niderlandakan

2021 թվականի դեսպանության ֆեյսբուքյան էջի ամփոփագիր. օգոստոս-սեպտեմբեր

Ներկայացնում ենք Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանության կայքի հրապարակումների օգոստոս-սեպտեմբեր  ամիսների կարևոր և համառոտ տեսությունը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Դեսպանատան կայքին կարող եք ծանոթանալ` այցելելով այստեղ.

2 օգոստոս

 Նիդերլանդների հանրային հեռուստատեսության հեղինակային հոդվածների կայքում հրապարակված խմբագրականում դեսպան Տիգրան Բալայանն անդրադարձել է  Ադրբեջանի բռնապետի սադրանքներին ԵՄ ոչ համարժեք գործողություններին, որը Բաքվի կողմից նոր պատերազմ հրահրելու նախադրյալներ է ստեղծում։

Անգործությունն ու բռնապետին հաճոյանալու ԵՄ քաղաքականությունը հանգեցնում է նոր պատերազմի

Արցախի (Լեռնային Ղարաբաղի) դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական 44-օրյա ագրեսիայի ավարտից ի վեր Ադրբեջանը մշտապես խախտում է փաստաթուղթը, որով վերջ դրվեց ռազմական գործողություններին: Ոչ համարժեք գործողությունները և Բաքվում իշխող, աշխարհի ամենակոռումպացված և բռնապետական ռեժիմներից մեկին հաճոյանալու ԵՄ քաղաքականությունը հանգեցնում է նոր ռազմական բախումների՝ խլելով երիտասարդ կյանքեր։ 

Ինչպես բազմիցս զգուշացրել եմ, Ադրբեջանի բռնապետը, ոգեշնչված իր անպատժելիությունից, շարունակելու է ագրեսիվ գործողությունները և արդեն իսկ կանգնեցրել է տարածաշրջանը նոր պատերազմի եզրին։ 

Չդատապարտվելով «Human Rights Watch»-ի կողմից փաստագրված ռազմական հանցագործությունների համար՝ Ալիևն այժմ հպարտորեն հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել է ուժի միջոցով՝ չմտածելով անգամ հետևանքների մասին և համոզված լինելով, որ անձեռնմխելի է ցանկացած տիպի պատժիչ գործողությունից։

Փորձելով մոլորեցնել միջազգային հանրությանը և արդարացնել իր մեղքերը, Ադրբեջանը սկսել է հայելային մեղադրանքներ ներկայացնել, քանի որ դա լավագույն միջոցն է միջազգային հանրության ուշադրությունն իր գործողություններից շեղելու համար: Ավելին, ի պատասխան բոլոր ռազմագերիներին և որպես պատանդ պահվող քաղաքացիներին ազատ արձակելու միջազգային հանրության պահանջներին՝ Բաքուն վերջիններիս դեմ սկսել է իրականացնել կեղծ դատավարություններ՝ հիմնված շինծու մեղադրանքների վրա։ Ի հակադրություն նոյեմբերի 9-ի հայտարարության և միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն բոլոր ռազմագերին և որպես պատանդ պահվող անձանց վերադարձնելու իր պարտականությանը՝ Բաքուն առաջ է քաշել ականապատ տարածքների քարտեզների կեղծ օրակարգը։ 

Այս կեղծ օրակարգն ավելի ընդլայնվեց ԵՄ պաշտոնյաների քաջալերող հայտարարությունների միջոցով, ովքեր «ծափահարում էին ականապատ տարածքների քարտեզների և ռազմագերիների փոխանակումը», այցելում էին Ալիևին Բաքվում՝ պատրաստակամություն հայտնելով սովորականի  պես շարունակել համագործակցությունը բռնապետի հետ, որի կոռումպացված դաշնակիցները եվրոպական դատարանների դատապարտվում են Ալիևի տարիներով կաշառվելու համար։

Ոգեշնչված իր անպատժելիությամբ՝ Իլհամ Ալիևն ամրապնդել է տարածքային նկրտումները Հայաստանի նկատմամբ՝ խոստանալով վերադառնալ «իր նախնիների երկիրը»։ Ավելին, այս նկրտումների մասին նա խոսում է Եվրոպական խորհրդի նախագահի կողքին կանգնած և ապա «գովաբանում» վերջինիս «կարգավիճակ» և «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունները չօգտագործելու համար՝ նշելով, որ Հայաստանը պետք է դրանից հետևություններ անի:

Սա ակներև է դարձնում այն հանգամանքը, որ ԵՄ-ի՝ «շարունակել, ասես ոչինչ չի եղել» մոտեցումը, չեզոք դիրքորոշումը և «երկու կողմերին ուղղված կոչերը» ոչ միայն չեն նպաստում կայունության, այլև խրախուսում են Ադրբեջանին ավելի ագրեսիվ լինել ինչպես իր հռետորաբանության, այնպես էլ գործողությունների մեջ: Ալիևը, վստահ լինելով, որ ոչ ոք չի կարող կանգնեցնել իրեն, կարծում է, որ ազատ է անել այն ինչ ցանկանում է և չկա որևէ սահման, որն ինքը պատրաստ չէ հատել։   

Խնդիրն այն է, որ ԵՄ-ն և իր անդամ երկրները լուրջ չեն վերաբերվում Ալիևի շարունակական սպառնալիքներին և ռազմատենչ հայտարարություններին, ինչպես ԴԱԻՇ-ից կամ Թալիբանից եկող սպառնալիքների դեպքում էր, կամ երբ մեկ տարի առաջ Հայաստանը նախազգուշացնում էր, որ բռնապետը պատրաստվում է ագրեսիվ պատերազմ սկսել, և, որ տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը վտանգված են: Եթե այդ ժամանակ ԵՄ-ն ավելի հաստատակամորեն պաշտպաներ իր իսկ սեփական արժեքները, բռնապետն այդքան հանգիստ չէր լինի վերոնշյալ արժեքների՝ նման բացահայտ ոտնահարման հարցում։  

Բրյուսելում և այլուր որոշում կայացնողների համար պետք է պարզ լինի, որ ցանկացած այց Բաքու և Ալիևի ռեժիմի հետ հարաբերությունները «սովորականի պես» շարունակելու ցանկացած խոստում ծառայում է որպես իրավիճակի վատթարացման, սադրիչ և ագրեսիվ գործողությունների իրականացման խթան: Այս առումով, դեսպանների դատապարտելի քարոզչական ուղևորությունը դեպի էթնիկ զտումների ենթարկված Շուշի՝ առանձնահատուկ պատասխանատվություն է պարունակում։

Մինչդեռ, ի տարբերություն ԵՄ-ի «երկկողմանիության» և «չեզոքության» քաղաքականության, Ադրբեջանը ոչ միայն Եվրոպայի կոչերին և ակնկալիքներին հակառակ գործողություններ է անում, այլև միանում է թուրքական սադրանքներին Կիպրոսում՝ բարձրաստիճան պատվիրակություն ուղարկելով օկուպացված հյուսիսային հատված և խոստանալով ճանաչել այն՝ այդպիսով անտեսելով ԵՄ-ին և վերջինիս արժեքներն ու քաղաքականությունը: 

Հատկանշական է նաև, որ Ալիևը փորձում է խոչընդոտել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը վերահսկելու նպատակով անկախ դիտորդական առաքելության տեղակայումն այնպես, ինչպես արգելափակել էր այդ գործընթացը 2016 թվականին։ Այս ամենը շատ ակնհայտ բացատրություն ունի․ դիտորդներ պետք չեն այն կողմին, որը պատրաստվում է նոր պատերազմի։ Նոր ռազմական գործողությունները հրահրվում, սրվում և կազմակերպում են նրա կողմից։  

Եվրոպացիները պետք է լուրջ վերաբերվեն տարածաշրջանում առկա ծայրահեղ վտանգավոր իրավիճակին և գործեն դրան համահունչ: Նրանք պետք է միասնական լինեն այն արժեքների պաշտպանության հարցում, որոնց հավատում են, ինչը պահանջում է ագրեսիվ գործողությունների նվազեցմանն ուղղված հստակ քայլեր։ ԵՄ պատժամիջոցները՝ համաձայն Ներկայացուցիչների պալատի բանաձևերի, միակ միջոցն են Ադրբեջանի ղեկավարին ստիպելու, որպեսզի վերջինս հարգի միջազգային իրավունքը։ 

Ցավոք, մենք հետ չենք բերի Ալիևի ռեժիմի կողմից սպանված տղամարդկանց և տղաներին, կանանց և երեխաներին, բայց կարող ենք այնպես անել, որ Իլհամ Ալիևն ու նրա շրջապատը և մարդու իրավունքները նման ձևով ոտնահարողներն արդարադատության առջև կանգնեն:

Tigran Balayan: De passiviteit van de EU tegenover de Azerbeidzjaanse dictator leidt tot een nieuwe oorlog

https://joop.bnnvara.nl/opinies/de-passiviteit-van-de-eu-tegenover-de-azerbeidzjaanse-dictator-leidt-tot-een-nieuwe-oorlog

2 օգոստոս

 Հայաստանի խաղողագործության ավանդույթների մասին հետաքրքիր դիտարկում.

"Part of what makes Armenian wine so unique is Armenia’s “terroir,” the combination of climate, soil and elevation, which give Armenia’s unique indigenous grape varieties a flavor and aroma profile that is pleasant, top notch and reminiscent of other fine wines from around the world." 

https://bit.ly/3rLI6n8

https://www.worth.com/storica-wines-armenian-wine-disruption/

https://evnreport.com/magazine-issues/reviving-armenia-s-viticulture-heritage?

6 օգոստոս

Առաջին ալիքի (Հ1) հարցազրույցը Նիդերլանդների դեսպանի հետ 

Watch the interview of Dutch Ambassador to Armenia Nico Schermers to Առաջին ալիք on his first year in the host country, his feeling in Yerevan, history and prospects of centuries old bilateral relations. 

Embassy of the Netherlands in Armenia

9 օգոստոս

Tigran Balayan, ambassadeur Armenië: ‘Het is tijd om een kant te kiezen’

Նիդերլանդական հեղինակավոր The Post Online կայքը հրապարակել է դեսպան Տիգրան Բալայանի «Կողմնորոշվելու ժամանակն է» խորագով խմբագրական հոդվածը

Կողմնորոշվելու ժամանակն է 

«Մենք չենք ցանկանում ինչ-որ մեկի կողմն անցնել»․ շատ եմ լսում այս արձագանքը, երբ եվրոպացի գործընկերներիս հետ զրուցում ենք Կովկասում խաղաղության և Ադրբեջանի բռնապետի ագրեսիվ և անհանդուրժելի գործողությունների կանգնեցմանն ուղղված Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի բանաձևերի իրականացման հարցում հավելյալ գործողությունների անհրաժեշտության մասին։

Թեև զրուցակիցներս ընդհանուր առմամբ համաձայնում են և հազվադեպ են վիճարկում փաստարկներս, նրանք պնդում են, որ կարևոր է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը տևական լուծում գտնելուն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ միաժամանակ աչք փակելով այն փաստի վրա, որ խուսափելով ինչ-որ մեկի կողմն անցնել, նրանք խոչընդոտում են Մինսկի խմբի համանախագահության ջանքերի արդյունավետությանը, ինչն ամենօրյա պարբերականությամբ խաթարվում է Ադրբեջանում իշխող ռեժիմի կողմից։

Զրույցների ընթացքում զգում ու հասկանում եմ, թե որքան հոգնած են զրուցակիցներս Հարավային Կովկասում տեղի ունեցող խառնաշփոթից և նոր բռնությունների մասին անընդհատ նախազգուշացումներից: Ես միայն չեմ կարող հասկանալ այն, որ մարդու հիմնարար իրավունքներին առնչվող հարցերը Հարավային Կովկասում պակաս ուշադության է դարձվում, քան այլուր:

Ի վերջո, եթե մի կողմ դնենք նախորդ տարվա ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքները, Հայաստանի նկատմամբ Ալիևի տարածքային պահանջները և մշտական սադրանքներն ու պարզապես կենտրոնանանք Ալիևի ռեժիմի կողմից բուն Ադրբեջանում իրականացվող գործողությունների վրա, ցանկացած դիտորդ կարող է եզրակացնել, որ Իլհամ Ալիևն իր «կոռուպցիան արտահանելու», եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու, ինչպես նաև արտերկրում իր ընդդիմադիրներին հետապնդելու և սպանելու (վերջերս Ստամբուլում և Թբիլիսիում անհայտ հանգամանքներում մահացել են երկու հայտնի ընդդիմադիր բլոգերներ) մարտավարությունը նորություն չէ Արևմուտքի համար: Նա «գողացել է» բազմաթիվ ընտրություններ (2013թ. ընտրությունների արդյունքները հրապարակվել են քվեարկությունից մեկ օր առաջ), դաժանաբար ճնշել ընդդիմությանը և տարիներ շարունակ արհամարհել միջազգային կանոններն ու նորմերը: Եվրոպան աչք է փակել այդ ամենի վրա՝ փորձելով հանգստացնել, խնդրել, բանակցել և ձեռք մեկնել, սակայն ապարդյուն:

Ալիևների ընտանիքի՝ տասնամյակներ ձգվող բռնապետական կառավարման ընթացքում հազարավոր անմեղ ադրբեջանցի քաղաքացիներ են ձերբակալվել, խոշտանգվել և սպանվել` ընտրությունների կեղծման և երկրի ածխաջրածնային հարստությունը թալանելու և ահագնացող կոռուպցիայի դեմ իրենց բողոքն արտահայտելու համար:

