niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Վեյկ ան Զեեի մեկնարկը հունվարի 11-ից

Նիդերլանդական Վեյկ ան Զեե փոքրիկ ծովափնյա քաղաքում հունվարի 11-ից 26-ը  կայանալու է շախմատային Tata Steel անունը կրող թվով 76-րդ ամենամյա մրցաշարը, որը հայաստանաբնակներին  ավելի շատ հայտնի է Վեյկ Ան Զեեի միջազգային մրցաշար  անվամբ:Ռեյտինգային այս խոշորագույն մրցաշարում փայլուն են հանդես եկել մեր հայրենակիցները: 1960 թվականին (ճիշտ է ոչ միանձյա) հաղթող է ճանաչվել Տիգրան Պետրոսյանը: Այս հաջողությունը ' 2007, 2008 թ. և 2012թ. հասցրել է եռակի անգամ կրկնել Լևոն Արոնյանը, ընդ որում աշխարհի գավաթակիրն ու բազմակի օլիմպիական չեմպիոնը 2012թ.  ճանաչվել է մրցաշարի բացարձակ հաղթողը: Արոնյանը հանդես է գալիս ամենաբարձր գործակիցներ ունեցող վարպետաց խմբում, ում մրցակիցները կլինեն   այնպիսի  ուժեղագույն գրոյսմաստերներ, ինչպիսիք են Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2789), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա, 2782), Բորիս Գելֆանդը (Իսրայել, 2777), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան, 2759), Լեյնիեր Դոմինգեսը (Կուբա, 2754), Անիշ Գիրին (Հոլանդիա, 2734), Ուեսլի Սոն (Ֆիլիպիններ, 2719), Արկադի Նայդիչը (Գերմանիա, 2718), Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան, 2706), Ռիչարդ Ռապպորտը (Հունգարիա, 2691) և Լյուկ վան Վելին (Հոլանդիա, 2672):

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար, աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն ու աշխարհի փոխչեմպիոն հնդիկ Վիշվանաթհան Անանդը այս անգամ հրաժարվել են մրցաշարում խաղալուց:

Մրցաշարը ՖԻԴԵ-ի դասակարգմամբ 20-րդ կարգի է: Գրոյսմաստերների Մասնակիցների վարպետաց խմբի միջին վարկանիշային ցուցանիշը 2743 է: Զուգահեռ պայքար է ընթանալու նաև  գործակիցներով ավելի   ցածր մեկ այլ խմբում(2579): Հիշեցնենք, որ  անցյալ տարի պայքարն  ընթանում էր 3 խմբերում  և  բացի Արոնյանից մասնակցում էին Սերգեյ Մովսիսյանն ու Գրիգոր-Սևակ Մխիթարյանը(Բրազիլիա):

Լուսանկարում' Լևոն Արոնյանը անցյալ տարվա Վեյկ ան Զեեի մրցաշարում:

Լուսանկար ' Նիդ.Օրագրի

Tags: Մարզական
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments