?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Մարտի 8-ի կանանց միջազգային օրվանից' մինչև ապրիլի 7-ի
մայրության ու գեղեցկության տոնը


Ահա և մոտեցավ մարտի 8-ը' կանանց միջազգային օրը, սիրո, գեղեցկության տոնը: Այն ձգվելու է մինչև ապրիլի 7, գարնանը ներարկելով թարմություն, աշխարհին գեղեցիկի աչքերով նայելու հմայք: «Նիդերլանդական Օրագիրը» շնորհավորում է բոլոր կանանց'  այս հիանալի տոնի կապակցությամբ և ներկայացնում Հայաստանում տարվա  բոլոր ամիսներին միշտ կանանց կողքին քայլող, նրանց  հոգսերն ու առօրյան լուսաբանող «Армянка-Հայուհի» ամսագիրը, որը լույս է տեսնում 2006թ. ապրիլի 7-ից և արդեն լավ անուն ու համարում ուի Հայաստանում: Ամսագրի հիմնական հերոսը  հայ կինն է, հասարակության մեջ ունեցած նրա աճող դերով:

Ստեղծման առաջին իսկ օրից ամսագրում պարբերաբար ներկայացվում են հասարակական կյանքի տարբեր բնագավառներ՝ մշակույթ, առողջապահություն, գիտություն, սպորտ, ձեռներեցություն և այլն: Լուսաբանվում են հիշյալ ոլորտներում հաջողությունների հասած բազմաթիվ հայուհիների կյանքի պատմություններ: Անշուշտ այդ մասին կարդալն ամսագրի  ընթերցողներին մղում՝ է կյանքին նոր հայացքով  նայելու,  սեփական կարողությունները ինքնուրույն վերագնահատելուն:

Նախագծի ղեկավարն ու շունչ տվողը  Լադա Գոլովյանն է:

«Армянка-Հայուհի» ամսագրի էջերում տեղ են գտնում հայ մշակույթի ասպարեզում  ստեղծագործող նոր անունները, խրախուսվում է նրանց գործունեությունը:Այս առումով ամսագիրը պարբերաբար անդրադառնում է ցուցահանդեսների, համերգների, շնորհանդեսների և այլ միջոցառումների կազմակերպմանն ու լուսաբանմանը:

Ամսագիրն ունի հատուկ խորագրեր, որոնց տակ լուսաբանվում են հայ մշակույթի գործիչներին, անրադարձ է արվում նրանց ստեղծագործական ուղուն:  Հրապարակումներում ուշադրություն է դարձվում նաև Հայաստանից դուրս ' համաշխարհային հռչակ վայելող արվեստի կին գործիչների մասին պատմող նյութերը:

«Խճանկար» խորագրում պարբերաբար հրատարակվում են հետաքրքրական նյութեր Հայաստանի հասարակական և մշակութային կյանքում տեղի ունեցած իրադարձություններից:

«Армянка-Հայուհի» ամսագիրը երկլեզու է՝ ռուսերեն և հայերեն, ունի  նաև ֆեյսբուքյան էջ: Ռուսերեն բաժնի առկայությունը նպատակ է հետապնդում բազմամիլիոն ռուսախոս  ընթերցողների ուշադրությունը  սևեռելու հրաշք Հայաստան երկրին , նրա արժեքներին ու արժանվույն ներկայացնելուն:  Ամսագիրը  նաև լավ այցետոմս է Հայաստան այցելող օտարերկրացիների համար, որի  գեղեցիկ  ձևավորված էջերի  միջոցով կարող են ծանոթանալ Հայաստանի դարավոր պատմությանը, նրա անցյալին և ներկային:Կարդալ, ծանոթանալ աշխարհի  հինավուրց ու գեղատեսիլ անկյունում ապրող և արարող հայազգի  կին մշակութային գործիչների, արվեստագետների մասին  պատմող  ակնարկներ, ովքեր բարձր են պահում հայի անունը՝ իրենց նվաճումներով հայտնի լինելով ողջ աշխարհին:

Եվս  մեկ անգամ օգտվելով  պատեհ առիթից  սրտանց շնորհավորում ենք բոլոր  կանանց ու  մայրերի  տոնը, նաև  ուրախությամբ հայտնում, որ արդեն ընթերցողի սեղանին է «Армянка-Հայուհի» ամսագրի  մարտ-ապրիլ ամիսների տոնական համարը:Ձեռք բերեք և կարդացեք, չեք  փոշմանի...

«Նիդերլանդական Օրագիր»