Niderlandakan oragir (niderlandakan) wrote,
Niderlandakan oragir
niderlandakan

«ՍՓՅՈՒՌՔ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ- 2014

gorcՍփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու զորացմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը, Սփյուռքի ԶԼՄ-ների գործունեությանը, ինչպես նաև համայնքների ինքնակազմակերպմանն աջակցության նպատակով ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի բազայի վրա 2014 թ. կազմակերպում է «Սփյուռք» ամառային դպրոց:

«Սփյուռք» ամառային դպրոցում գործելու են  դասընթացներ վեց ուղղություններով.

1. Հայոց լեզվի արագացված դասընթաց

2. Ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վարպետության դասընթացներ

3. Կրթօջախների տնօրենների, կազմակերպիչների և ուսուցիչների վերապատրաստում

4. Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց

5. Սփյուռքի լրագրողների դասընթաց

6. Սփյուռքի հայ համայնքների աշխատակիցների համար կազմակերպվող դասընթաց:

ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԱՐԱԳԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՈՒՄ

7 ՀՈՒԼԻՍԻ - 2 ՕԳՈՍՏՈՍԻ

Հայոց լեզվի ուսուցումն իրականացվելու է`

Լեզվական իմացության երեք մակարդակով (լեզվին չտիրապետողների, ցածր և միջին իմացությամբ) խմբերում` արևելահայերեն ու արևմտահայերեն:

Դասընթացներում կդասավանդեն hանրապետության և սփյուռքի հայտնի լեզվաբան-մանկավարժներ: Մայրենիի ուսուցման ընթացքը կզուգակցվի տեսական-գործնական պարապմունքներով, սովորողները հնարավորություն կունենան տարբեր միջավայրերում  մայրենի լեզվով հաղորդակցվելու, լեզվի ուսուցման ժամանակակից տեխնիկական միջոցներից օգտվելու: Երեքշաբաթյա դասընթացներին կարող են մասնակցել սփյուռքահայեր` առանց տարիքային սահմանափակման:

ՍՓՅՈՒՌՔԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

14 ՀՈՒԼԻՍԻ – 2 ՕԳՈՍՏՈՍԻ

Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստմանը կարող են մասնակցել Սփյուռքի ազգային վարժարանների, ամենօրյա և մեկօրյա դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, կրթական գործի կազմակերպիչներ: Ծրագրի ընթացքում նախապատվություն է տրվելու գործնական պարապմունքներին, ուսումնական, արտադասարանական և դաստիարակչական աշխատանքների կազմակերպման ուղղությամբ փորձի փոխանակմանը, հայաստանյան կրթօջախների մասնագետների և մանկավարժների հետ համատեղ ծրագրերի մշակմանը: Ծրագիրը կիրականացվի Երևանի պետական համալսարանի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսների, հանրապետության փորձառու մանկավարժների մասնակցությամբ: Կքննարկվեն Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման շրջանակներում, համայնքներում հայապահպանական ծրագրերի իրականացման գործում  սփյուռքի կրթօջախների դերակատարության բարձրացման հարցեր:

ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԻ ՈՒ ՊԱՐԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

21 ՀՈՒԼԻՍԻ – 2 ՕԳՈՍՏՈՍԻ    

Ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վարպետության դասընթացների նպատակը սփյուռքի երգչախմբերի խմբավարներին, երաժշտության ուսուցիչներին, պարուսույցներին ծանոթացնելն է հայկական երգերի ու պարերի յուրահատկությանը, գաղափարական ուղղվածությանը, պատմական նշանակությանը, մշակման եղանակներին, կառուցվածքային դասակարգմանը և ավանդաբար ժառանգված ժողովրդական պարանմուշներին, երգ-երաժշտությանը: Դասընթացները կվարեն հանրապետության ճանաչված երաժշտագետներ, պարուսույցներ:

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑ

21 ՀՈՒԼԻՍԻ – 2 ՕԳՈՍՏՈՍԻ

Երիտասարդ առաջնորդների դպրոցին կարող են մասնակցել սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների 20-30 տարեկան ղեկավարներ և հայկական կառույցների երիտասարդ ներկայացուցիչներ:

Դպրոցի նպատակն է`

- Սփյուռքի հայ երիտասարդ առաջնորդների համար ստեղծել փոխադարձ ճանաչողության դաշտ, կապել հայրենիքին, ծանոթացնել նախարարության համակարգին, ներքին և արտաքին քաղաքականության առանձնահատկություններին, կազմակերպել հանդիպումներ պետական իշխանության համակարգի ներկայացուցիչների, ԶԼՄ-ների հետ, մշակել հետագա համագործակցության ձևեր և միջոցներ:

- քննարկել Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հեռանկարներն ու ձևերը` հայապահպանության, հայ համայնքներում ազգային ինքնության պահպանման ու զարգացման, ձուլման դեմ պայքարի հարցերը:

- համատեղ քննարկումների, երկխոսության արդյունքում առաջարկել հայկական համայնքներում արդյունավետ կառավարման կառուցակարգերի ներդրման, երիտասարդների ակտիվ ներգրավման ձևեր և միջոցներ, ստեղծել նրանց ակտիվացման, հայրենիքի հետ սերտ կապերի հաստատման համար ամուր հիմքեր:

ՍՓՅՈՒՌՔԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑ

21 ՀՈՒԼԻՍԻ2 ՕԳՈՍՏՈՍԻ

Սփյուռքի լրագրողների դպրոցում կվերապատրաստվեն Սփյուռքի ինչպես հայկական ԶԼՄ-ներում աշխատող, այնպես էլ համայնքների կողմից երաշխավորված լրագրողներ, ովքեր պատրաստվում են աշխատել տվյալ համայնքի ԶԼՄ-ում: Ծրագիրը կիրականացվի «Հայ-թուրքական հարաբերություններն արդի փուլում», «Հայ-ադրբեջանական հարաբերություններ» և «Ցեղասպանագիտություն» թեմատիկ խմբերում: Դասընթացներին սփյուռքի լրագրողները հնարավորություն կունենան տեսական և գործնական գիտելիքներ ստանալ Հայաստանի  և Սփյուռքի ճանաչված և բազմափորձ լրագրողներից, պետական-հասարակական գործիչներից,  ծանոթանալ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական հիմնախնդիրներին, ներկա լինել համահայկական նշանակության խնդիրներին նվիրված դասախոսությունների:

ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑ

27 ՀՈՒԼԻՍԻ – 2 ՕԳՈՍՏՈՍԻ

Դասընթացի նպատակն է աջակցել Սփյուռքի հայկական, համայնքային կառույցների կայացմանը, հայապահպանական ծրագրերի ակտիվացմանը, համայնքային գործի կազմակերպիչների պատրաստվածության բարձրացմանը, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, համայնքների ինքնակառավարման գործընթացների, հայ ինքնության պահպանման, ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին ակտիվ մասնակցության ապահովմանը:

Սփյուռքյան համայնքների աշխատակիցների համար կազմակերպվող դասընթացին կարող են մասնակցել համայնքային կազմակերպությունների ղեկավարները, խորհուրդների անդամները, համայնքներում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցները, այդ թվում՝ ակտիվ համայնքային կյանքում ներգրավված երիտասարդները: Դասընթացները կնպաստեն  համայնքների աշխատակիցների դերի բարձրացմանը:

Դասընթացների մասնակիցների համար բացի տեսական ու գործնական պարապմունքներից, կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ, այցելություններ Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր, հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի գործիչների հետ:

Դասընթացներն անցկացվելու են հայերենով:

Ճանապարհածախսը հոգում են մասնակիցները:

Խմբերի դասընթացների կազմակերպման, մասնակիցների համար մշակութային միջոցառումների, շրջայցերի, մասամբ նաև սննդի ծախսերը հոգում է ՀՀ սփյուռքի նախարարությունը:

Կարիք ունեցողները կապահովվեն գիշերակացով` ՀՀ սփյուռքի նախարարության հաշվին:

Ցանկացողներին խնդրում ենք մինչև 2014 թ. մայիսի 30-ը ներկայացնել համապատասխան հայտեր(հայտաձևերը կցված են) ՀՀ սփյուռքի նախարարություն հետևյալ հասցեով` ք. Երևան, Վազգեն Սարգսյան, 26/1:

E-mail: allarmenian@mindiaspora.am, gitakrtakan.diaspora@yandex.com,     

gitakrtakan-diaspora@mail.ru, mshakuyt.diaspora@mail.ru, info@mindiaspora.am,press@mindiaspora.am կամ զանգահարել +37410 58-56-01 (117):

«Սփյուռք» ամառային դպրոցի մասին տեղեկատվությունը, դասընթացների մասնակցության հայտերը զետեղված են նաև ՀՀ սփյուռքի նախարարության կայքէջում` www.mindiaspora.am և «Հայերն այսօր»` www.hayernaysor.am էլեկտրոնային թերթում:

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Tags: հղումներ.կապ.համագործակցություն
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments