niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Պարզվել է Ամստերդամի, որ կամուրջն է անվանվել «Հայկական»

-Վստահ էմ թէ դուք ալ ոչ մի ջանք պիտի չի խնայեք մեր շատ տառապած Հայ Ազգը ուս ուսի, եղբայրաբար Հայկական Կամուրջին շուրջ միավորելու:

Պարոն Ռոմաչուկի այս պատգամը վերաբերվում է բոլոր հայերին

         

Լուսանկարներում' Հայտնի հոլանդացի գծանկարիչ ու գեղանկարիչ Յան դը Բեիյերի( Beijer) 1755 թվականի ստեղծած  "հայկական եկեղեցի Ամստերդամում" աշխատանքը, որտեղ երևում է կամուրջը:

Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու մոտ գտնվող «Հայկական կամուրջն»  այսօր:

Մամուլում, մասնավորապես «Արմենպրես»ը հրապարակել էր տեղեկատվություն, որով հաղորդվում էր Ամստերդամում գտնվող կամուրջներից մեկը «Հայկական» անվանելու մասին: Հոդվածում

մատնանշված չէր, թե հատկապես, ո՞ր կամուրջն է այդպես անվանվել ' տեղիք տալով բազմաբնույթ ենթադրությունների: Այս կապակցությամբ  «Ամստերդամի ո ՞ր կամուրջն է անվանվել հայկական»

վերնագրով մի հոդված  էլ տեղադրել էր «Նիդերլանդական Օրագիր»-ը: Դիմեցինք Նիկոլայ Ռոմաշուկին պատասխան ստանալու ակնկալիքով' հենց այն մարդուն , ով  նախանձախնդրորեն մտահոգ է

եղել վերգտնել  Ամստերդամի հայկական հետքի մի  մասնիկը:

Մեր հարցմանը շատ արագ և օպերատիվ արձագանքեց պարոն Նիկոլայ Ռոմաշուկը, ով իր շնորհակալությունը   հայտնեց «Նիդերլանդական Օրագրին» այս հարցի առնչությամբ  դրսևորած

հետաքրքրասիրության համար:

«Պարզապես ձեր տված հարցերից չի շեղվելու համար, ուզում եմ ասել թէ, Ամսթերտամի մէջ, կամուրջ մը, պաշտօնական Հայկական Կամուրջ անվանելը, երկար տարիներու զոհողություններու եւ

տանջանքներու կը կարոտի»-գրել է մեզ պարոն Ռոմաշուկը:

Հիրավի նա ապրում է Ամստերդամից 200 կմ հեռավորության վրա և այնքան էլ դյուրին չի  եղել  ամեն անգամ կտրել-անցնել այդքան ճանապարհն  ու  տարիներ շարունակ այս հարցի շուրջ բանակցել  Ամստերդամի իշխանությունների հետ ' բավարարելով չինովնիկների առաջ քաշած բոլոր  պահանջներն' ընդհուպ Ամստերդամում անցած դարերի հայկական մշակութային ու կրոնական գործունեության մասին ապացույցներ տրամադրելը: Ինչ վերաբերվում է մամուլի հրապարակումներում այս լուրի հետ տեղադրված լուսանկարին, պարոն Ռոմաշուկը պարզաբանեց, որ լուրի տարածման սկզբնաղբյուրը եղել է «Կռունկ» լրատվական գործակալությունը, որին ինքը որևէ լուսանկար չի տրամադրել, տարբեր թերթեր իրենց ազատ կամքով լուրն  ուղեկցել են  Ամստերդամի բազմաթիվ կամուրջներից մեկի լուսանկարով' տեղիք տալով բազմաբնույթ ենթադրությունների , քանի, որ լուսանկարների տակ չկար որևէ մակագրություն, որ  հաստատեր հենց սա է անվանված «Հայկական կամուրջ»-ը:Պարոն Ռոմաշուկը  հաստատեց, որ հենց  Խաչիկ Պալըգճեանի ուղարկած լուսանկարում գծանկարիչ Յան դը Բեիյերի( Beijer) 1755 թվականին նկարված   "հայկական եկեղեցի Ամստերդամում" կտավում պատկերված կամուրջն է անվանվել «Հայկական»:Առայժմ Ռոմաշուկի տրամադրության տակ է հիշյալ անվանումը հաստատող քաղաքապետարանի շնորհած փաստաթուղթը: Մոտ ապագայում կձևակերպվեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Ամստերդամի քաղաքապետարանը ծրագրավորել է Հայկական կամրջի վրա տեղադրել «ARMEENSEBRUG» (Հայկական կամուրջ) վերտառությամբ ցուցատախտակ:Այնուհետև «ARMEENSEBRUG» տեղանունը գրանցվելու է բոլոր տեղեկատվական և ճանապարհորդական համակարգերում: Բոլոր այս դրույթներն ամրագրված են քաղաքապետարանի որոշման մեջ: Պարոն Ռոմաշուկը կարծում է, որ կուռ, համերաշխ ու միասնական պետք է գործի հայ համայնքը: Միասին քայլեր ձեռնարկի' Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդությամբ  Մեռոնօրհնելու և խաչակնքելու կամուրջը ' ի տես հոլանդացի ժողովրդի, որպեսզի վերջինս էլ իր հերթին խորանա հայոց պատմության մէջ, իր համար պարզի թե՞ որքան է հայ ժողովուրդն արժանի իր անունով կամուրջ ունենալու Հոլանդիայի հենց սրտի մեջ:

