?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Նոյեմբեր 17-ին , Միխեիլ Սահակաշվիլու նախագահական պաշտոնի հրաժարականի  օրը  համընկավ  նրա "հախճապակյա հարսանիքին» - Ուղիղ 20 տարի առաջ ,Վրաստանի ապագա ղեկավարը եւ հոլանդացի Սանդրա Էլիզաբեթ Ռուլովսը դարձան ամուսիններ: Այդ մասին հաղորդում է վրացական մի գործակալություն:

« Քսան տարի առաջ , նոյեմբերի 17 - ին,  Միշային ասացի « Այո, ես համաձայն եմ»: Մի սովորական օր էր, պատահական հագուստով եւ մի վարդի ձեռքին »,-ֆեյսբուքյան էջում գրել է Ռուլովսը:

Ռուլովսի  բառերով' «սա միասին լինելու խոստում էր: ուր որ գնայի ինձ վարդեր էին նվիրում: Այսօր 2013 թվականի նոյեմբերի 17-ին, մեր հարսանյաց օրվա 20-րդ տարեդարձին վարդեր չկան, բայց կան փշեր և արցունքներ»-գրում է նախկին առաջին տիկինը:

Այս պահին նա գտնվում է հայրենիքում ' Նիդերլանդներում, բայց գրում է, որ շատ շուտով հետ է վերադառնալու Վրաստան:

Վրաստանի նոր նախագահ Գորգի Մարգվելաշվիլու երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ Թբիլիսիում այս կիրակի, որը մեխանիկորեն վերջ դրեց Սահակաշվիլու իշխանությանը: Ավելի շուտ վերջինս հայտնել էր, որ ժամանակավորապես հրաժարվելու է ակտիվ  քաղաքականությունից և պատրաստվում  արտասահմանում հիմնադրել  գիտական կենտրոն:

Ռուլովսը և Սահակաշվիլին ծանոթացել են 1993 թվականին Ստրասբուրգի միջազգային համալսարանում,որտեղ համատեղ ուսանել են:Ամուսնու հետ Վրաստան է տեղափոխվել 1996թվականից, սովորել է վրացերեն, աշխատել միջազգային Կարմիր Խաչի կոմիտեում, եղել է հոլանդական ռադիոյի թղթակից, աշխատել բուժքույր Թբիլիսիի ծննդատանը: Գրել է մի շարք գրքեր, այդ թվում

« վարդերի հեղափոխության » մասին:

Վերջին տարիներին Սանդրա Ռուլոֆսը զբաղվել է բարեգործությամբ: ՈՒնի 2 որդի' ծնվ.1995 և 2005թթ. Էդվարդ և Նիկոլոզ անուններով: