niderlandakan

Լուրերի լրատու. Օգոստոս

Օգոստոսի 11-ը,  Սբ. Տրդատ Արքայի Ասպետական Միաբանություն/ Chivalry Order of St. Trdates-ը   նշում է որպես Միապետության տոն։

Մեզ հաջողվել է գտնել  եզակի բնագիր լուսանկարից կրկնօրինակ , երբ  Յալթայում 1909թ. դեկտեմբերի 1-ին «Կայսր Նիկոլայ 2-րդ» շոգենավ է այցելում անձամբ` Նիկոլայ 2-րդ ցարն իր ընտանիքով: Ցարական ընտանիքին դիմավորողներից է` ցուցահանդեսի կազմակերպիչ , 4-րդ դասի պետական խորհրդական, իշխան Նիկոդիմոս Ամատունին (աջից 3-րդը, անմիջապես մեքենայի մոտ) , նրա կողքին է ցուցահանդեսի նախաձեռնող Ա.Ե. Մոլչանովը(աջից երկրորդը):

 Հիշյալ լուսանկարների հեղինակն է "К. Е. фон Ган и К°" լուսանկարչատան համասեփականատեր, Նիկոլայ 2-րդի անձնական լուսանկարիչ, օպերատոր  Յագելսկին (Ягельский Александр Карлович (1866 - 1916)): Հիշյալ լուսանկարների այս տարբերակը վաճառվել են  30.9.2017 թվականին` Русская эмаль  աճուրդային տան կողմից  30 հազ. ռուբլով:

«Լողացող ցուցահանդեսի» մասին Նիկոդիմոս Ամատունուն վերաբերվող ընդարձակ հոդվածն այստեղ.

https://www.nidoragir.com/2020/06/0000amenaskizb.html

13-ը օգոստոսի.13 օր Yerevan Modern Art Museum / Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը "Տեսարաններ առօրյա կյանքից"  խորագրով կազմակերպել էԱնիՌոզի (Նիդեռլանդներ) ստեղծագործությունների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը բաց է օգոստոսի 13-ից - 26-ը, ժամը 11։00-18։00։

***

We invite you to the "Scenes from daily life" by AnnyRose (Netherlands).

Exhibition is open from August 13-26, 11 am - 6 pm

AnnyRose Nahapetian

Yerevan Modern Art Museum / Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան


15-ը օգոստոսի

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տիրամորը նվիրված տոներից ամենահինը՝ Վերափոխման տոնը կամ Խաղողօրհնեքը։

«Վերափոխում» բառն արտահայտում է արդարների ննջումը կատարյալ խաղաղության և աստվածմերձության մեջ: Այն ոչ թե մահ է, այլ՝ երանելի անցում դեպի երկինք:

Այդպիսին էր Աստվածամոր երկրային կյանքի վախճանը: Սուրբ Կույսի ննջումից առաջ զարմանահրաշ կերպով նրա մոտ հայտնվեցին առաքյալները՝ հրաժեշտ տալու իրենց սիրելի մորը: Նրանք ականատես եղան, թե ինչպես Քրիստոս ընդունեց սուրբ Մարիամի հոգին՝ օրհնելով ու լուսավորելով երկնային փառքով:

Առաքյալները պատանեցին նրա մարմինը և տարան գերեզման: Հուղարկավորությունն ուղեկցվում էր մեծ նշաններով. Տիրամոր մահճին դիպչելով՝ բժշկվում էին անբուժելի հիվանդները, և դևերը վռնդվում էին դիվահարներից: 

Շարունակ մեծ բազմություն էր հավաքվում, որից զգուշանալով՝ հրեա իշխաններն ու քահանաները ամեն կերպ ձգտում էին խափանել սուրբ հուղարկավորությունը: Մի քահանա, ատելությամբ լցված, վազեց Կույսի մահճի մոտ և ուզում էր շրջել այն: Բայց այդ պահին Տիրոջ հրեշտակը անտեսանելի հարվածով կտրեց նրա երկու ձեռքերը: Դրանից ուժգին ցնցվելով՝ հրեան անմիջապես զղջաց, իսկ Պետրոս առաքյալը, դիպչելով նրան, հրաշքով բժշկեց:

Աստվածամոր թաղումից 3 օր անց Երուսաղեմ վերադարձավ Բարդուղիմեոս առաքյալը և խորապես վշտացավ, որ իր բացակայության պատճառով չէր կարողացել հրաժեշտ տալ Տիրամորը: Առաքյալները նրա համար բացեցին գերեզմանը, սակայն սուրբ Մարիամի մարմինը այնտեղ չէր, քանզի Աստված հարություն էր տվել նրան և մարմնով հանդերձ Իր մոտ՝ երկինք փոխադրել՝ հաստատելով բոլոր հրեշտակներից վեր՝ հավիտենական փառքի լույսերի մեջ:

Աստվածածնի վերափոխմանը նվիրված համանուն տոնը Հայ Եկեղեցում նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը: Այդ օրը, ըստ վաղեմի ավանդության, պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեքի արարողություն: Տոնը շարունակվում է ևս 8 օր՝ կազմելով իննօրյա տոնախմբական շրջան: 

