niderlandakan

ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐՈՒՄ

Hasmik Mirzoyan 

Նիդերլանդներում մաքրությանը առանձնահատուկ են վերաբերվում.
Մարդիկ էլ մաքրությունը պահում են նաև իրենց տնից դուրս, հակառակ դեպքում կարող են լուրջ տուգանքներ ստանալ։ Չնայած հոլանդացիները շատ օրինապահ են ու եթե կա օրենք (իսկ օրենք ամեն ինչի համար կա), բոլորին ստիպում են պահել այն:

Անգամ մեքենան բակում լվանալու համար հատուկ նյութեր են հարկավոր, որ չեն վնասում միջավայրը, չեն քայքայում ասֆալտը։ 

Մաքրության օրեր կան, երբ մաքրվում, լվացվում են փողոցները, մշակվում է շրջակա լանդշաֆտը։ 

Նիդեռլանդներում չես հանդիպի դրսում արևածաղիկ "չռթող-թափող", իր բակի աղբը մյուսի բակ լցնող կամ գցած ծամոններ, որ կոշիկիդ ա կպչելու։ Երանի մեր երկրում էլ դրանք վերանան ու մաքրություն պահելը դառնա մեր էությունը։


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.