?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

................................................................................

Նիդերլանդներում քննարկման  նյութ են դարձրել ամանորյա Սինթերկլասի (Ձմեռ պապ) օգնական   Զվարթե Պիթի (Ձյունանուշիկ) գործունեության դադարեցումը ' համարելով  որ այս ավանդույթն իր  մեջ ներառում է խտրականության տարրեր: Բանը նրանում է, որ  Ձյունանուշը  Նիդերլանդներում իսկի էլ Ձյունանուշը չէ, այլ  ծխնելույզ մաքրող, սևացած երեսով մի ծառա, ում էլ կոչում են   Zwarte Piet (սև Պիթ): Մի մասն էլ գտել են, որ սև Պիթը ծագումով 17-րդ դարի սևամորթ ստրուկ է:

Այս հերոսին փոխարինելու հարցում իշխանության ներկայացուցիչները ևս միակարծիք չեն: Երկրի ներքին գործերի նախարար  Ռոնալդ Պլաստերկը գտնում է, որ սև Պիթին փոխելը մեկ այլ գույնով լավ գաղափար է, նույնիսկ զվարճալի, քանի որ երեխաները կարող են տեսնել նրա կանաչ կամ կապույտ գույնի փոխարինողներին:

Վարչապետ Մարկ Ռութեն էլ գտնում է, որ ավանդույթը մնում է ավանդույթ, այն պետք է պահպանել' Պիթը սև է, թող սև էլ մնա:

Երկրում կազմակերպված ստորագրահավաքում արդեն 1,5 միլիոնից ավելի  զորավիգ են Zwarte Piet-ին: