niderlandakan

2021 թվականի դեսպանության ֆեյսբուքյան էջի ամփոփագիր.ՀՈՒԼԻՍ


Ներկայացնում ենք Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանության կայքի հրապարակումների   հուլիս ամսվա համառոտ տեսությունը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Դեսպանատան կայքին  կարող եք ծանոթանալ` այցելելով այստեղ.

1 Հուլիսի

Ապելդորնից Ադամը (12) հաղթեց Royal Concertgebouw մրցույթում. «Չեմ պատկերացնում կյանքը առանց դաշնամուրի երաժշտության»

Adam Akopian (12) uit Apeldoorn wint Koninklijk Concertgebouw Concours: ‘Ik kan me geen leven zonder pianomuziek voorstellen’

Al toen hij nog in de buik van zijn moeder zat, reageerde de nu 12-jarige Adam Akopian uit Apeldoorn op de pianomuziek die zij speelde. Inmiddels kan hij zich geen leven voorstellen zonder deze muziek. Sinds zondag mag hij zich de winnaar noemen van het Koninklijk Concertgebouw Concours.

3 Հուլիսի

Այսօր՝ հուլիսի 3-ին, ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ։ Հայկական կողմը որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ:

Հայրենիք վերադարձած 15 հայ գերիների անունները՝ ստորև.

1. Հակոբյան Վոլոդյա Վաչագանի - Շիրակի մարզ

2. Ասատրյան Գևորգ Նորայրի - Շիրակի մարզ

3. Գասպարյան Գոռ Վահրամի - Շիրակի մարզ

4. Ենգոյան Սիսակ Գրիշայի - Շիրակի մարզ

5. Կարապետյան Յուրի Տիգրանի - Շիրակի մարզ

6. Մահտեսյան Էդգար Վաչագանի - Շիրակի մարզ

7. Մինասյան Արամ Գառնիկի - Շիրակի մարզ

8. Մինասյան Մկրտիչ Սիմոնի - Շիրակի մարզ

9. Պետրոսյան Ալբերտ Կամոյի - Շիրակի մարզ

10. Պողոսյան Արմեն Եղիազարի - Շիրակի մարզ

11. Սեդրակյան Ռոմիկ Միսակի - Շիրակի մարզ

12. Սեֆիլյան Կամո Կարենի - Շիրակի մարզ

13.Ասլանյան Եղիշ Հովհաննեսի - Շիրակի մարզ

14. Գևորգյան Գրիգոր Գեորգիի - Շիրակի մարզ

15. Մանուկյան Անդրանիկ Տիգրանի - Շիրակի մարզ

ՀՀ կառավարությունը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանի Դաշնությանը միջնորդական դերակատարման համար։

4 Հուլիսի
Դեսպան Տիգրան Բալայանը ղարաբաղյան պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցազրույց է տվել Հաագայի՝ խաղաղության և անվտանգության հարցերով զբաղվող JASON Institute-ին։
-- SUNDAY READ — A Fragile “Peace”: Revisiting the Nagorno-Karabakh Conflict with Ambassador Tigran Balayan --
A ceasefire agreement at the end of last year brought an end to direct violence in Nagorno-Karabakh. However, the current situation remains fragile and unstable. Mr. Tigran Balayan, Armenian ambassador to the Netherlands, warns for another escalation in the region. Jason Magazine interviewed him to discuss his views on the current situation and his expectations for the future.
https://jasoninstitute.com/2021/07/04/a-fragile-peace-revisiting-the-nagorno-karabakh-conflict-with-ambassador-tigran-balayan/ 

6 Հուլիսի

Ambassador Tigran Balayan on the Tweede Kamer's recognition of the YazidiGenocide: Another manifestation of the #Dutch Parliament's devotion and commitment to its core values. 

7 Հուլիսի

Two major organisations on protection of cultural heritage - 

Europa Nostra & EAA European Association of Archaeologists

deplore & condemn any act of damage, destruction or distortion of cultural heritage sites in and around #NagornoKarabakh.

Read the full text of the statement: 

EUROPA NOSTRA-ի և ՀՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՀԱՐՈՒՍՏ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ
ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ԿՈՉ

Հաագա / Պրահա, 5 հուլիսի 2021 - Հանդիսանալով մշակութային ժառանգության հանրահռչակմանը եւ պաշտպանությանը նվիրված եվրոպական երկու խոշոր հասարակական կազմակերպությունների՝ EUROPA NOSTRA-ի եւ Հնագետների եվրոպական ասոցիացիայի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Եվրոպական ժառանգության դաշինքի ակտիվ անդամներմ ովքեր սերտորեն համագործակցում են Եվրամիության, Եվրոպայի Խորհրդի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, վերահաստատում ենք, որ մենք միասնաբար կարեւորում ենք Կովկասի տարածաշրջանում գտնվող հարուստ մշակութային ժառանգության ամբողջականության եւ բազմազանության համապարփակ պաշտպանությունը՝ որպես տարածաշրջանի, ինչպես նաեւ ողջ Եվրոպայի բազմամշակութային

Մենք, այսպիսով, ցավում եւ դատապարտում ենք մշակութային ժառանգության օբյեկտներին վնաս հասցնելու, ոչնչացնելու կամ աղավաղելու ցանկացած գործողություն, որոնք տեղի են ունեցել հակամարտության կամ կովկասյան տարածաշրջանում ծաղկող մշակույթներից որեւէ մեկի հանդեպ հարգանքի բացակայության արդյունքում, մասնավորապես, միջազգայնորեն որպես Լեռնային Ղարաբաղ հայտնի շրջանում եւ դրա մերձակայքում։ Հիմնվելով մի շարք միջազգային եւ եվրոպական փաստաթղթերի վրա՝ ցանկանում ենք հիշեցնել, որ նման գործողությունները ակնհայտորեն անընդունելի ու անօրինական են:

Մենք վճռականորեն հավատում ենք մշակութային ժառանգության արժեքին՝ որպես կենսական ռեսուրս եւ պատասխանատվություն, որը փոխանցվում է գալիք սերունդներին: Մենք ճանաչում եւ գնահատում ենք մեր ընդհանուր ժառանգության մեջ ներկայացված մշակութային բազմազանությունը՝ որպես տեւական խաղաղություն հաստատելու կարեւորագույն տարր, որն օգնում է փոխադարձ հարգանքի եւ փոխըմբռնման կամուրջներ կառուցել էթնիկ կամ կրոնական տարաձայնություններից վեր: Մենք համոզված ենք, որ ժառանգության ցանկացած ոչնչացում, կամ (արվեստի) պատմության ցանկացած խեղաթյուրում եւ (կամ) սխալ վերակառուցում հակառակ արդյունքն է ունենում՝ հաճախ անվստահության, հակամարտության եւ նույնիսկ բռնության նոր շրջափուլերի հիմք դնելով։

Հանդիսանալով Եվրոպական Միության հետ սերտորեն եւ արդյունավետ համագործակցող եվրոպական ժառանգության ցանցեր՝ մենք ողջունում եւ հավանություն ենք տալիս Եվրամիության Խորհրդի կողմից վերջերս ընդունված Եզրակացություններին՝ ողջունելով Հակամարտությունների եւ ճգնաժամերի պայմաններում մշակութային ժառանգության մասին ԵՄ հայեցակարգը, որը լրամշակում է ԵՄ մոտեցումը խաղաղության, անվտանգության, ժողովրդավարության եւ կայուն զարգացման հարցերում։

Մասնավորապես, ողջունում ենք ԵՄ Խորհրդարանի կողմից 2021 թվականի մայիսի 21- ին տարածաշրջանում վերջին կոնֆլիկտին ի պատասխան ընդունված RC-B9-0277/2021 բանաձեւը (https://www.europarl.europa.eu/.../RC-9-2021-0277_EN.html)։ Մենք հատկապես միանում ենք դրա 16-րդ հոդվածին, որում ասվում է, որ Եվրախորհրդարանը «Խստորեն պնդում է, որ երկու կողմերը ձեռնպահ մնան Ադրբեջանում հայկական եւ Հայաստանում ադրբեջանական ժառանգության ոչնչացման որեւէ գործողությունից, քանդված հուշարձանների ամբողջական վերականգնման եւ տարածաշրջանում համաշխարհային ժառանգության պաշտպանության գործում միջազգային հանրության ավելի մեծ ներգրավվածության կոչ անում», ինչպես նաեւ՝ 21-րդ հոդվածին, որում ասվում է, որ Եվրախորհրդարանը «Կոչ է անում Հանձնաժողովին եւ անդամ պետություններին շարունակել աջակցել հրատապ մարդասիրական օգնության տրամադրմանը, այս ոլորտում եւ մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների աշխատանքին, ինչպես նաեւ աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք իսկապես նպաստում են հաշտեցմանը»:

Վերոգրյալի լույսի ներքո
Որպես հրատապ առաջնահերթություն՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում եւ դրա շրջակայքում մշակութային ժառանգության կանխամտածված վնասի, ոչնչացման կամ խեղաթյուրման մասին տարբեր կողմերի տագնապալի մեղադրանքներով պայմանավորված, մենք կոչ ենք անում, որ եվրոպացի/ միջազգային փորձագետների թիմ մուտքի հնարավորթյուն ստանա տարածաշրջան՝ տեղի հարուստ եւ բազմազան մշակութային ժառանգության վերաբերյալ համապարփակ եւ օբյեկտիվ գիտական ուսումնասիրություն իրականացնելու համար` դրանց պահպանության վճակի համապատասխան գնահատմամբ: Համոզված ենք, որ դա կբխի թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի, նրանց ժողովուրդների ու մշակույթների, ինչպես նաեւ ողջ Եվրոպայի եւ Մարդկության շահերից:
Գլխավորապես, մենք հորդորում ենք Ադրբեջանին եւ Հայաստանին կատարել 2020թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրած՝ վերջին բախումներին վերջ դնող Եռակողմ Հայտարարությամբ եւ մշակութային ժառանգության վերաբերյալ այս երկու պետությունների կողմից ստորագրված միջազգային եւ եվրոպական կարեւոր փաստաթղթերի հիմքով ստանձնած պատասխանատվություններն ու միջազգային պարտավորությունները։

Մենք նաեւ հորդորում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Եվրոպայի Խորհրդին եւ ԵԱՀԿ-Մինսկի խմբին միավորել ուժերը` խթանելու եւ սատարելու նշված տարածաշրջանում վտանգված բազմամշակութային եւ բազմակրոն ժառանգության համապարփակ պահպանությանն ուղղված դրական ջանքերը:

Ինչ վերաբերում է Եվրամիությանը, մենք հրավիրում ենք ԵՄ հաստատություններին եւ անդամ պետություններին՝ վերջերս ընդունված Խորհրդի Եզրակացությունների սկզբունքները կիրառել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում եւ կոնկրետ դրական միջոցառումներ ձեռնարկել դրանց առնչվող Հակամարտությունների եւ ճգնաժամերի պայմաններում մշակութային ժառանգության մասին ԵՄ հայեցակարգի համաձայն։

Վերջապես, մենք առաջարկում ենք ժառանգության ոլորտում մեր լայն փորձառությունն ու մասնագիտական փորձը` նպաստելու Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում եւ դրա շրջակայքում, ինչպես եւ Կովկասի այլ տարածաշրջաններում հարուստ մշակութային ժառանգության ամբողջականության եւ բազմազանության պատշաճ պաշտպանությանը: Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ` օժանդակելու օգտագործել մշակութային ժառանգությունը (նյութական եւ ոչ նյութական)՝ որպես կամուրջ տարբեր համայնքների միջեւ եւ որպես տարածաշրջանում տեւական խաղաղության եւ բարգավաճման նախադրյալ հանդիսացող հարգանքի, վստահության եւ երկխոսության (վերա)կառուցման վեկտոր:

Կազմակերպությունների մասին

Europa Nostra
Եվրոպա Նոստրան մշակութային ժառանգության ջատագով քաղհասարակության ձայնն է Եվրոպայում, որը միտված է Եվրոպայի մշակութային եւ բնական ժառանգության հանրահռչակմանը։ Այն շուրջ 40 երկիր ներկայացնող պատմամշակութային ՀԿ-ների համաեվրոպական դաշնություն է, որը գործում է պետական կառույցների, մասնավոր կազմակերպությունների եւ անհատների լայն ցանցի աջակցությամբ։ Հիմնադրվելով 1963 թ.-ին ՝ այն այսօր ճանաչված է որպես ամենամեծ եւ առավելագույնս ներկայացուցչական ժառանգական ցանցը Եվրոպայում:
Եվրոպա Նոստրան արշավներ է իրականացնում՝ փրկելու Եվրոպայի վտանգված հուշարձանները, վայրերն ու բնական կոթողները, մասնավորապես՝ «7 առավել վտանգված» ծրագրի միջոցով: Այն նշանավորում է գերազանցությունը Եվրոպական ժառանգության մրցանակների / Եվրոպա Նոստրա մրցանակաբաշխության միջոցով: Europa Nostra-ն իր ներդրումն ունի ժառանգության հետ կապված եվրոպական ռազմավարությունների եւ քաղաքականությունների ձեւավորման եւ իրականացման գործում՝ Եվրոպական ինստիտուտների եւ Եվրոպական ժառանգության դաշինքի հետ ակտիվ երկխոսության միջոցով։
Եվրոպա Նոստրան Մշակութային ժառանգության եվրոպական տարի 2018 թ. ծրագրի հիմնական խթանողներից եւ քաղաքացիական հասարակության կարեւոր գործընկերներից մեկն էր։

Կապ

Սնեշկա Քադվլիգ - Միհայլովիչ Գլխավոր քարտուղար sqm@europanostra.org
+31 (0) 6 52 31 39 71

Հնգետների եվրոպական ասոցիացիայ
Հնագետների եվրոպական ասոցիացիան (EAA) շահույթ չհետապնդող ոչ կառավարական կազմակերպություն է, որը միավորում է հնագետներին եւ հետաքրքրված քաղաքացիական հասարակությանը Եվրոպայից եւ դրանից դուրս:

Ասոցիացիայի նպատակն է՝ նպաստել հնագիտական հետազոտությունների զարգացմանը, հնագիտական տեղեկատվության փոխանակմանը Եվրոպայում, տարածել եվրոպական հնագիտական ժառանգության կառավարումը եւ մեկնաբանությունը, խթանել հնագիտական աշխատանքի պատշաճ էթիկայի, գիտական եւ պաշտոնական չափորոշիչները: Այս նպատակներին հասնելու համար EAA-ն կազմակերպում է ամենամյա ժողովներ, հրատարակում է ամսագիր, երկու մենագրությունների շարք եւ լրագիր, ստեղծում է միջազգային համայնքներ, կոմիտեներ եւ աշխատանքային խմբեր՝ հնագիտական ուսումնասիրությունների ու կառավարման ոլորտի արդի մարտահրավերներին լայնորեն համաձայնեցված քաղաքականություն եւ լուծումներ տալու նպատակով, այն գործում է որպես եվրոպական հնագիտությանն առնչվող բոլոր հարցերի խորհրդատվական մարմին եւ մասնակցում է մասնագիտական միջոցառումների եւ գործողությունների ողջ Եվրոպայում:

EAA-ն հիմնադրվել է 1994 թվականին Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում կայացած հիմնադիր ժողովի ժամանակ: Ավելի քան տասնհինգ հազար հնագետ 70 երկրներից, տարեկան ընթացիկ անդամակցությունն ընդգրկում է ավելի քան երկու հազար հինգ հարյուր անհատ:
EAA-ի տարածման ազդեցությունը իր համաժողովների, հրապարակումների եւ ինտերնետային կայքերի տեղեկատվության լայն շրջանակներում։
Կապ
Ֆելիպե Կրիադո-Բոադո Նախագահ president@e-a-a.org
միջոցով տարածում
ապահովում է համապատասխան
եւ շրջանառություն
հետաքրքրված

15 Հուլիսի

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտտեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

15 Հուլիսի

Շառլ Ազնավուրին նվիրված ֆիլմի ցուցադրություն Ամստերդամում

Հուլիսի 14-ին դեսպանության 2-րդ քարտուղար Դավիթ Միրզախանյանն Ամստերդամի «Eye Film Museum»-ում ներկա գտնվեց Շառլ Ազնավուրին նվիրված՝ "Aznavour, Le Regard de Charles" վավերագրական ֆիլմի նախադիտմանն, որը կազմակերպվել էր Ամստերդամի Alliance Francaise կենտրոնի նախաձեռնությամբ և դեսպանության աջակցությամբ։ 

Լեգենդար շանսոնիեի կյանքի մասին պատմող ֆիլմը նկարահանվել է վերջինիս անձնական արխիվում պահվող, իր իսկ կողմից տարբեր տարիներին կատարված տեսաձայնագրությունների հիման վրա։

Հուլիսի 15-ից ֆիլմը ցուցադրվելու է Նիդերլանդների կինոթատրոններում։

19 Հուլիսի

Ambassadeur Tigran Balayan sprak met Christelijk Informatie Platform over historische banden tussen Armenië en Nederland, Armenië Christelijke geschiedenis, de uitdagingen waar Armenië vandaag voor staat.

26 Հուլիսի

"Wir haben Angst vor einem neuen Krieg" Hetzel Media Interview mit Tigran Balayan – Botschafter von Armenien

30 Հուլիսի

Նիդերլանդներից 🇦🇲 Հայաստան ուղարկված ռեանոմոբիլը   համալրեց Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենաների պարկը։

Այս գեղեցիկ նախաձեռնության համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում Մասիսի զարգացման հիմնադրամին՝ ի դեմս հոգաբարձուների խորհրդի նախագահ, լյուքսեմբուրգաբնակ մեր հայրենակից Գագիկ Ադիբեկյանին և հոլանդահայ բժիշկների միությանը։

Նիդերլանդներում ՀՀ դեսպանության կայքն այս ամիս ևս հարուստ էր տարբեր ոլորտների լուսաբանմամբ և տեղեկատվության տրամադրմամբ։

Մասնավորապես ԱԳՆ կարևոր ու հրատապ հայտարարությունները, սոցիալական, տնտեսակն հարցերին առնչվող լրատվություն, գյուղատնտեսությանն ու տուրիզմին խթանող հոդվածներ ու գովազդներ։

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.