niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ

Ս.թ.  սեպտեմբերի 24-ին Նիդերլանդների Ռայսվայկ քաղաքում տեղի ունեցավ տոնական համերգ Հայաստանից ժամանած «Կարին» ազգագրական երգի և պարի խմբի կատարմամբ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձին: Համերգին ներկա էին Նիդերլանդների պետական մարմինների, Նիդերլանդներում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ու դատարանների ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ, գործարարներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Տոնական միջոցառման սկզբում ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանն, ով իր ելույթում խոսեց Հայաստանի անկախության խորհրդանշական նշանակության մասին` շեշտելով, որ «հայ ժողովուրդը ևս մեկ անգամ ապացուցեց իր հաստատակամությունը ՝արարելու, չնայած ամենածանր տնտեսական ու աշխարհաքաղաքական պայմաններին, իրականության վերածելու վեցդարյա երազանքը և կերտելու ապահով ու բարեկեցիկ երկիր»:

Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ «Կարին» ազգագրական երգի և պարի խմբի համերգաշարը Նիդերլանդներում կազմակերպվել էր Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու և Մաստրիխտի «Անի» համայնքի կողմից: Միջոցառումների կազմակերպմանն իրենց աջակցությունն էին բերել նաև բազմաթիվ համայնքային կառույցներ և կազմակերպություններ: Խումբը համերգներով հանդես եկավ Ալմելոյում՝ սեպտեմբերի 19-ին, Մաստրիխտում՝ սեպտեմբերի 21-ին և Հաագայի արվարձան Ռայսվայկ քաղաքում՝ սեպտեմբերի 24-ին:

Իր համերգների ընթացքում «Կարին» ազգագրական երգի և պարի խումբն, իր հնչեղ և ոգևորիչ կատարումներով, հանդիսատեսին հաղորդակից դարձրեց դարեր խորքից եկող հայկական մշակույթի գոհարներին:



______________________________________________________________________________________

Фотографии в альбоме ««ԿԱՐԻՆ»-ը Հոլանդիայում:» dear.press


































































































































































Tags: Այցելություններ տպավորություններ, Առաջին էջ, Իրադարձություններ.դեպքեր, Լուսանկար. տեսանյութ, Շնորհավորանքներ.բարեմաղթանքներ, հաղորդագրություն. միջոցառում, մշակութային
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments