niderlandakan

Նիդերլանդական «Լուսավոր Ապագա» ՀԿ-ն կրկին Հայաստանում է` այս անգամ նոր նախագծով

Նոյեմբերի սկզբին նիդերլանդական  «Լուսավոր Ապագա» ՀԿ (Bright Future Foundation) Հայաստանում կիրականացնի երիտասարդների փորձի և գիտելիքների փոխանակման մեծ ծրագիր՝  «Վաճառքներ» թեմայով: Օրերս կազմակերպության երիտասարդ ներկայացուցիչները՝   եվրոպական և հարևան մի շարք երկրներից ժամանած  գործընկերների հետ համատեղ իրականացրեցին կազմակերպչական աշխատանքների մանրամասն նախագծում և պլանավորում: Չորսօրյա այցի շրջանակներում  նրանք հասցրեցին վերջնական պայմանավորվածություններ ձեռք բերել նախագծի հատուկ հյուրերի հետ, կատարեցին նախնական կազմակերպչական աշխատանքներ: Միջազգային թիմը հասցրել է լինել հեռուստատեսային ընկերություններից մեկում, լինել Մատենադարանում, ինչպես նաև՝  ճաշակել հայկական ուտեստներ: Նիդերլանդներից ժամանած նախագծի թրեյներ Էլիզաբեթ Բենթոն հատուկ նշեց, որ Հայաստանը պետք է դասել ամենահամեղ և բազմազան խոհանոց ունեցող երկրների շարքին:

«Վաճառքներն ամենուր են» տասնօրյա երիտասարդական միջազգային նախագիծն իրականացվում է Եվրոպական Միության բարձր հովանու ներքո: Այն կմեկնարկի  նոյեմբերի 4-ին:

Եվրոպայից և հարևան երկրներից ժամանած երիտասարդները ներգրավված կլինեն գիտելիքների և փորձի փոխանակման ինտերակտիվ ծրագրում: Նպատակն է ոչ-ֆորմալ  մեթոդների  կիրառման արդյունքում զարգացնել սեփական գիտելիքներն ու փորձը վաճառքի ասպարեզում, նախագիծը շահույթ չի հետապնդում:

 Հատուկ հյուրերի շարքում կլինի Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը:

Ինֆորմացիոն հովանավոր' Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.