Այս տողերը գրելիս, որոնք կարող են դիտարկվել չափազանց ոչ դիվանագիտական ​​կամ էլ հուսահատության ճիչ, ես դեռ շարունակում եմ հավատալ արդարությանը և համոզված եմ, որ առկա սպառնալիքների լրջության թերագնահատումը միայն կվատթարացնի իրավիճակը: Եվ հիմա ինքս ինձ հարց եմ տալիս, թե որն է հիմնավորումը չկանգնելու՝

- միլիոնավոր հայերի և ադրբեջանցիների կողքին, ովքեր չեն ցանկանում պատերազմել միմյանց դեմ և ցանկանում են ապրել խաղաղության և ներդաշնակության մեջ,

- Ադրբեջանական զնդաններում տանջվող հազարավոր քաղբանտարկյալների, ճնշված կամ դաժանաբար սպանված լրագրողների, ընդդիմության ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների, իրավապաշտպանների և բլոգերների կողքին;

- ադրբեջանական կալանավայրերում ապօրինաբար պահվող և խոշտանգումների ենթարկվող հարյուրավոր հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով տասնյակ հազարավոր զոհերի կողքին,

- տարածաշրջանում ապրող բնիկ ժողովրդի կողքին, որի դարավոր մշակութային հուշարձանները ոչնչացվում, պղծվում կամ փոփոխությունների են ենթարկվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրի կողմից։

Ալիևը դարձել է պատերազմ ու հակամարտություն խթանող, քաոս ու անկայունություն արտահանող: Ալիևի ռեժիմի ագրեսիվ պահվածքը դուրս է գալիս Հարավային Կովկասի սահմաններից՝ ազդելով հարևան երկրների վրա և սպառնալիք ներկայացնելով ողջ տարածաշրջանի համար:
Կողմնորոշվելու հարցում Եվրոպայի դժկամությունը քայքայում է եվրոպական արժեքների նկատմամբ հավատն ու հաշտության հույսերը, որոնք փայփայում են միլիոնավոր հայեր և ադրբեջանցիներ:

Ցանկանում եմ եզրափակել այս տողերը Էլի Վիզելի խոսքերով, ով հիանալի կերպով ձևակերպել է. «Մենք միշտ պետք է կողմեր ​​ընտրենք: Չեզոքությունն օգնում է ճնշողին և ոչ երբեք զոհին: Լռությունը քաջալերում է տանջողին և ոչ երբեք տանջվողին: Երբ մարդկային կյանքերը վտանգված են, երբ մարդկային արժանապատվությունը վտանգված է, ազգային սահմաններն ու զգայունությունը դառնում են անկարևոր»:

https://tpo.nl/2021/08/09/tigran-balyan-ambassadeur-armenie-het-is-tijd-om-een-kant-te-kiezen/

15 օգոստոս

Օգոստոսի 15-ին դեսպան Տիգրան Բալայանն Ամստերդամի «deBALIE» կենտրոնում մասնակցեց «Եզդիների շարունակական ցեղասպանությունը» խորագրով հանդիպմանը, որին մասնակցում էին Նիդերլանդների խորհրդարանի անդամներ, լրագրողներ, մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկներ և այլք: 

Իր ելույթում դեսպանն ընդգծեց, որ պատիվ ունի ներկայացնելու նաև Հայաստանի Եզդիական համայնքը և փոխանցելու ՀՀ Ազգային ժողովի եզդի պատգամավորի ուղերձը:

Տիգրան Բալայանն ընդգծեց, որ Հայաստանը լինելով առաջին երկիրը, որ ճանաչել է Եզդիների ցեղասպանությունը կանգնած է մեր եզդի քույրերի և եղբայրների կողքին: Դեսպանն ընդգծեց, որ ցեղասպանությունների կանխարգելման օրակարգը կենտրոնական նշանակություն ունի Հայաստանի համար և կարևորեց եզդի ժողովրդին նոր տառապանքներից փրկելուն ուղղված քայլերի անհապաղ ձեռնարկման անհրաժեշտությունը:

On 15 August Ambassador Tigran Balayan attended the meeting entitled “The ongoing genocide on the Yazidis” in the “deBalie”Amsterdam.  

The meeting was attended by the Members of Parliament of the Netherlands, journalists, human rights activists and others. In his remarks the Ambassador noted that he has an honor to also represent the Yazidi community of Armenia and to convey the message from the Yazidi Member of Armenian Parliament.

Tigran Balayan noted that Armenia, being the first country to recognize the Yazidi Genocide, stands in solidarity with our Yazidi sisters and brothers. The Ambassador underlined the central role of the Genocide prevention agenda for Armenia and emphasized the need for taking urgent actions to save the Yazidi people from new sufferings.

23 օգոստոս

Caucasus Heritage Watch-ը պարզել է ավելի քան տասնյակ հայկական եկեղեցիներ, գերեզմանոցներ, սրբազան խաչքարեր եւ այլ մշակութային արժեքներ, որոնք ոչնչացվել, կամ վնասվել  են Ադրբեջանի կողմից.

Caucasus Heritage Watch has identified over a dozen Armenian churches, cemeteries, sacred cross-stones, and other cultural properties that have been destroyed, damaged, or threatened by Azerbaijan.

https://hyperallergic.com/663782/satellite-imagery-reveals-azerbaijans-persistent-erasure-of-armenian-heritage-sites/

27 օգոստոս

Armenian Picsart Studio has become officially 1st one-billion-company engaging 130 million dollars investments.

https://www.forbes.com/sites/stevenbertoni/2021/08/26/picsart-is-techs-newest-unicorn---and-adobe-should-be-afraid/?sh=1cd736da6673

27 օգոստոս

Հաջողություն ենք մաղթում 🇦🇲 ծովափնյա կորֆբոլի ազգային հավաքականի մեր մարզիկներին վաղը Հաագայի 🇳🇱 ծովափնյա մարզադաշտում (Սխեֆենինգեն ) կայանալիք  կորֆբոլի միջազգային մրցաշարում։

Նիդերլանդահայությանը հրավիրում ենք առավոտյան ժամը 10-ին ներկա գտնվել մարզադաշտում՝ մեր թիմին աջակցելու և վայելելու հաճելի սպորտային միջավայրը։

On Saturday 28 August, Beach Korfball National Team of 🇦🇲 will participate in an International Korfball  Turnoment at The Hague 🇳🇱 Beach Stadium in Scheveningen (The Hague).

Let's gather together tomorrow at 10am and support our athlets meanwhile enjoying the atmosphere of sport at the seaside.

Korfball Armenia

1 սեպտեմբեր

Այսօր դեսպան Տիգրան Բալայանը հյուրընկալեց Լյովա Խաչատրյանին, ով Նիդերլանդները մանկական Եվրատեսիլին ներկայացնելու նպատակով մասնակցում է նախընտրական մրցույթին՝ հասնելով եզրափակիչ փուլ:  

Դեսպան Տիգրան Բալայանն իր աջակցությունը հայտնեց և հաջողություն մաղթեց տղային և իր խմբի անդամներին: Եզրափակիչ փուլին Լյովան «SHiNE» խմբի կազմում կներկայացնի «A million little things» երգը, որը կհեռարձակվի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 19:25-ին,  NPO Zapp հեռուստաալիքով: 

Նիդերլանդահայությանը հրավիրում ենք աջակցելու Լյովային 

Today, Ambassador Tigran Balayan hosted Lyova Khachatryan, who in order to represent the Netherlands in the Junior Eurovision is participating in the qualifying competition and reached the final.

Ambassador Tigran Balayan expressed his support and wished good luck to the boy and the members of his group. In the final round, Lyova will perform the song "A million little things" as part of the "SHiNE" band, which will be broadcasted on September 25 at 19:25 on NPO Zapp TV channel.

We invite the Armenians of the Netherlands to support Lyova 

3 սեպտեմբեր

Սեպտեմբերի 3-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին:

11 սեպտեմբեր

ԱԳ նախարարի հանդիպումը ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպանի հետ

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների դեսպան Նիկոլաս Սխերմերսին։

https://www.facebook.com/MFA.Armenia/posts/6818498941509577

17 սեպտեմբեր

Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: 

Միաժամանակ Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը:

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ/Representative of Armenia before the ECHR

21 սեպտեմբեր

Շնորհավորում ենք Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ։ 

Շնորհակալ ենք Հայրենիքի զարգացմանը ձեր նվիրումի և հավատարմության համար։

21 սեպտեմբեր

Նիդերլանդների մի շարք քաղաքներում Հայաստանի անկախության առիթով եռագույն դրոշ են ծածանել շենքերին, կամ էլ դրանք դրոշի գույնի լույսերով զարդարել

https://www.rtvdrenthe.nl/nieuws/173722/Armeense-kleuren-op-Asser-watertoren-lichtpunt-in-donkere-periode

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.