niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Նիդեռլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը հանդիպել է Շվեցարիայի դեսպանությանը

Ajf Garegin Njdeh Nederland
Hay Dat Nederland ontmoet Zwitserse ambassade
Hay Dat The Netherlands meets Swiss embassy

Նիդեռլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի նախագահ՝ Մասիս Աբրահամյանը 2014 թվականի փետրվարի 4-ին այցելեց Հաագայում Շվեցարիայի դեսպանություն և հանդիպեց դեսպանորդներ՝ Անյա Զոբրիստ Ռենտենարի և Ֆիլիպ Բրանդի հետ: Հանդիպման նպատակն էր՝ Շվեցարիայի կառավարությանը փոխանցել խնդրագիր հոլանդահայության անունից, առ այն, որ Մարդու Իրավունքների Եվրոպայի Դատարանի որոշումը Հայոց Ցեղասպանության ժխտող՝ Փեռինչեկի վերաբերյալ բողոքարկվի այդ երկրի արդարադատության նախարարության կողմից: Հանդիպմանը մասնակցում էր նաև Նիդեռլանդների ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության ներկայացուցիչ՝ Սեպուհ Աբրահամյանը: Հյուրերը հանգամանալից ներկայացրեցին հոլանդահայերի մտահոգությունները կապված ՄԻԵԴ-ի հայտնի որոշման հետ: Մասնավորապես ասվեց, որ դատավճիռը բավարար հիմնավորված չէ և այն հանգամանքը, որ որողումը միաձայն չի ընդունվել վկայում է այդ մասին: Խոսվեց Ֆրանսիայի նախագահ՝ Հոլանդի վերջին հայտարարությունների մասին, որոնք մեկ անգամ ևս ամրապնդում են ցեղասպանության ժխտման պատժելիության անհրաժեշտությունը:
Դեսպանորդները շնորհակալություն հայտնեցին այցի վերաբերյալ և խոստացան Հայ Դատի խնդրագիրը փոխանցել կառավարությանը: Ասվեց նաև, որ խնդիրն այս պահին գտնվում է արդարադատության նախարարության տնօրինության տակ և այնտեղ է կայացվելու բողոքարկման որոշումը: Ըստ նրանց կանխատեսման մինչև մարտի 17-ը տրված ժամանակը արդարադատության նախարարությունը լիովին կօգտագործի այս բարդ որոշումը կայացնելու համար: Նրանք նշեցին նաև, որ ամբողջությամբ ըմբռնում են հարցի կարևորությունը հայ ժողովրդի համար, այդուհանդերձ ՄԻԵԴ-ի անկախ կարգավիճակը սահմանափակում է նրա վրա ազդեցություն բանեցնելու հնարավորությունը:
Ի պատասխան այս պնդմանը պարոն Աբրահամյանը նշեց, որ մենք որևէ ազդեցություն ՄԻԵԴ-ի վրա Շվեցարիայի կողմից չենք ակնկալում: Մեր սպասելիքը օրենքի ընձեռած հնարավորություններն օգտագործելն է և դատավճիռը իրավաբանորեն բողոքարկելը: Եթե այդ քայլը չկատարվի հայ ժողովուրդը մեծ ափսոսանք և հիասթափություն կապրի: Նշվեց, որ Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ չպետք է թույլ տալ ժխտողականության մի նոր հաղթարշավ, որը նոր ոգևորություն կառաջացնի ուրացողների շրջանում:
Հանդիպումն ավարտվեց ջերմ ձեռքսեղմումներով և հավաստիացումներով, որ զարգացումների մասին կողմերը միմյանց տեղյակ կպահեն:
Tags: Հոլանդահայ կայքեր, քաղաքական.պաշտոնական
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments