niderlandakan

ԱԼՄԵԼՈՆ ԵՎ ԷՋՄԻԱԾԻՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ

29.06.2021/Նիդ.օրագիր

Նիդերլանդների պատմության մեջ առաջին անգամ Նիդերլանդների քաղաքներից մեկը համագործակցություն է հաստատում հայկական Էջմիածին քաղաքի հետ: Ալմելոյի քաղաքապետ Արյեն Խերիտսենը  և ՀՀ Էջմիածնի  քաղաքապետ Դիանա Գասպարյանը հունիսի 29-ին, երեքշաբթի երեկոյան ուղիղ կապով, հեռակա  ստորագրեցին երկու քաղաքների միջև համագործակցության հուշագիր: Այս գործընկերությունն ուղղված է մշակութային և տնտեսական կապերի ամրապնդմանը, մասնավորապես երկու քաղաքների միջեւ փոխշահավետ բարեկամական  համագործակցությանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` զբոսաշրջություն, տնտեսություն, մշակույթ, արվեստ եւ այլն։ Կողմերը գործնական քայլեր կնախաձեռնեն ճանաչողական փոխայցերի, հասարակական կազմակերպությունների, ձեռնարկությունների եւ մասնագետների միջեւ գործուներության և ուղիղ կապեր հաստատելու համար։ 

Ալմելոյի քաղաքային խորհրդի կարծիքով՝  այս համագործակցությունը նպաստելու է մեր երկու երկրների միջև փոխգործակցության ամրապնդմանը: Ալմելոյում մեծ թվով հայեր են ապրում:

Առցանց հանդիպմանը մասնակցում էին Երևանից` Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը և Հաագայից` Նիդերլանդներում Հայաստանի դեսպան  Տիգրան Բալայանը :

ՕՐՎԱ ԼՈՒՍԱՆԿԱՐ

Այսօր Ալմելոն և Էջմիածինը համագործակցության հուշագիր ստորագրեցին։

Առաջին պլանում՝ Ալմելոյի քաղաքային խորհրդի անդամ, մեր ազգակից Robin Haik Gelici-ն է  (Ռոբին Հայկ Գելիչի)

Հետին պլանում՝ Ալմելոյի քաղաքապետ Արյեն Խերիտսենը ցուցադրում է ստորագրված հուշագիրը։


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.