?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նամակ է հղել   Նիդերլանդներում Հայկական Կազմակերպությունները համակարգող Միության նախագահ՝ պ-ն Սմբատ Մարտիրոսյանին, որտեղ իր գոհունակությունն է հայտնել վերջերս ԵՎրոպայի երկրներ շրջագայության եկած «Հայկազունք» գուսանական խմբի Նիդերլանդներում  կազմակերպած համերգի առիթով:

Նախարարը նաև բարձր է գնահատել SCAON կազմակերպության, անձամբ նրա նախագահ Սմբատ Մարտիրոսյանի սփյուռքի նախարարությանը աջակցելու պատրաստակամությունը: Հրանուշ Հակոբյանը իր ղեկավարած գերատեսչության անունից վստահություն է հայտնել, որ այսուհետ ևս կամրապնդվի և կնդլայնվի արդեն  մի քանի տարվա իրենց ամուր հաստատված կապը:

Նիդերլանդներում Հայկական Կազմակերպությունները համակարգող Միության  մամուլի ծառայությունը իր հերթին վստահություն է հայտնել, որ SCAON-ը ինչպես առաջներում է օժանդակել, այսուհետ ևս շարունակելու է անել իրենից կախված ամեն բան,  մշտապես պատրաստ է աջակցել ՀՀ Սփյուռքի Նախարարության ծրագրերին, որոնք ուղղված են հայապահպանությանը և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը:

Ավելի վաղ SCAON կազմակերպությանը և ՀՀ սփյուռքի նախարարությանը իր  շնորհակալությունն էր հայտնել «Հայկազունք» գեղարվեստական խմբի ղեկավար Գուսան Հայկազունը' համերգի պատշաճ կազմակերպման և ջերմ ընդունելության համար:

«Նիդերլանդական Օրագիր»

                                                                                                                                              .http://my.mamul.am/am/post/20541