Անցած շաբաթվա հանգստյան օրերին' դեկտեմբերի 14-ին և 15-ին Ամստերդամի Heineken համերգային սրահում համերգներով հանդես եկավ է հանրահայտ Շարլ ԱԶՆԱՎՈՒՐԸ: Սույն լուրը լայն լուսաբանման արժանացավ նիդերլանդական գրեթե բոլոր լրատվամիջոցներում: Նշվում է, նրա հայ լինելը, նաև անրադարձ է կատարվել հայտնի երգչի կենսագրությանն ու գործունեությանը: Նշվում է, որ սա Ազնավուրի նոր այցելությունն է Նիդերլանդների Թագավորություն 2002 թվականից ի վեր: Երգի մեծ վարպետը երեք անգամ' 1999, 2000 և 2006 թվականներին հայտարարել է, որ ավարտելու է իր կարիերան երգարվեստի ասպարեզում, բայց հետո կրկին բեմ է վերադարձել: Հեյնեկեն հալում ծրագրված մեկ համերգի փոխարեն Ազնավուրը երկուսն է ունեցել: Նա կատակել է, որ դեռ ողջ է: Շառլ Ազնավուրը գրել է ավելի քան 800 երգ ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, իսպաներեն և այլ լեզուներով, վաճառվել է նրա ավելի քան 100 միլիոն ձայնասկավառակներ:
Սիրողական տեսաերիզների համար հայցում ենք ընթերցողների ներողամտությունը
-
Moederschap en schoonheidsdag (Armenië) 7 April
Vandaag is de dag dat alle moeders worden geëerd in de Armeense gemeenschap. Hun schoonheid zowel van binnen…
-
Քրիստոնեաներու միութեան աղօթքի շաբաթ Գերշ. Տ. Խաժակ Ս. Արք. Պարսամեանի մասնակցութեամբ
«ԻՄ ՍԻՐՈՅ ՄԷՋ ՀԱՍՏԱՏ ՄՆԱՑԷՔ ԵՒ ՇԱՏ ՊՏՈՒՂ ՏՈՒԷՔ» Վատիկանի մէջ Քրիստոնեաներու միութեան աղօթքի շաբաթ, Գերշ. Տ. Խաժակ Ս. Արք.…
-
FAON- ը դատապարտում է հարձակումները և համերաշխություն հայտնում Արցախին և Հայաստանին
FAON: Federation of Armenian Organisations in The Netherlands (ARM NL)Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) դատապարտում է…
- Post a new comment
- 0 comments
- Post a new comment
- 0 comments