niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Հոլանդահայ կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչների ամենամյա հանդիպում

Հաագա, 11 հունվարի, 2014թ.:

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հոլանդահայ կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչների հետ ամենամյա հանդիպումը` քննարկելու 2013 թվականին իրականացված ծրագրերը, ծագած խնդիրները և դրանց հաղթահարման միջոցները, ինչպես նաև 2014թ.-ին նախատեսվող միջոցառումները: Երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել համազգային խնդիրների լուծման ուղղությամբ հոլանդահայ համայնքի կատարած և նախատեսվող աշխատանքներին, դրանց բարելավման ուղիներին, ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող տարբեր ծրագրերին առավել ակտիվ մասնակցության ապահովման հարցերի վրա: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև հոլանդահայ մանուկների ու երիտասարդների հայեցի դաստիարակման հարցերը և դրանցում կիրակնօրյա դպրոցների ու ստեղծված կրթական հարթակի աճող դերը:

Վերջում' դեսպան  Ձ. Աղաջանյանը, ներկաներին շնորհակալություն հայտնեց հայապահպանության գործում ունեցած անշահախնդիր վերաբերմունքի համար,  պատասխանեց  առաջ  քաշված հարցերին, բարի Ամանոր մաղթեց` հորդորելով  պահպանել ազգային միասնականության ոգին և ամրապնդել համագործակցությունը կազմակերպությունների ու կառույցների միջև:

«Նիդերլանդական Օրագիր»
Tags: Կարևոր, Նիդերլանդական օրագիր, հաղորդագրություն. միջոցառում
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments