Ի հակակշիռ Հրաչ Քեշիշյանի կինոնկարի՝ «Չենք լռելու»-ն իր համախոհների դատին է ներկայացնում մեկ այլ ֆիլմ Գարեգին Նժդեհի մասին
Այս ֆիլմն արժանացել է թե' գովասանքների և թե քննադատոթյունների:
Ֆիլմի սցենարի հեղինակն է Քրիստ Մանարյանը, բեմադրող օպերատորն է Մկրտիչ Մալխասյանը:
Գլխավոր դերերում Արտաշես Ալեքսաննյանն է եւ Շանթ Հովհաննիսյանը: Նրանք մարմանվորել են Նժդեհի երկու տարիք: Չուլպան Խամոտովան մարմանվորել է Նժդեհի տիկնոջ Էփիմեին, Գոհարի դերում Ֆրիդա Գեւորգյանն է, Խորեն Լեւոնյանը կերտել է Սիսիանի Զորահրամանատար Պողոս Տեր-Դավթյանի կերպարը, Ալբերտ Սաֆարյանը ներկայացել է Դրոյի կերպարով: Միխայիլ Եֆրեմովը հանդես է եկել Պետկո Խրիստովի դերում, Հովհաննես Դեւեճյանի դերում Վիգեն Ստեփանյանն է: Ռոբերտ Հակոբյանը Ազգային Անվտանգությոն փոխնախարարի դերում է, Արմեն Մարգարյանը մարմնավորել է Վաչե Հովսեփյանին, մարդ, ով մեկ տարի շփվել է Նժդեհի հետ Երեւանի բանտում եւ իր հուշերում ներկայացրել է բավականին հետաքրքիր մանրամասներ Նժդեհի Երեւանի բանտում գտնվելու մեկ տարվա մասին:
Ֆիլմում նկարահանվել է նաեւ Երվանդ Մանարյանը:
Ֆիլմում նկարահանվել են նաեւ Դավիթ Հակոբյանը, Սոֆյա Սարգսյանը, Արթուր Նալբանդյանը, Դավիթ Թադեւոսյանը, Արման Նավասարդյանը, Վիկտոր Վասիլեւը, Նազենի Հովհաննիսյանը, Արամ Գեւորգյանը, Գուգեն Անտոնյանը եւ էլի շատ սիրված ու հայտնի դերասաններ:
Ֆիլմի նկարիչն է Սեդրակ Վելիկոդնին, զգեստների նկարիչը Լուսինե Խաչատրյանն է, գրիմի նկարիչը Անդրեյ Նովիկովն է:
Ֆիլմի սցենարը գրելու համար օգտագործվել է հետեւյալ գրականությունը:
1.Գարեգին Նժդեհ – “Հավատամք”
2.Գարեգին Նժդեհ – “Էջեր Իմ Օրագրեն”
3.Գարեգին Նժդեհ – “Ամերիկահայությունը – “Ցեղը և իր տականքը”
4.Գարեգին Նժդեհ – “Իմ պատասխանը”
5.Գարեգին Նժդեհ – “Իմ խոսքը – թե ինչո՞ւ զենք բարձրացրի խորհրդային զորքերի դեմ”
6.Գարեգին Նժդեհ – “Իմ պատասխանը”
7.Վաչե Հովսեփյան – “Գարեգին Նժդեհը և ԿԳԲ-ն”
8.Արտակ Վարդանյան – “Նժդեհյան Մասունքներ”
9.Մուշեղ Լալայան – “Գարեգին Նժդեհ”
ինչպես նաեւ առանձին մարդկանց հուշեր, ժողովրդական բանահյուսություն դարձած պատմություններ:
Ֆիլմը նկարահանվել է Հայաստանում` Գորիս, Կապան, Գյումրի, Դիլիջան, Հրազդան, Ծաղկաձոր, Աղվերան, Երեւան եւ Եվրոպայում` Գդինիա, Վրոցլավ, Փարիզ
Ֆիլմը նկարահանվել է ՀՀ Պաշտպանության նախարարության, ՀՀ Ոստիկանության, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը, ՀՀ Մշակույթի նախարարության և Շիրակի Մարզային հիվանդանոցի աջակցությամբ:
“Գարեգին Նժդեհ” գեղարվեստական ֆիլմի նկարահանումները սկսվել են 2012թ.-ի սեպտեմբերի 16-ին և մեծ էկրաններին է հայտնվել 2013թ.-ի հունվարին
Գլխավոր դերերում
Արտաշես Ալեքսանյան
Շանթ Հովհաննիսյան
Խորեն Լեւոնյան
Չուլպան Խամատովա
Միխայիլ Եֆրեմով
Գլխավոր ռեժիսոր և պրոդյուսեր
Հրաչ Քեշիշյան