Բարեկամական ամուր ու անքակտելի կապեր են հաստատվում Բելգիայում և Հոլանդիայում ապրող հայերի միջև: Արդեն մի քանի ուրախ դեպք է պատահել, երբ այստեղի երիտասարդները ամուսնական միություն են հաստատել միմյանց հետ, հերթականը չուշացավ: Օստբուրգ քաղաքի կենտրոնում գտնվող եկեղեցական սրահներից մեկում տեղի ունեցավ նշանադրության արարողություն:
Հարգելի Սյուզի և Գրիգոր,Ամբողջ սրտով , բոլորով միասին շնորհավորում ենք ձեր նշանադրության կապակցությամբ: Հիշեք պատմության մեջ Այդօրը: 2013 թվականի հոկտեմբերի տասներկուս : Հիշարժան մի օր , երբ դուք միություն կնքեցիք ու ջերմ արևից մի մասնիկ ստացաք ' հիմք դնելով նոր հայկական ընտանեկան օջախի ձևավորման: Արևն ինչպես գիտեք կյանքի անսպառ աղբյուր է: Պահպանեք այդ լավ նվերը ողջ կյանքի ընթացքում: Ինչքան էլ սառը քամիներ հայտնվեն ու փչեն ձեր օջախի կրակը արևի այդ մի մասնիկը վառ է պահելու: Լույս ու ջերմություն ձեր նոր հիմնադրվող ընտանիքին:
Նիդերլանդական Օրագիրը ձեզ մաղթում է ամրակուռ միություն, տաքություն, ջերմություն և լույս :
Միառժամանակ շնորհավորում ենք նշանված զույգի ծնողներին' Գևորգին և Սոնաին, Յուրաին և Կարինեին, բոլոր հարազատներին ու բարեկամներին:
Միջոցառման կազմակերպիչներն ու Dear Angel հոլանդահայ կազմակերպությունը մրցանակներ էին պատրաստել և հանձնեցին պարող բոլոր փոքրիկներին: