niderlandakan

Ներկայացնում է Հասմիկ Միրզոյանը

Ներկայացնում է Հասմիկ Միրզոյանը

DESIGNER OUTLET ROERMOND

DESIGNER OUTLET ROERMONDHasmik MirzoyanՏեսանյութում ներկայացնում եմ Նիդերլանդներում գտնվող դիզայներական աուտլետներից մեկը։Հ.Գ. տեսանյութը նկարահանվել է հունիս ամսին։Իսկ Ռուռմոնդը քաղաք է (տեսանյութում սխալմունք է):


ՎԻՆՍԵՆԹ ՎԱՆ ԳՈԳԻ ԹԱՆԳԱՐԱՆԸՎԻՆՍԵՆԹ ՎԱՆ ԳՈԳԻ ԹԱՆԳԱՐԱՆԸHasmik Mirzoyan -ի աչքերովՀամաշխարհային ճանաչում ունեցող հոլանդացի նկարիչ Վան Գոգի պատկերասրահը նորարարական տեխնոլոգիաներով հագեցածեռահարկ մի համալիր է, որը տեղակայված է Ամստերդամում։Տեսանյութում միասին կզբոսնենք թանգարանում, կծանոթանանք նկարչի կենսագրական մանրամասներին և կհիանանք նրա գլուխգործոցներով։Ծնել է 1853թ. հոգևորականի ընտանիքում, հայրը բողոքական եկեղեցու հովիվ էր. 5 երեխա էին ընտանիքում։Նրա շատ նկարներում կարելի է հանդիպել աստվածաշնչյան մտքեր ու ինչպես Վան Գոգն էր ասում. "Ոմանք կարդում են և քարոզում, իսկ ես նկարում եմ"։Նա կարող էր դառնալ հոգևորական (նույնիսկ ուներ աստվածաբանական կրթություն), սակայն այն ռեֆորմային մտքերը, որ ուներ Վինսենթը, անընդունելի էին հոգևորականության միջավայրում:Իր ողջ կյանքում նրա ներսում պատերազմ էր ու հաճախ էր ընկնում դեպրեսիաների մեջ (մեկի ժամանակ էլ կտրում է ականջը), լուծումները խմիչքի մեջ էր փնտրում...Խիստ տարբեր են նրա կյանքի սկզբի ու վերջի նկարները (վերջում ավելի դեպրեսիվ ու սևով լի):Ցավոք նա իր կյանքն ավարտեց ինքնասպանությամբ և հայտնի դարձավ միայն մահից հետո։Արվեստի այն հսկա ժառանգությունը, որ մնացել է նրանից հետո, զարգացնում է մեր ներաշխարհը, ապացուցում Աստվածային շնորհը, որ տրված է մարդուն տաղանդի տեսքով ու ավաղ նաև հանգում այն ցավալիին, թե ինչ կարող է անել մարդը դրա հետ` ունենալով ազատ կամք։Շատերն են լավ սկսում, սակայն, ոչ բոլորն են լավ ավարտ ունենում...

Հ.Գ. Տեսանյութը ներկայացված է ավելի դրական երանգով։



Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.