niderlandakan

Աբովյան մշակութային միության պարի և հոլանդական լարային խմբերի համատեղ համերգը

Երեկ նոյեմբերի 11-ին՝  Հոլանդահայ Աբովյան մշակութային միության պարային համույթը բացառիկ համերգ ունեցավ Նիդերլանդների կայացած համույթներից մեկի` «Ցիկոնիա Կոնսորտ» (Ciconia Consort) լարային նվագախմբի հետ։  Համերգը տեղի ունեցավ Հաագայի «Դակոտա» թատրոնի լեփ լեցուն սրահում։ Նիդերլանդների մշակութային կյանքում սա եզակի դեպք է, երբ հայկական սիրողական մշակութային խմբերը  այսչափ սերտ համագործակցում են արդեն ճանաչում ունեցող նիդերլանդական տեղական կոլեկտիվների հետ և միասին բեմ դուրս գալիս։ 

Ներկայացնելով Ciconia ciconia լարային նվագախմբին` ասենք, որ այն հիմնադրվել է 2012 թվականին, դիրիժորն ու գեղարվեստական ​​ղեկավարը Դիկ վան Գաստերենն է։ Նվագախումբը բաղկացած է 20 երիտասարդ երաժիշտներից՝ վեց առաջին ջութակ, հինգ երկրորդ ջութակ, չորս ալտ, երեք թավջութակ, երկու կոնտրաբաս։  Խումբն ունի թողարկած մի քանի ձայնասկավառակներ, այդ թվում Brilliant Classics լեյբլի համար, որոնք հնչում են տարբեր ռադիոկայաններից, այնպիսին՝ ինչպիսիք են ավստրալիական ABC Classic-ը, բրիտանական BBC-ն, նաև  հոլանդական  Vrije Sounds, De Muziekfabriek, Muziekwijzer և այլ ծրագրերը: Խմբի համերգներն ուղիղ հեռարձակվել են NTR Evening Concert, Ռադիո-4, իսկ վերջերս էլ ուղիղ համերգը հեռարձակվում էր NPO2 Extra-ով:

 Այս անգամ Ciconia ciconia-ի երեկոն հագեցված էր հայկական երաժշտությամբ ու պարերով։  Համերգի ծրագրում ընդգրկված էին Կոմիտասի, Խաչատուր Ավետիսյանի, Էդուարդ Հայրապետյանի, Էդվարդ Միրզոյանի, Սուլխան Ցինցաձեի ստեղծագործությունները։  Լարային գործիքների նվագակցությամբ՝  «Աբովյան» մշակութային միության պարախումբը, պարուսույց տիկին Լուսիկ Ներսիսյան գլխավորությամբ հանդես եկան  «Էրզրումի շորոր», «Ծաղկած Բալենի»,«Իմ եղեգ», «Վաղարշապատի պար» և այլ կատարումներով։  «Ցիկոնիա Կոնսորտ» նվագախմբի դիրիժոր և գեղարվեստական ​​ղեկավար Դիկ վան Գաստերենը  բավական տեղեկացված էր Հայաստանի մասին և նիդերլանդացի հանդիսատեսին  նաև խոսքով էր ներկայացնում հայ մշակույթը։ 

Հոլանդահայ Աբովյան մշակութային միության նախագահ Մաթո Հախվերդյանը ևս գոհ է այս համագործակցությունից, գտնում է, որ նման շփումներն արդյունավետ են մի քանի առումներով։ Սկսած 1984 թվականից Հոլանդահայ Աբովյան մշակութային միությունը հետևողականորեն հոլանդացի հանդիսատեսին է ներկայացնում հայկական մշակույթը, իսկ նման մերձեցումն արդեն կրկնակի արդյունք ունի և ծառայում է մեր ժողովուրդների հոգևոր կապին։

Հանդիպան հրավիրված հյուրերի թվում էին տարբեր նախարարությունների պաշտոնատար անձիք, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ՝ այդ թվում Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։ Մեզ հետ ունեցած զրույցում նա շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին` հաջող  համարելով համագործակցությունը. «Բոլոր հյուրերն էլ ոգևորված են, սրանից հետո հուսով եմ նման նախաձեռնությունները  շատ լինեն».-ասաց նա։

Համերգից հետո՝  մեկ գավաթ հայկական գինու և ուտեստների մատուցմամբ, դրական կարծիքների փոխանակմամբ, պահպանվեց հանդիպման ջերմ մթնոլորտը։


«Նիդերլանդական օրագիր»

Հաագա,11 նոյեմբերի

Համերգը երկու մասով «Նիդերլանդական օրագիրը» ուղիղ եթեր է տվել


 Բոլոր նկարների ալբոմը

ՈՒղիղ եթերի հղումներ

հղումներ  Յութուբից



Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.