niderlandakan

Ռոտերդամին մոտ Oud-Beijerland փոքրիկ քաղաքում բացվեց գեղեցկության սրահ

ՄԵՐՈՆՔ

Մեր թղթակիցը Ռոտերդամին մոտ Oud-Beijerland փոքրիկ քաղաքում ականատես եղավ մեր հայրենակիցների ջանադրությամբ ստեղծված հերթական կենցաղային սպասարկման օբեկտի բացմանը։ Փոլ և Լուսինե Արսլանյան զույգը բնակվում է Ռոտերդամ քաղաքում։ Փոլը` Հալեպից է, իսկ Լուսինեն Երևանից։ Փոլը արհեստավարժ վարսավիր է, ով 1996թ-ից առ այսօր կուտակել է մեծ մասնագիտական և աշխատանքային փորձ։

Նրանցից պահանջվեց բավական երկար ժամանակ, որպեսզի կարողանան իրական դարձնել իրենց վաղեմի նպատակը։ Ինչպես նշում է հենց ինքը` Փոլը, «Չնայած օտար երկրում առկա բոլոր դժվարություններին, Աստծո օգնությամբ հնարավոր եղավ իրականացնել իրենց  նպատակադրած ցանկությունը»։

«HAIRSTYLE VAN PAUL» Նոր գեղեցկության սրահը բացվեց 10.09.21 Նիդերլանդների Oud-Beijerland փոքրիկ քաղաքում։

Այս պահին սպասարկումը զեղչերով է։

Նորաբաց վարսավիրանոցն ունի վեբ-կայք՝ անհրաժեշտ տեղեկատվությամբ։

https://www.hairstylevanpaul.nl


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.