niderlandakan

Ջրհեղեղը վնաս է պատճառել նաև Նիդերլանդներին, տուժվել են հոլանդաբնակ հայ ընտանիքներ

Նիդերլանդներում ջրհեղեղից վնասվել են հայերին պատկանող գույքը,  մարդկային զոհեր չկան

Հորդառատ անձրևից ու գետերի հունից դուրս գալուց տուժվել է ոչ միայնն Գերմանիան ու Բելգիան, որտեղ զոհերի թիվը հարյուրների է հասնում, այլ նաև Նիդերլանդների Լիմբուրգի մարզը:  Առաջին օրը մասնավոր անհատներ, ընկերություններ և հաստատություններ զանգվածաբար արձագանքեցին ջրհեղեղի աղետից տուժած Հարավային Լիմբուրգի շրջաններին աջակցելու կոչին: 24 ժամվա ընթացքում Աղետի ազգային հիմնադրամին նվիրաբերվեց  ավելի քան 780,000 եվրո: Դրամական զգալի հոսք կլինի առաջիկա մի քանի օրերին

Ավելի քան 20,000 անհատ նվիրատուներ օգնություն են ցուցաբերել:  Անցած գիշեր ահռելի հետաքրքրության պատճառով,նույնիսկ որոշ ժամանակ  giro777.nl կայքը  խափանվեց:  Ազգային հիմնադրամի դրամահավաքի արշավը կազմակերպել է Ազգային աղետի ֆոնդը: Դա կօգնի աղետից հետո վերականգնողական աշխատանքներում: Ապահովագրողները կփոխհատուցեն վնասի մի մասը, իր հերթին կառավարությունը հայտարարել է, որ ցանկանում է իր կարևոր դերն ունենալ օգնության գործում: Հիմնադրամը հայտնում է նաև, որ «կան նաև այլ կարիքներ, որոնց համար փոխհատուցումները  չեն ծածկվում այլ աղբյուրներից»:

Հիշեցնենք, որ Լիմբուրգի մարզում բավական հայեր են բնակվում: Մաստրիխտում է գտնվում «Սուրբ Կարապետ» հայկական եկեղեցին, այստեղ է գործում «Անի» հայ համայնքը: Ամենից շատ տուժվել են Բունդե, Մեերսսեն, Հեխում, Բորգհարեն, Ռուրմոնդ , Վալկենբուրգ քաղաքները, որտեղ նաև հայ ընտանիքներ են բնակվում:  «Նիդերլանդական օրագրի» հետ զրույցում «Անի» հայ համայնքի, ատենապետ, Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու վարչության անդամ Լևոն Սարգիսը տեղեկացրեց, որ բարեբախտաբար հայ ընտանիքների շրջանում զոհեր ու վիրավորներ չկան: Առավել շատ վնաս են կրել`  մոտավորապես 10 հայ ընտանիք, մյուսները տարհանվել են ապահով վայրեր: Ամբողջովին ջրատակ է եղել հայ գործարարին պատկանող մի ռեստորան: Մաստրիխտ քաղաքում հեղեղվել է երկու թաղամաս,  ոստիկանական ուժերն ու բանակը օգնում, կարգուկանոն են հաստատում քաղաքում: Հայ համայնքին պատկանող գույքին` բնական աղետը վնաս չի հասցրել: Մաստրիխտի քաղաքապետարանը օգնության  խնդրանքով դիմել է նաև հայ համայնքին: Անհրաժեշտության դեպքում Սուրբ Կարապետ հայկական եկեղեցին կծառայի տարհանված տարեց քաղաքացիների օթևան:

Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ Լևոն Սարգիսը  շնորհակալություն է հայտնում Նիդերլանդների ու սփյուռքի այն համայնքներին, որոնք անհանգստացած իրավիճակով իրենց զորակցությունն ու աջակցությունն են հայտնում Լիմբուրգի իրենց հայրենակիցներին:

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.