niderlandakan

Դիմակները նորից պարտադիր են, Նիդերլանդներում կորոնավիրուսի դեմ նոր պայմանները

Դիմակները նորից պարտադիր են, Նիդերլանդներում կորոնավիրուսի դեմ նոր պայմանները

Կորոնավիրուսի վերաբերյալ երեկ հեռուստատեսությամբ մամուլի ասուլիս ունեցան Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն և նախարար Ուգո դե Յոնգը :Նրանք խոսեցին 

այն մասին, թե ինչպես են ընթանում կորոնավիրուսի հետ կապված գործերը: Ասացին, որ ավելի շատ մարդիկ են գնալով վարակվում ու այժմ գտնվում հիվանդանոցում։

Դրա համար անհրաժեշտ են նոր միջոցառումներ։ Կոչ արվեց հավատարիմ մնալ հիմնական կանոններին՝ գանգատի դեպքում՝ մնալ տանը և տեստավորվել, նույնիսկ այն դեպքում, երբ պատվացտված եք։ Եթե արդյունքը դրական է և կորոնա եք, ապա մնալ տանը, հեռու մնալ ուրիշներից:

Մնացեք 1,5 մետր հեռավորության վրա ուրիշներից: Դա ավելի ապահով է: Այլ խորհուրդներն ու պայմաններն են.

Մի սեղմեք ձեռքերը այլ մարդկանց հետ:

Լվացեք ձեր ձեռքերը հաճախ և մանրակրկիտ:

Հազալ և փռշտացեք ձեր արմունկի մեջ:

Տանը մաքուր օդ ապահովեք։

Աշխատեք տնից՝ առնվազն աշխատաժամանակի կեսը։

Նոյեմբերի 6-ից դիմակ կրելը պարտադիր է դառնում հասարակական և ծածկած տարածքներում`խանութներում, գրադարաններում, խաղահրապարակներում, զվարճանքի պուրակներում, գնացքում, տրամվայում, ավտոբուսում, մետրոյում կամ տաքսիում, նաև կայարաններում և կանգառներում, օդանավակայանում և ինքնաթիռում, ուսումնական վայրերում, այնտեղ, որտեղ անհնար է 1,5մ հեռավորություն պահպանելը։ Այդ դեպքում կարող եք տուգանվել 95 եվրոյով։

Նոյեմբերի 6-ից ավելի շատ վայրերում վակցինացիայի պատվաստման ու տեստավորման հավաստագիր է պահանջվելու՝ ռեստորաններում և սրճարաններում, տեռասների ներսում և դրսում, խաղատներում, թատրոններում, համերգասրահներում և կինոթատրոններում, թանգարաններում և տոնավաճառներում, փառատոների, երեկույթների և ներկայացումների ժամանակ, գիտաժողովներում, արվեստի դասերին և այլը։

Վակցինացիայի պատվաստման ու տեստավորման հավաստագիր է պահանջվելու սպորտային ու մարզական միջոցառումներին.Նոյեմբերի 6-ից դուք ցույց եք տալիս ձեր կորոնա ընդունելության տոմսը և նույնականացման քարտը օրինակ`մարզասրահում,սպորտային դասընթացներում, ինչպիսիք են ֆուտբոլը և լողը։ Սա վերաբերում է 18 տարեկանից և բարձր մարզիկներին և հանրությանը։

Պատվաստման հավաստագրեր կարող եք ստանալ, եթե 2 ներարկում եք արել, ունեցել եք կորոնա և նորից լավ եք,

ունեք բացասական թեստ մինչև 24 ժամվա վաղեմության:

Դուք դա կարող եք տեղադրել և ունենալ ձեր բջջային հեռախոսի վրա։ Դա հնարավոր է Coronacheck հավելվածով, կամ էլ ունենալ թղթի վրա:

Կորոնավիրուսի թեստավորումը մնում է անվճար.

Դեկտեմբեր ամսից վակցինացիայի 3-րդ ներարկումը կարող են ստանալ 80 և ավելի բարձր տարիքի մարդիկ, 18 և ավելի բարձր տարիքի մարդիկ, ովքեր ապրում են ծերանոցում կամ այլ հաստատություններում, մարդիկ, ովքեր աշխատում են հիվանդների հետ։

Կորոնավիրուսի վիճակի հետ կապված թե ինչպես են ընթանում գործերը կաբինետը կքննարկի Նոյեմբերի 12-ին` իմանալու համար ինչ անել հետագայում:

Նիդերլանդերեն տեղեկատվություն իմանալու համար այցելեք.



Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.