?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

ՀՀ սփյուռքի նախարարության,Նիդերլանդներում Հայկական կազմակերպությունները համակարգող միության , Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու և Match Made in Heaven ընկերության  համատեղ  նախաձեռնությամբ նոյեմբերի 25-ին  Ալմելո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սրահում կազմակերպվել էր գուսնական երգի համերգ-երեկո: Բացի Հայաստանից հրավիրված «Հայկազունք»  խմբի, համերգին  իր  մասնակցությունն ունեցավ տեղի  ,,Զարթոնք,, պարային համույթը: Այդ մասին «Նիդերլանդական Օրագրին» տեղեկացնում է Նիդերլանդներում Հայկական Կազմակերպությունները Համակարգող Միության լրատվական ծառայությունը:

Համերգը տեղի  ունեցավ  Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Գյուլբենկյան սրահում և ունեցավ հաջողություն:250-ից ավելի մեր հայրենակիցները գոհ են մնացել երեկոյից, որտեղ բացման խոսքով հանդես է եկել  քահանա Տեր Մաշտոց Բարսեղյանը:

Նիդերլանդներում Հայկական Կազմակերպությունները Համակարգող Միության նախագահ Սմբատ Մարտիրոսյանը  գուսան Հայկազունին  շնորհակալագիր է հանձնել հայ ազգային մշակույթի պահպանման և այն սերունդներին փոխանցելու ազգանվեր գործի համար:

Իր հերթին Գուսան Հայկազունը   շնորհակալություն է հայտնել ՀՀ Սփյուռքի նախարարությանը,Scaon կազմակերպությանը և նիդերլանդահայերին'  ցուցաբերած  ջերմ ընդունլության և   աջակցության  համար,  նաև շնորհակալագրեր հանձնեց Նիդերլանդներում հայկական կազմակերպությունները համակարգող միության նախագահ Սմբատ Մարտիրոսյանին, Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վարչության նախագահ Օնիկ Գելիչին, ինչպես նաև Match Made in Heaven ընկերության տնօրեն Կարինե Քլյանին:

Հավելենք նաև, որ «Հայկազունք» խումբը Գուսան Հայկազունու գլխավորությամբ ելույթներ է ունեցել Ֆրանսիայի և Բելգիայի հայ հանդիսատեսի առջև:

Այցելեք նաև mamul.am