




Հարգելի հայրենակիցներ ու բարեկամներ,
Նիդերլանդների հայ համայնքի սիրելի անդամներ
Շուտով հրաժեշտ ենք տալու 2013 թվականին, ետևում է մնալու ուրախություններով ու տխրություններով լեցուն ևս մեկ տարի: Այն արժևորվեց բազմաթիվ ձեռքբերումներով և հիշարժան իրադարձություններով: Ինչու չէ', անպակաս էր նաև ափսոսանքն ու տխրությունը, որ բնական երևույթ է մեր ' մեղավոր մահկանացուներիս համար: Այնուհանդերձ լավատես լինենք ապագայի հանդեպ, սպասումով նայենք գալիք օրերին' արժևորելով եղածը, քայլենք առաջ' հույսով, որ Հայաստանի համար դեռ գալու են գարուններ ու մեր հպարտ ազգը շտկելու է մեջքը:
Մեր մաղթանքները նույնն են.
Թող Նոր 2014 թվականը իր հետ բերի ՍԵՐ, որ այսօր շատ է պակասել, ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ, որի ջերմության կարիքն ենք զգում, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, որ անհրաժեշտ է աշխարհին, ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ, որ լավ սպեղանի է մեր սրտերին, ինչպես նաև խնդություն, ուրախություն, բարձր տրամադրություն, հավատք, հույս, խնդություն ու բազում հաջողություններ ' բազմաթիվ ձեռքբերումներով հանդերձ:
Նոր տարին արժեվորենք նոր նվաճումներով և կյանքի կարևոր բարձունքների գրավումով:
ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐԸ նախորոք է շնորհավորում բոլորին,
Մաղթում ենք առողջություն, ստեղծագործական սխրանքներով լի վերելք և անձնական հաջողություններ:
Եղեք առողջ: Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ:
«Նիդերլանդական օրագիր»
* Ծանուցում- ներկայացնում ենք Նիդերլանդների հայ համայնքներում անցկացվող Ամանորյա միջոցառումների ոչ ամբողջական գրաֆիկը