niderlandakan

Նիդերլանդները՝ Աննա Մարտիրոսյանի Մեկ տարվա հեռավորությունից. Մաս 4

Աննան  արդեն շուրջ 1 տարի է բնակվում է Նիդերլանդներում, տեսնում և վերլուծում սոցիալական երևույթները, համեմատական եզրեր անցկացնում Հայաստանի հետ:

Նա շատ է ցանկանում, որ Հայաստանում առկա սոցիալական շատ խնդիրներ լուծվեին ճիշտ այնպես, ինչպես դա արվում է Նիդերլանդներում:

Ներկայացնում ենք այս շարքի Աննայի կազմած 4-րդ հոդվածը:

Սկիզբն` այստեղ.

1. Նիդեռլանդցին համբերատար է և բարեհամբույր ճանապարհին։  Տարածված է հարգանքով միմյանց զիջելը, թե վարորդների,  և թե վարորդ/հետնիոտնի միջև։  Արգելված է ազդանշան տալը. օրենքով տուգանք է հասնում, բավական թանկ վճարով  ,,կատակ բան չէ,,։

2. Ճարտարապետությունը այստեղ շատ յուրօրինակ է։ Ռոտերդամի հանրահայտ կուբիկների արտասովոր շենքը ներառված է աշխարհի ամենարտասովոր և յուրահատուկ կառույցների շարքում։ Շատ գեղեցիկ համադրում են հին շենքերը(16-17-րդ դարերից) նոր ժամանակակից մոդեռն կառույցների հետ։ Այստեղ անճաշակություն երբևէ չես տեսնի որևէ քաղաքում։

3. Ինչպես նշել էի նախորդ հոդվածներում, նիդեռլանդցիները պաշտում են և հարգում բնությունը, կենդանիներին և այլն։ Բազմաթիվ անտառներ և անթիվ պուրակներ կան ամենուրեք, ուր կարելի է զովանալ տապ արևից ։ Շատ քիչ են սրճարանները մերձակայքում, որպեսզի օդի և բնության համադրումը պահպանվի։ Փոխարենը, շատ տարածված է նմանատիպ պուրակներում, լճերի ափերին պիկնիկներ, ընտանեկան/ընկերական  խնջույքներ,հավաքույթներ անցկացնելը։ Այստեղ կտեսնեք տարբեր ազգեր, որոնք հաշտ ու  համերաշխ ընկերակցում են և չեն խանգարում միմյանց։

4. Նիդեռլանդցիները սիրում են հանգիստն ու  հարմարավետությունը։ Իրենց համար խորթ են աղմկոտ վայրերը. խոշորագույն քաղաքների կենտրոններից հնարավորինս խուսափում  են և նախընտրում հեռու, անաղմուկ միջավայրում բնակվել։

5. Աշխատասեր և աշխատանքը հարգող նիդեռլանդցիները  թանկ են գնահատում ժամանակը և այցելուներին նախապես զգուշացնում են, որ իրենց հետ անցկացվող, օրինակ' խորհրդատվական ժամն ավարտվում է։  Փոխարենը՝ իրենց վաստակած հանգիստը և աշխատավարձը տնօրինում ու վայելում են՝ ինչպես ուզում են։ Այլ կերպ՝ աշխատանքը աշխատանք, հանգիստը՝ արժանավայել հանգիստ:

6. Նիդեռլանդներում, բոլոր ընկերություններին, կառույցներին պարտադրում են, որ հատուկ կարիքներով անձինք անպայման աշխատեն տարբեր բնագավառներում, իրենց հմտություններին և կարողություններին համապատասխան։ Բացառված է խղճահարության կամ խտրականության որևէ դրսևորում։

7. Հետևելով նախորդ կետին, հաշմանդամության կենսաթոշակ ոչ բոլոր հատուկ կարիքներով երեխաներին և մարդկանց են նշանակում, այլ միայն կարիքի և հիվանդությունների գնահատման արդյունքում փորձում են թոշակի այլընտրանքային տարբերակներ և լուծումներ առաջարկել, օրինակ վերականգնողական բարձրորակ սարքերի տրամադրում, կրթության հատուկ պայմանների ստեղծում, վերապատրաստում աշխատանքի տեղավորվելու համար և այլն։ 

8. Սոցիալական աշխատանքի ինստիտուտը այստեղ բավական զարգացած է։ Բոլոր մասնագետների պես, սոց աշխատողը ունի իր անհատական կահավորված և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած աշխատասենյակը, ուր շահառուների հետ անցկացնում է խորհրդատվական աշխատանքներ։ Նշեմ, որ բազմամասնագիտական թիմում (լինի հիվանդանոց, քաղաքապետարան կամ որևէ կառույց), սոցիալական աշխատողն ունի իր ուրույն տեղը և մուլտիդիսցիպլինար քննարկումներին անպայման իր մասնագիտական կարծիքները հաշվի են առնվում։ 

«Աննա Մարտիրոսյանի Մեկ տարվա հեռավորությունից» շարքի մյուս հոդվածները

Աննա Մարտիրոսյանը
Աննա Մարտիրոսյանը


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.