Խորեն Պալյան (1935-2007), շարականագետ, ծիսագետ, բանասեր


Օգոստոսի 15-ին դեսպան Տիգրան Բալայանն Ամստերդամի «deBALIE» կենտրոնում մասնակցեց «Եզդիների շարունակական ցեղասպանությունը» խորագրով հանդիպմանը, որին մասնակցում էին Նիդերլանդների խորհրդարանի անդամներ, լրագրողներ, մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկներ և այլք: 

Իր ելույթում դեսպանն ընդգծեց, որ պատիվ ունի ներկայացնելու նաև Հայաստանի Եզդիական համայնքը և փոխանցելու ՀՀ Ազգային ժողովի եզդի պատգամավորի ուղերձը:

Տիգրան Բալայանն ընդգծեց, որ Հայաստանը լինելով առաջին երկիրը, որ ճանաչել է Եզդիների ցեղասպանությունը կանգնած է մեր եզդի քույրերի և եղբայրների կողքին: Դեսպանն ընդգծեց, որ ցեղասպանությունների կանխարգելման օրակարգը կենտրոնական նշանակություն ունի Հայաստանի համար և կարևորեց եզդի ժողովրդին նոր տառապանքներից փրկելուն ուղղված քայլերի անհապաղ ձեռնարկման անհրաժեշտությունը:

18-ը Օգոստոսի

Այսօր հոլանդահայ նկարիչ, արվեստագետ Alik Assatrian Ալիկ Ասատրյանի ծննդյան օրն է։


Արվեստագետը վերջին մի քանի տասնամյակներում ապրում և ստեղծագործում է Նիդերլանդներում։  Նրա ստեղծագործությունները թեև առնչվում են տարբեր թեմաների` սակայն դրանք շնչում են հայկականությամբ ու Հայաստանի  նկատմամբ անկեղծ զգացմունքներով։ Յուրաքանչյուր կտավը շարունակական անկեղծ զրույց է արվեստի իր երկրպագուների հետ։ 

 Ալիկ Ասատրյանը իր ուրույն, հատուկ  աշխարհն ունի, նրան ամենից հաճախ կարելի է հանդիպել Ֆեյսբուքում, բազմաթիվ ծրագրերի ու նախագծերի հեղինակ է, բազմաթիվ սիմպոզիումների ու ցուցահանդեսների մասնակից ու կազմակերպիչ։ Հատկապես հայտնի է նրա միջազգային «Վերնատուն-22» առցանց հարթակը, որին միացել են բազմահազար արվեստի սիրահարներ։  

«Նիդերլանդական Օրագիրը» ջերմորեն շնորհավորում է դրական էմոցիաներով սիրելի նկարիչին` ծննդյան տարեդարձի առիթով, մաղթում ենք առողջություն ու ստեղծագործական նորանոր հաջողություններ։

18-ը Օգոստոսի

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը օգոստոսի 19-ին  հանդիպել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսի հետ:

Հանդիպման ընթացքում Անդրանիկ Փիլոյանը խոսել է նախարարության կողմից իրականացվող աշխատանքների մասին, որոնք առնչվել են ինչպես հետպատերազմյան շրջանի խնդիրներին, այնպես էլ պայմանավորված են սեզոնային իրավիճակով:

Նշվել է, որ կողմերը փորձի փոխանակման և համագործակցության հնարավորություն ունեն, մասնավորապես, անտառային հրդեհների կանխարգելման և հրդեհաշիջման ուղղությամբ:

Դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը Նիդերլանդների կառավարության և անձամբ իր անունից վստահեցրել է, որ պատրաստակամ են իրականացնելու համատեղ ծրագրեր, որոնք կնպաստեն Հայաստանում աղետների ռիսկերի նվազեցմանը:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են հետագա փոխհամագործակցության պատրաստակամությունը:

19-ը Օգոստոսի

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արարատ Միրզոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար:

Վիկտորյան ձեր օգնության և խորհրդի կարիքն ունի

«Նիդերլանդական օրագրին» է դիմել Viktorya  Martirosyan-ը.

« Բարև Ձեզ, ես Վիկտորյան  եմ, Նիդերլանդներ, Լեյդեն եմ ժամանել Հայաստանից, այստեղ ընդունվել եմ համալսարան (Universiteit Leiden / Leiden University ), սակայն դժվարանում եմ վարձով տուն գտնել։ Ինձ հուշեցին Ձեր օգնությանը դիմել՝ կարո՞ղ է տարբերակներ առաջարկեք՝ ինչ կարող եմ անել։ Շնորհակալություն,

 Հարգանքով՝ Վիկտորյա

Նրանք, ովքեր այս հարցով կարող են խորհուրդներ տալ, կամ օգտակար լինել Վիկտորիային` խնդրում ենք արձագանքեն, կարող եք գրել մեկնաբանությունների սյունակում, կամ անձամբ հաղորդագրությունը թողնել նրան։

https://www.facebook.com/viktorya.martirosyan.73

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.