niderlandakan

FAON-ը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի գործողությունների դեմ

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON)  մտահոգություն է հայտնել Ադրբեջանի գործողությունների դեմ  NL/ARM

Մամլո հաղորդագրություն

Persbericht

Weer militaire aanvallen Azerbeidzjan op Armenië: sancties noodzakelijk

Drie Armeense doden en 4 gewonden

Den Haag, 28 juli 2021 – De FAON spreekt haar afschuw uit over en veroordeelt de voortdurende aanvallen en provocaties van Azerbeidzjan tegen Armenië, die vandaag een nieuw dieptepunt bereikte met de aanval in de provincie Gegharkunik, waardoor 3 Armeense militairen werden gedood en 4 gewond.

De FAON spreekt haar condoleances uit jegens de families van de omgekomen militairen, Hayk Gevorgyan, Koryun Harutyunyan en Davit Kocharyan, en wenst de gewonden spoedig herstel.

Azerbeidzjan handelt willens en wetens volstrekt in strijd met de overeengekomen inzet om door onderhandelingen vrede in het conflict te bereiken, waar zowel Armenië, als de EU, en de OVSE-Minsk groep nog altijd aan blijven gecommitteerd.

Tijdens en na de Karabach oorlog eind 2020 is de Nederlandse regering zich, ondanks alles, blijven richten op Azerbeidzjan, o.a. door de Nederlandse ambassadeur in Baku te laten deelnemen aan een recent propaganda reisje voor diplomaten naar de door Azerbeidzjan ingenomen stad Shushi, als provocatie georganiseerd door de Azerbeidzjaanse autocratische leider Aliyev, tegen welke deelname de FAON heftig heeft geprotesteerd. Juist omdat Nederland bij elke gebeurtenis tijdens en na de oorlog van eigen initiatieven afziet, verwijzend naar het primaat van de OVSE Minskgroep valt deze Nederlandse deelname op geen enkele wijze goed te praten. De landen van de covoorzitters van de Minsk groep Rusland, Verenigde Staten en Frankrijk), zagen namelijk, evenals veel andere EU-landen zoals Duitsland juist af van deelname aan Aliyevs propagandatour. Ook in enkele andere Europese landen, waarvan de ambassadeurs in Bakoe wel deelnamen, zoals Griekenland en België, is protest aangetekend.

Alleen al het falen van Azerbeidzjan om na meer dan een half jaar ruim 200 Armeense krijgsgevangenen vrij te laten, tegen alle internationale uitspraken in, waarover recent OPNIEUW EN unaniem EEN motie in de Tweede Kamer (Kamerstukken 21501-02, nr. 2370) is aangenomen, had voor Nederland voldoende moeten zijn, om deelname Nederlandse ambassadeur aan Aliyevs propagandatour uit te sluiten.

De FAON stelt vast dat de halfhartige houding van Nederland en andere landen het mogelijk blijft maken dat Azerbeidzjan ongehinderd doorgaat om met agressieve en genocidale intenties Armenië aan te vallen. Er is geen reden om een land, dat zich bewust buiten de internationale rechtsorde plaatst, langer de hand boven het hoofd te houden.

De FAON vraagt met klem:

De Nederlandse regering de aanval scherp te veroordelen en te zorgen dat alle Azerbeidzjaanse troepen zich terugtrekken uit het Armeense grondgebied,

Eerdere aanvallen in de veroordeling te betrekken, daar deze laatste aanval een voortzetting is van de eerdere aanvallen,

De openlijke dreigingen van dictator Aliyev tot verdere invasie van Armenië (Sevan, Syunik, Jerevan) te veroordelen,

Daarbij de automatische “tegenbeschuldigingen” van Azerbeidzjan, waar een dictator de dienst uitmaakt en vrije nieuwsgaring niet bestaat, te negeren (daar Nederland deze telkens herhaalt als een ongepast gebaar naar Azerbeidzjan en daarmee zelf een oplossing in de weg heeft gestaan),

Samen met andere Europese landen snel te zorgen voor een scherpe Europese veroordeling, gepaard gaande met een waarschuwing om bij nieuwe actie direct tot sancties over te gaan tegen dictator Aliyev en zijn entourage. Over deze sancties heeft de Tweede Kamer eerder al een motie aangenomen, die nog altijd niet is uitgevoerd,

Steun uit te spreken aan Armenië voor het beschermen van haar grondgebied, en voor de inzet van Armenië om vreedzaam door onderhandelingen tot oplossing van het conflict te komen.


•Ադրբեջանը կրկին ռազմական գործողություններ է իրականացնում Հայաստանի դեմ

•Անհրաժեշտ են պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ

•Կան զոհված և վիրավորված հայ զինծառայողներ

Հաագա, 28 Հուլիսի 2021 - Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON-ը) արտահայտում է իր զարհուրանքը և դատապարտում Հայաստանի դեմ Ադրբեջանի շարունակվող ռազմական ոտնձգություններն ու սադրանքները, որոնք այսօր հասել են նոր ստոր մակարդակի` Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած հարձակմամբ, որի հետևանքով զոհվել է 3, իսկ վիրավորվել 4 հայ զինծառայող։

FAON-ը ցավակցում է զոհված զինծառայողների` Հայկ Գևորգյանի, Կորյուն Հարությունյանի և Դավիթ Քոչարյանի ընտանիքներին, հարազատներին և մարտական ընկերներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։

