


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.