niderlandakan

ԱՍՏՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋԿՐՈՆԱԿԱՆ ԺՈՂՈՎ

ԱՍՏՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋԿՐՈՆԱԿԱՆ ԺՈՂՈՎ - Նեապոլ, Իտալիա

------------

Երեկ, նոյեմբերի 24-ի առավոտյան, Նեապոլի Հարավային Իտալիայի Քահանապետական աստվածաբանական ֆակուլտետում (Pontificia Facoltà Teologica dell’Italia Meridionale - PFTIM), իր աշխատանքները սկսեց աստվածաբանական երկխոսության միջազգային միջկրոնական ժողովը՝ «Համընդհանուր եղբայրության երազանքը» խորագրով:

Վերոնշյալ ուսումնական հաստատության և Նեապոլի Արքեպիսկոպոսարանի «Էկումենիզմի և միջկրոնական երկխոսության ծառայության» կողմից կազմակերպած հանդիպումը ողջույնի խոսքով բացեց Pftim-ի դեկան և փոխռեկտոր Հայր Ֆրանչեսկո Աստին։ Իր խոսքում նա մասնավորապես շնորհակալություն հայտնեց Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանին ժողովին իր մասնակցության համար և որպես նվեր փոխանցեց Մայրիամ Աստվածածնի պայտե պատկեր և երկու գիրք։ 

Ելույթների շարքը բացեց Խաժակ Արք․ Պարսամյանը, բանախոսությամբ՝ «Բոլոր եկեղեցիների առջև ծառացած գթության և միասնության մարտահրավերը» թեմայի շուրջ։ 

Սրբազան Հայրը իր ելույթում մասնավորապես նշեց, որ Եկեղեցին Աստվածային սիրո արտահայտությունն է մարդու հանդեպ։ Այդ սերը ոչ այլ ինչ է, քան գթություն՝ այսինքն՝ մերձավորին ծառայելը՝ մարդու տառապանքները ամոքելու և նրա հոգևոր և նյութական կարիքները հոգալու համար։ Գթությունը Եկեղեցու էության և առաքելության անբաժան մասն է: 

Նա նշեց, որ Քրիստոնյա տարբեր Եկեղեցիները առ այսօր բավական ջանքեր չեն ներդրել իրենց այս կարևոր առաքելության իրագործման համար, և որ անշուշտ, դեռ շատ անելիք կա։ Աշխարհի առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերներին դիմակայելու համար, բոլոր Եկեղեցիները կոչված են համագործակցելու՝ հանուն հետյևյալ աղոթքի, որ Հիսուս ուղղեց Հորը՝ աշակերտների և ապագա հետնորդների համար. «որպեսզի բոլորը մեկ լինեն, ինչպես դու, Հա՛յր, իմ մեջ, և ես՝ քո մեջ. որպեսզի նրանք էլ մեր մեջ լինեն․․․» [Հովհաննես 17:21]։ 

Խաժակ Սրբազանի համոզմամբ, Հիսուս Քրիստոսի այս պատգամը, լավագույն կերպով ընկալել և զարգացրել էր էկումենիզմի ջատագով Հայ Եկեղեցու նշանավոր Հայրապետ Սուրբ Ներսես Շնորհալին։ «Միասնություն էական բաներում. Բազմազանությունը երկրորդական հարցերում. Սերը ամենից առաջ», - հայոց հայրապետի այս պարզ, բայց հզոր խոսքերը արտահայտում են Հայ Եկեղեցու էկումենիկ ոգին: 

Սրբազան Հայրը համոզմունք հայտնեց, Սբ․ Ներսես Շնորհալու նման թեմայով բազմաթիվ գրությունները այսօր էլ կարող են ուղեցույց ծառայել էկումենիկ համագործակցության համար՝ հանուն Քրիստոսի Եկեղեցու միասնության՝ հանդուրժողականության ոգու ներքո։ 

Նա իր խոսքն եզրափակեց այն վստահությամբ, որ միայն քրիստոնեական տարբեր հարանվանությունների միասնականությամբ և համագործակցությամբ կարելի է իրագործել գթության կարևորագույն առաքելությունը։ 

Ելույթ ունեցան նաև Նեապոլի օժանդակ Եպիսկոպոս և Pftim-ի դասախոս Գաետանո Կաստելլոյի, Pftim-ում քրիստոսաբանության և էկումենիկ երկխոսության դասախոս Հայր Էդոարդո Սկոնյամիլյոյի, Pftim-ի փիլիսոփայության դասախոս Հայր Անտոնիո Աշոնեն, Կազերտայի Հաշտության Ավետարանական եկեղեցու հովիվ Ջովաննի Տրաետինոն ելույթները։ 

Բանախոսությունների շարքը եզրափակեց Pftim-ի դեկան և փոխռեկտոր Հայր Ֆրանչեսկո Աստին:

Pontifical Legation Western Europe
Pontifical Legation Western Europe

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.