2013 թ. hոկտեմբերի 19-ին, Հոլանդահայ Աբովյան մշակութային միությունը կազմակերպում է երեկո «հայ մշակույթի օր» թեմայով:
Միջոցառման հյուրն է հոլանդական «Armeens Oratorium» երգչախումբ-նվագախումբը Ինես Լեյենի ղեկավարվարությամբ, որն այս տարվա ապրիլի 19-ին Հաագայի Մենոնական եկեղեցում իր մասնակցությունը բերեց Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման համերգին' կատարելով Խաչատուր Ավետիսյանի «Օրատորիան»:
Ընթրիքից հետո նրանք կատարելու են բացառապես հայերեն երգեր: Այնուհետև Աբովյան միության մանկական երգչախումբը Սվետլանա Աղաջանյանի ղեկավարությամբ կկատարեն հայկական երգեր: Ներկաներին իրենց պարերով ներկայանալու են Աբովյան միության պարախումբը' Գագիկ Ավետիսյանի ղեկավարությամբ:
Միջոցեռում-երեկույթը սկիզբը կազդարարվի ժամը 18-ին Հաագայի Աբովյան մշակութային կենտրոնի Weesperstraat 91 հասցեում, մուտքն ազատ է: Ընթրիքն արժե 7,5 եվրո, պետք է այն պատվիրել նախօրոք' ս.թ. հոկտեմբերի 17-ից առաջ
Առաջիկա միջոցառումները`
• Շաբաթ 19 հոկտեմբերի 2013, ժամը 13-ից մինչև 17-ը – Սոցիալական թեմաներով քննարկումներ, տես` http://www.abovian.nl/?page_id=974
• Կիրակի 10 նոյեմբերի 2013, ժամը 15-ին – Թեմատիկ օր «Հայաստանի երկրաբանությունը», որը կներկայացնի Shell ընկերության երկրաբանության ուսուցման և զարգացման ղեկավար պրոֆեսոր դոկտոր Միքայել Պոպելրեյտերը