niderlandakan

Հայաստանի ազգային գրադարանի հյուրեր էին Նիդերլանդների դեսպանն ու բանաստեղծ Մարիա Մատտաարը

Հայաստանի ազգային գրադարանի հյուրեր էին Նիդերլանդների դեսպան Սխերմերսն ու բանաստեղծ, թարգմանչուհի Աննա Մարիա Մատտաարը

Հայաստանի ազգային գրադարանի հանրային կապերի բաժնից՝ «Նիդերլանդական օրագրին» հայտնում են, որ հոկտեմբերի 5-ին Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն տիկին Աննա Չուլյանը հյուրընկալել էր Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Նիկոլաս Յակոբ

Սխերմերսին և բանաստեղծուհի, թարգմանչուհի Աննա Մարիա Մատտաարին։

Հյուրերը շրջեցին գրադարանում, ծանոթացան մշակութային հուշարձան հանդիսացող Թամանյանական մասնաշենքի ճարտարապետական առանձնահատկություններին։

Հանդիպմանը ՀԱԳ տնօրեն Աննա Չուլյանը ներկայացրեց գրադարանի առաքելությունն ու ծավալած գործունեությունը։ Հանդիպման ընթացքում խոսվեց Աննա Մատտաարի՝ մշակութային ասպարեզում կատարած լայնածավալ աշխատանքի մասին։

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվեցին համագործակցության նոր նախագծեր կազմելու, համատեղ ցուցադրություններ, մատենագիտական ցանկեր կազմելու, հանրային դասախոսությունների շարք կազմակերպելու և այլ ուղղություններով։


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.