niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Պրոֆեսոր Մարտուն Էլբակյան. «Ինձ համար մեծ պատիվ էր երկրի արքայի հետ զրուցելը»

Լուսանկարներում'-.«ՈՒրարտու»  հայ-նիդերլանդական բարեկամության ընկերության նախագահ, դոկտոր, պրոֆեսոր Մարտուն Էլբակյանը զրուցում է Նիդերլանդների թագավոր Վիլհեմ Ալեքսանդրի հետ:

«Զայազ» բնակարանային շինարարության կորպորացիայի  Bewonersblad Buurt հանդեսի հերթական համարի  20-21-րդ էջերում, համապատասխան ինֆորմացիայով,   զետեղել է  պրոֆեսոր Մարտուն Էլբակյանի մեծադիր այս լուսանկարը:

_______________________________

Նիդերլանդական Օրագիրն իր էջերում բազմիցս է անդրադարձել «ՈՒրարտու»  հայ-նիդերլանդական բարեկամության ընկերության նախագահ, դոկտոր, պրոֆեսոր Մարտուն Էլբակյանի Նիդերլանդների Թագավորությունում կատարած հայրենանվեր գործունեությանը: Մեր ընթերցողներն արդեն տեղյակ են, որ հարգարժան պրոֆեսորը ճանաչվել է Նիդերլանդների Թագավորության 2013 թվականի լավագույն ՈՒսման վարպետներից մեկը: Նիդերլանդական մամուլը ևս իր ուշադրության կենտրոնում է պահում մեր հայրենակցի գործունեությունը: Նրա մասին հերթական ուրախալի լուրը սպասեցնել չտվեց:

Հերթոգենբոս քաղաքում  լույս տեսնող Թագավորության  «Զայազ» բնակարանային շինարարության կորպորացիայի  Bewonersblad Buurt հանդեսի հերթական համարի  20-21-րդ էջերում, համապատասխան ինֆորմացիայով,   զետեղել է  պրոֆեսոր Մարտուն Էլբակյանի մեծադիր լուսանկարը:

Բնակարանային շինարարության կորպորացիաները Նիդերլանդներում ոչ միայն տնօրինում են իրենց կառույցներին, այլ նաև նպաստում և հետամուտ են իրենց բնակիչների բարեկեցիկ ապրելակերպին, տեղյակ են նաև կարևոր անցուդարձերին:

Ավելի քան չորսհարյուր նմանատիպ կորպորացիաներ միասին ստեղծել են Նիդերլանդների Թագավորության AEDES գլխավոր կազմակերպությունը, որն իր 1ՕՕ-ամյա հոբելյանն է տոնել: 1ՕՕ-ամյա տարելիցը մեծ շուքով և հանդիսությամբ է նշվել Հերթոգենբոս քաղաքում: Բարձրաստիճան պաշտոնյաներից բացի հրավիրված էր նաև Նիդերլանդների  թագավորը, Ձերդ Գերազանցություն Վիլեմ-Ալեքսանդրը, ով  անհատական-առանձին հանդիպում ունեցավ սահմանափակ թվաքանակով անձանց հետ: Թագավորության «Զայազ» բնակարանային շինարարության կորպորացիայից ներկայացված երկու բնակիչներից մեկը հենց մեր հայրենակից՝ դոկտոր, պրոֆեսոր Մարտուն Էլբակյանն էր:

ի պատիվ և հուրախություն բոլորիս, արքա Վիլհեմ Ալեքսանդրը բավական երկար ու բովանդակալի զրույց  ունեցավ Պրոֆեսոր Էլբակյանի հետ, որն էլ առաջ էր  բերել  հոլանդացի լրագրողների բուռն հետաքրքրությունը: Օրինակ' AEDES գլխավոր կորպորացիան այդ  մասին իր կայքէջում հատուկ տեսահոլովակ և հարցազրույց է ներկայացրել,իսկ լրագրողներին տրված պրոֆեսոր Էլբակյանի որոշ պատասխաններ էլ  դարձան նյութերի վերնագրեր, ինչպիսին'՝ «Բայց չէ որ արքան էլ է սովորական մարդ» (Stadsblad շաբաթաթերթ 08.01.2014):

Մենք ևս հետաքրքրվեցինք, թե ի՞նչի մասին է պրոֆեսորը այդքան երկար զրուցել Վիլհեմ Ալեքսանդր թագավորի հետ:Պարոն Էլբակյանը նշեց, որ արքայի հետ զրույցի ոչ  բոլոր  մանրամասներն է էական արծածելը: Նրան դուր էր եկել, որ արքան մեծ ուշադրություն է դարձնում սեփական երկրի բնակիչների հոգսերին, առաջացած խնդիրներին: Հետաքրքրվում է նրանց աշխատանքով և համագործակցությամբ: Իսկ վերջում ավելացրեց. «Ինձ համար մեծ պատիվ էր երկրի արքայի հետ զրուցելը»:

«Նիդերլանդական Օրագիր»

Tags: Առաջին էջ, Իրադարձություններ.դեպքեր, Նիդերլանդական օրագիր, Շնորհավորանքներ.բարեմաղթանքներ
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments