niderlandakan

Ալմելոյում Ռոբին Հայկ Գելիչին որպես ավագանի հանդես կգա «Gelici խմբակցություն» անվամբ

Ալմելոյի քաղաքային խորհրդում՝ CDA-ն ներկայացնող հայազգի Ռոբին Հայկ Գելիչին, թողնելով այս կուսակցության խմբակցությունը՝ մինչեւ 2022 թվականի գարնանը քաղաքապետարանի նոր ընտրություններ՝ կշարունակի հանդես գալ որպես անկախ ավագանի «Gelici խմբակցություն» անվամբ:

Պատճառներ իհարկե կան, որոնց մասին Ռոբինը պատմել է տեղական թերթերին: Դրանցից մեկը` հայամետ Պիտեր Օմթզիգտի պարտությունն էր թվային կասկածելի քվեարկությունից հետո Ուգո դե Յոնգեին, կան այլ պատճառներ ևս կուսակցության ներկայիս վարած արտաքին քաղաքականության մեջ: Այսօր CDA-ն ընդհանուր առմամբ լավ օրեր չի ապրում։
«de stentor» մարզային թերթը հետևյալն է գրել.«...Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու ատենապետի որդի Ռոբին Գելիչին ընտրվել է 2018 թվականին Ալմելոյի քաղաքային խորհրդում CDA-ին տրված մեծ թվով արտոնյալ ձայներով: «Ես ուզում եմ արդարացնել իմ կողմնակիցների վստահությունը: Հետևաբար, ես կշարունակեմ որպես անկախ ավագանու գործունեությունը, որպես առանձին միավոր մինչև 2022 թվականի գարնան քաղաքային ընտրությունները »:

Ռոբին Հայկ Գելիչին ֆեյսբուքյան էջում ներկայացնելով իր խմբակցության լոգոն ցիտել է աստվածաշնչյան այս տողերը.

« Բայց Եհովային հուսացողները կվերագտնեն իրենց ուժերը։ Նրանք կբարձրանան դեպի վեր, ասես արծվի թևերով, կվազեն և ուժասպառ չեն լինի, կքայլեն և չեն հոգնի»։Եսայիա 40:31

Այս դժվարին օրերին, Աստծո կամքով, Արծվի հզոր թևերով նորանոր բարձրունքներ մաղթենք քաղաքականության մեջ գտնվող մեր հայորդիներին:

Ռոբին Հայկ Գելիչի
Ռոբին Հայկ Գելիչի

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.