Պայմանավորվածության համաձայն պետք է բանակցությունների միջոցով հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը, որին հավատարիմ են` թե Հայաստանը, թե Եվրամիությունը և թե ԵԱՀԿ Մինսկի խումբը, սակայն Ադրբեջանը գիտակցաբար հանդես է գալիս միանագամայն դրան հակառակ։

2020 թ. 44-օրյա արցախյան պատերազմի ընթացքում և դրանից հետո, Նիդերլանդների կառավարությունը, անկախ բոլոր հանգամանքներից, շարունակում էր հաշվի առնել Ադրբեջանի դիրքորոշումը, ինչպես օրինակ վերջերս Ադրբեջանում Նիդերլանդների դեսպանի այցելությունը Ադրբեջանի կողմից գրավված Շուշի քաղաք, որը որպես սադրանք կազմակերպել էր Ադրբեջանի բռնապետ առաջնորդ Ալիևը։ Այդ այցի դեմ FAON-ը խիստ բողոք է ներկայացրել Նիդերլանդների արտգործ նախարարությանը: Հատկանշական է, որ Նիդերլանդները թե պատերազմի ընթացքում և թե դրանից հետո ամեն կերպ հրաժարվել են հանդես գալ սեփական նախաձեռնությամբ, վկայակոչելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գլխավոր դերը։ Այդ իսկ պատճառով ոչ մի կերպ հնարավոր չէ արդարացնել Նիդերլանդների դեսպանի այցը Շուշի, քանի որ Մինսկի խմբի համանախագահ երկրները (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա), ինչպես նաև Եվրամիության  որոշ երկրներ, ինչպես օրինակ Գերմանիան, նախընտրեցին չմասնակցել Ալիևի կազմակերպած քարոզչական շրջագայությանը։ Եվրոպական մի շարք երկրներում, ինչպես օրինակ Հունաստանում և Բելգիայում, մի խումբ մարդիկ բողոքել են իրենց դեսպանների Շուշի կատարած այդ քարոզչական շրջագայությանը մասնակցելու դեմ:

Միայն այն փաստը, որ Ադրբեջանը ավելի քան ութ ամիս է, որ ի հեճուկս բոլոր միջազգային հայտարարությունների և վերջերս երկրորդ անգամ ռազմագերիների մասին Նիդերլանդների խորհրդարանի միաձայն ընդունած բանաձևի (Խորհրդարանական փաստաթղթեր 21501-02, No. 2370), շուրջ 200 հայ ռազմագերիներին ազատ չի արձակում, պետք է որ բավարար հիմք ծառայեր, որպեսզի բացառվեր Ադրբեջանում Նիդերլանդների դեսպանի մասնակցությունը Ալիևի քարոզչական շրջագայությանը։

FAON-ը նշում է, որ Նիդերլանդների և այլ երկրների կիսատ վերաբերմունքը թույլ է տալիս Ադրբեջանին անխոչընդոտ շարունակելու իր հարձակողական, ագրեսիվ և ցեղասպան մտադրություններով քաղաքականությունը Հայաստանի նկատմամաբ։ Որևէ պատճառ չկա այսուհետ սատարել մի երկրի, որը միտումնավոր չի հարգում միջազգային իրավակարգը։

FAON-ը հրատապ կոչ է անում.

- Նիդերլանդների կառավարությունը պետք է խստորեն դատապարտի ադրբեջանական ոտնձգությունները և հոգ տանի, որ ադրբեջանական բոլոր զորամասերը դուրս բերվեն Հայաստանի տարածքից,

- Պետք է նույնպես դատապարտել նախորդ մարտական գործողությունները, քանի որ այս վերջին միջադեպը նախորդ ռազմական հարձակումների շարունակությունն է,

- Դատապարտել բռնապետ Ալիևի բացահայտ սպառնալիքները, որ Ադրբեջանը պատրաստ է ներխուժել Հայաստան և գրավել զգալի տարածքներ (Սևան, Սյունիք, Երևան),

- Անտեսել Ադրբեջանի ինքնաբերաբար հնչեցրած «հակադարձ մեղադրանքները», քանի որ այնտեղ իշխում է մի բռնապետ և հնարավոր չէ ձեռք բերել իրադրությանը վերաբերող անաչառ տեղեկություններ (հարկ է նշել, որ Նիդերլանդների իշխանություններն անընդհատ կրկնում են ադրբեջանական ապատեղեկատվությունը, որպես անպատշաճ համակրանքի նշան Ադրբեջանի նկատմամաբ և դրանով իսկ նույնիսկ խանգարում են գտնել խնդրի էական լուծում),

- Եվրոպայի այլ երկրների հետ միասին եվրոպական մակարդակով արագ և խիստ դատապարտել ադրբեջանական իրավախախտումները նախազգուշացնելով, որ նոր անհարիր գործողությունների դեպքում անհապաղ պատժամիջոցներ կկիրառվեն բռնապետ Ալիևի և նրա շրջապատի նկատմամաբ։ Ի դեպ, Նիդերլանդների խորհրդարանն արդեն իսկ այսպիսի պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ բանաձև է ընդունել, որը մինչ օրս չի իրականացվել,

- Աջակցել Հայաստանին իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու և Հայաստանի ջանքերի համար, որպեսզի խաղաղ ճանապարհով բանակցությունների միջոցով հասնել հակամարտության լուծմանը։

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.