niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

5-րդ տուր: Լևոն Արոնյանը գլխավորում է Նիդերլանդներում կայացող Tata Stee-ի մրցաշարը

Վեյկ ան Զեեի մրցաշարում խաղարկվեց 5-րդ տուրը: Սև խաղաքարերով հանդես եկող Լևոն Արոնյանը երկրորդ անընդմեջ պարտիան գրանցեց հաղթանակով' Նաիդիթշի (Գերմանիա) նկատմամբ: Այսպիսով միավորների իր պաշարը հասցնելով 4-ի, Լևոն Արոնյանը կրկին գլխավորում է մրցաշարային աղյուսակը : Հերթական 6-րդ պարտիան կայանալու է վաղը: Մեր շախմատիստը սպիտակներով հանդես  կգա ֆիլիպինցի Սոյի դեմ, որն ի դեպ իր պարտիան ևս հաղթանակով ավարտեց 5-րդ տուրի պարտիան իսրայելցի Գելֆանդի նկատմամբ:

Շախմատային մրցաշարից զատ, պակաս հագեցված չէ մրցաշարի մասնակիցների ազատ ժամանակը: Մասնակիցները շրջագայել են Էյնդհովենում, ապա  եղել   Ամստերդամի Rijksmuseum պետական գեղարվեստի թանգարանում, որը հիմնադրվել է 1808 թվականին Նապոլիոնի 1-ի եղբոր, Հոլանդիայի թագավոր Լուի Բոնապարտի կողմից:

Round 5 - Friday the 17th
Harikrishna, P. - Giri, A. 0-1
Caruana, F. - Van Wely, L. 1-0
Rapport, R. - Dominguez, L. 0-1
Nakamura, H. - Karjakin, S. ½-½
Naiditsch, A. - Aronian, L. 0-1
So, W. - Gelfand, B. 1-0
Tags: Մարզական
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments