niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Մարտուն Էլբակյանը ճանաչվել է Նիդերլանդների Թագավորության 2013 թվականի լավագույն ՈՒսման վարպետ

                                                                                       

Նիդերլանդներում սեպտեմբերի 13-ից 22-ը տեղի է ունեցել   «Սովորել ողջ կյանքի համար» կրթական և ուսումնական ամենամյա համապետական փառատոն, որը կազմակերպվել էր երկրի գրադարանների, դպրոցների, ուսումնական կենտրոնների (համալսարանների) և շահագրգիռ այլ հաստատությունների համատեղ ուժերով:ՅՈՒՆԷՍԿՕ-ի հովանու ներքո անցկացվող ուսումնական  անչափ  կարևոր այս ծրագրերը  խրախուսվում են մի շարք տեղական և եվրոպական կրթական և ինֆորմացիոն կառույցների կողմից: Դրանց թվում են' Նիդերլանդների կրթության մշտական հանձնաժողովը, Կրթության և ուսման եվրոպական նորարարական ցանցը (EBSN), Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիան (EAEA), Կրթության և կադրերի պատրաստման համաեվրոպական ցանցը, Եվրոպական քաղաքացիական հասարակության «Սովորել ողջ կյանքի համար» ուսումնական հարթակը :

Նիդերլանդների կրթության հարցերով զբաղվող հատուկ հանձնաժողովը տարբեր  անվանակարգերում փառատոնին առաջադրել էր  տարվա լավագույն   ՈՒսման վարպետների թեկնածությունները: Հատկանշական է, որ այդ կոչմանը կարող էին արժանանալ նրանք, ովքեր իրենց գործում  պրոֆեսիոնալներ ու լավ մասնագետներ լինելուց  զատ , ջանք ու եռանդ չեն խնայել ուրիշներին էլ սովորեցնելու, օգնելու առաջացած խնդիրները լուծելուն, խոչընդոտները հաղթահարելուն:Նրանք   իրենք էլ նախանձախնդրորեն շարունակում են  սովորել ու սովորեցնել կյանքի  նորարարություններն ու հմտությունները ' այն կյանքի կոչել, հասանելի դարձնելով ամենքին:

ԵՎ ահա բավական ուրախալի էր լուրը Նայմեխեն  քաղաքից, որտեղ տեղի է ունեցել հիշյալ միջոցառման բացման պաշտոնական արարողությունը:

Նիդերլանդների Թագավորության 2013 թվականի ներկայացված հինգ լավագույն ՈՒսման վարպետներից մեկը ճանաչվել  է մեր հայրենակիցը ' Եվրոմիության երկրներում «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի ներկայացուցիչ՝, դոկտոր, պրոֆեսոր Մարտուն Էլբակյանը: Փառատոնի  52 էջանոց  հուշագրքույկի  երկու էջ ներկայացնում է  է պրոֆեսոր Էլբակյանի կենսագրության,նրա անցած ուղղու և ներկա աշխատանքային գործունեության ու փորձի  մասին:

Նիդերլանդների  Թագավորությունից  Եվրախորհրդարանի պատգամավոր,   ծրագրի նախագահ Վիմ վան դը Քամպը պատվավոր կոչումների հավաստագրեր ու ծաղկեփնջեր   հանձնեց   ՈՒսման վարպետ  ճանաչված   հինգ ընտրյալներին , այդ թվում Նիդերլանդների Թագավորության «ՈՒրարտու» հայ-նիդերլանդական բարեկամության ընկերության նախագահ՝ դոկտոր, պրոֆեսոր Մարտուն Էլբակյանին:

Օրերս Հերթոգենբոս քաղաքի կենտրոնական գրադարանում անցկացված կրթական հարցերին նվիրված միջոցառման  ժամանակ  Հերթոգենբոսի քաղաքային վարչության անդամ Հաուբ վան Օլդենը նույնպես շնորհավորել և դրվարտանքի խոսքեր է ուղղել Մարտուն Էլբակյանին'  Նիդերլանդների Թագավորության տարվա  ՈՒսման վարպետներից մեկը ճանաչվելու համար, նշելով,   որ   նման երևույթը պատվաբեր է Հերթոգենբոս քաղաքի համար:


Hay Azian

« Նիդերլանդական Օրագիր»

Հ.Գ-

« Նիդերլանդական Օրագիրը» նույնպես  միանում է Մարտուն Էլբակյանին հասցեագրված շնորհավորանքներին' մաղթելով նրան բեղմնավոր գործունեություն և նորանոր աշխատանքային հաջողություններ:

         

«Սովորել ողջ կյանքի համար» կրթական և ուսումնական ամենամյա համապետական փառատոնի հուշագրքույկն ու Մարտուն Էլբակյանի մասին պատմող էջերից մեկը

   

Եվրախորհրդարանի պատգամավոր Վիմ վան դը Քամպը ՈՒսման վարպետի  պատվավոր կոչման հավաստագիր է հանձնում Մարտուն Էլբակյանին

ՈՒսման վարպետ ճանաչված հնգյակը , այդ թվում Նիդերլանդների Թագավորության «ՈՒրարտու» հայ-նիդերլանդական բարեկամության ընկերության նախագահ՝ դոկտոր, պրոֆեսոր Մարտուն Էլբակյանը


Tags: Առաջին էջ, Նիդերլանդական թերթեր, Նիդերլանդական օրագիր, Շնորհավորանքներ.բարեմաղթանքներ, լուսանկարներ. կոնկուրսներ. սլաիդներ
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments