niderlandakan

Հեռուստանախագծերի իրականացման ակնկալիքով

Նիդերլանդներում մի քանի հեռուստանախագծերի արդեն ճանաչված հեղինակ RTL 4  , SBS 6 հեռուստաալիքների  երիտասարդ ռեժիսոր և օպերատոր Նիկոլայ Խաչատուրյանը (Nikolai Geworg Khatchatouryan ) լինելով Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ գործնական հանդիպում է ունեցել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Շխերմերսի  (Nico Schermers ) հետ:

Նիկոլայ Խաչատուրյանը « Նիդերլանդական օրագրին» հայտնեց, որ դեսպանի հետ` որպես հեռուստահաղորդումներ պատրաստող,  քննարկել են  հեռուստատեսային ոլորտում Նիդերլանդների ու Հայաստանի միջև համագործակցության հարցեր, արծարծել են մի շարք գաղափարներ, մասնավորապես երկու երկրների միջև տուրիզմի խթանմանը նպաստող հարցեր, խոսել` ներկայումս Հայաստանում իրականացվող ընթացիկ մի շարք նախագծերին արժանի ուշադրություն դարձնելու հարցին:

Հավելենք, որ Նիկոլայ Խաչատուրյանը` իր հիմնած Kino Media Company ընկերության հետ բավական հաջող համագործակցել է  «Նիդերլանդական օրագրի» հետ` մասնավորապես Արցախյան պատերազմի ընթացքում մի քանի անգամ Հայաստան համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մաշնաճյուղի (@ArmeniefondsNederlands) հետ համատեղ իրականացրել են դրամահավաքներ, հավաքագրել են անհրաժեշտ գույք, կազմակերպել են տեսահանդիպումներ, դիբատներ` այդ թվում Նիդերլանդներում Հայաստանի դեսպանի, բարեգործական կազմակերպությունների, կառույցների ղեկավարների հետ, որում օգտակար քննարկումներ են եղել:

Նիկոլայ Խաչատուրյանը Հայաստանում համոզվել է, որ  Armeniefonds Nederland-ի մեր հայրենակիցների կողմից հավաքագրված գումարները ծախսվում են ճիշտ ու անհրաժեշտ տեղում: Նա խնդրում է մեր հայրենակիցներին այդ հարցում դյուզն ինչ չկասկածել և շարունակել օգնությունը Հայաստանին Armeniefonds Nederland -ի միջոցով:


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.