Սա Նիկոլայ Ռոմաշուկի առաջին հայրենասիրական քայլը չէ: Նա բազում անգամ է նախաձեռնություններով հանդես եկել: Մասնավորապես նրա որոնողական ջանքերի շնորհիվ հայտնաբերվել է Ամստերդամի  հայկական եկեղեցու վարդապետ Հովհաննես Մինաս Ամասացու (մահացել է 1768թ.) գերեզմանը:Այն ամփոփված է 444 համարի ներքո և գտնվում է Ամստերդամի Oude Kerk-ի (հին եկեղեցի)գերեզմանոցում, որտեղ  բավական ճանաչված ու սահմանափակ թվով նշանավոր մարդիք են ամփոփված:

Նաև նրա օժանդակությամբ է Հայաստանից Նիդերլանդների Ասեն քաղաք տեղափոխվել հսկա հայկական խաչքար, որտեղ ամեն տարի ապրիլի 24-ին ոգեկոչվում է 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակը:

Նրա ջանքերի շնորհիվ է կառուցվել Հրանտ Դինքի անունը կրող հայկական գերեզմանատունը:

Նիկոլայ Ռոմաշուկ-Հայրապետյանը Երուսաղեմից Նիդերլանդներ է տեղափոխվել 1976 թվականին: Նա մի շարք հասարակական և մշակութային կազմակերպությունների անդամ է և ղեկավար, մասնավորապես' "Համաշխարհային հայկական կոնգրես" հայկական հասարակական միավորումների միջազգային միության հիմնադիրներից է, "Համաշխարհային հայկական կոնգրես"-ի Գերագույն Խորհրդի անդամը :

Hay Azian

«Նիդերլանդական Օրագիր»

 

Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձան Նիդերլանդների Ասսեն քաղաքի Դը Բոսքամփ գերեզմանատանը։ Բացվել է 2001 թ.Նիկոլայ Ռոմաշուկի ակտիվ աջակցությամբ։

Ամստերդամի  հայկական եկեղեցու վարդապետ Հովհաննես Մինաս Ամասացու  գերեզմանը: 444 համարանիշը կրող այս գերեզմանաքարը Նիկոլայ Ռոմաշուկի  ակտիվ որոնողական ջանքերի շնորհիվ  է գտնվել: Այդ մասին գրանցված է Ամստերդամի Oude Kerk-ի (հին եկեղեցի)կայք էջում:

Հ.Գ-Մեզ հայտնի է Նիդերլանդներում  Ռոմաշուկների, նաև Նիկոլայ  կրտսերի ծավալած հայրենասիրական  գործունեությունը, որի համար էլ  հատուկ  մեր շնորհակալությունն ենք հայտնում:

Tags: Առաջին էջ, Իրադարձություններ.դեպքեր, Լուսանկար. տեսանյութ, Կարևոր, Հետաքրքիր է, Նիդերլանդական օրագիր
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments