niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Նիդերլանդական 2-րդ ալիքը ցուցադրել է հաղորդում Գոռ Խաչիկյանի մասնակցությամբ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք Նիդերլանդական 2-րդ ալիքը կիրակի երեկոյան իր  Andries նոր ծրագրում ներկայացնելու էր հանդիպում մեր հայրենակից Գոռ Խաչիկյանի մասին: Այն ցուցադրվեց կեսգիշերին:

Հաղորդումը կրկնվեց հաջորդ  օրը 'երկուշաբթի ,միևնույն' Նիդերլանդական 2-րդ ալիքով:

Ի թիվս Հայոց Ցեղասպանության Գոռը  խոսել է նաև հայկական կոնյակից, Նիդերլանդներում փախստականների, նաև իր կրած դժվարություններից, պատմել է հայազգի ծովանկարիչ Այվազովսկու  մասին: Արծարծել է քաղաքական,տնտեսական հասարակական, կրոնական և այլ թեմաներ:Հաղորդումն ամբողջությամբ ներկայացնում ենք:

Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ Գոռը ակտիվ է Նիդերլանդների հասարակական-քաղաքական կյանքում և հեռու չէ այն օրը, որ մասնագիտությամբ բժիշկ Գոռ Խաչիկյանին տեսնենք երկրի քաղաքական կյանքի բարձրունքներում:

Ամեն դեպքում հաջողություն և ստեղծագործական նորանոր սխրանքներ մաղթենք մեր երիտասարդ հայրենակցին, ում մասին  հասցրել է ցուցադրել նաև կորեական հեռուստատեսությունը:

mamul.am

Tags: Իրադարձություններ.դեպքեր, Լուսանկար. տեսանյութ, Նիդերլանդական թերթեր, Նիդերլանդական օրագիր
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments