niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Նիդերլանդահայությունը Արամ MP3-ի կողքին է

«Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում  Արամ MP3-ը պրոմո տուրի շրջանակներում իր  «Not Alone» («Դու մենակ չես») երգը  ներկայացնելու է  նաև Նիդերլանդների երաժշտասեր հասարակայնությանը: Մինչ այդ հայ երգիչը հանդիպել է ռուս և Եվրոպացի հանդիսականին : Պրոմո տուրը կավարտվի ապրիլի 21-ին: Արամ MP3-ը կվերադառնա Երևան, այնուհետև կմենկնի Դանիա՝: Արդեն  մայիսի 6-ին , հենց առաջին  երգով Արամ MP3-ը կներկայացնի մեր երկիրը Եվրոպական երգի այս փառատոնում:

Նիդերլանդներում  Արամ MP3-ին  ու Վիտամին ակումբի անդամներ   Արման Խաչատրյանին (Արմուշ), Գարիկ Պապոյանին, Վաչե Թովմասյանին, Կարեն Սահակյանին (Չարենց) և Տիգրան Գևորգյանին (Տիկո)  սպասում են  ապրիլի 18-ին ։ Միջոցառման կազմակերպման  պատասխանատվությունն իր  վրա է  վերցրել «Match made in Heaven»միջոցառումների կազմակերպման հոլանդահայ գործակալությունը, որն արդեն լավ աշխատանքի փորձ ունի:Արդեն պատրաստ են գովազդագրերը  և մեր  ընթերցողը հնարավորություն  ունի ծանոթանալ  միջոցառման վայրի ու ժամի մանրամասներին: Գործակալության տնօրեն  Կարինե Քլյանն անձամբ է շահագռգռված միջոցառումը բարձր  մակարդակով կազմակերպելու: Նպատակներից մեկը մեր  մասնակցին լրացուցիչ լիցք հաղորդելն է' լավ տրամադրություն, դրական էներգիա փոխանցելը:Կարինե  Քլյանը բոլորի համար ապրիլի  18-ին խոստանում է անմոռանալի համերգային երեկո: Այդ իսկ պատճառով   խնդրում է  տոմսերը   պատվիրել նախօրոք' հարմարավետ  նստելատեղեր  ունենալու համար: Բացի  դրանից շուտ տոմս  ունեցողները կվճարեն 35 ևրո, ավելի  քիչ, քան  տեղում գնողներից: Ամստերդամի Rhoneweg 12 հասցեում գտնվող համերգասրահի դռները բաց կլինեն ժամը 19-ից, համերգի սկիզբը  ժ.20.30-ից: Ավելի քան 2,5 ժամ հանդիսատեսները հնարավորություն  կունենան դիտել Վիտամին  ակումբի անդամների կատակներն ու լսել Արամ MP3-ի երգերը, որոնց թվում'«Դու մենակ չես»  Եվրատեսիլյան երգը:Բոլոր  մասնակիցները հնարավորություն  կունենան լուսանկարվելու իրենց  սիրելի արտիստների հետ: Ինչպես խոստանում են միջոցառման կազմակերպիչները սա միակ անակնկալը չի  լինելու: Կեսգիշերից հետո DJ-ի  ուրախ երգերի ու պարերի ծրագիրն է, որից հետո խաղարկվելու են  այնպիսի շահումներ, որոնց  ցանկն անակնկալ է:

Միջոցառման համար ընտրված է  նշանաբան , հենց  երգի  մոտիվացիայով"Aram You not Alone !" (Արամ դու  մենակ չես): ՈՒրեմն  մի  խնդրանք, շտապեք նախօրոք ձեր  տեղն ապահովել Եվրատեսիլյան մեր մասնակցի  կողքին : Մենք հայաստանյան  մասնակցի' Արամ MP3-ի կողքին ենք, սպասում ենք ձեր արձագանքին:

Hay Azian
«Նիդերլանդական Օրագիր»


Tags: Այցելություններ տպավորություններ, Առաջին էջ, Լուսանկար. տեսանյութ, Նիդերլանդական օրագիր, հաղորդագրություն. միջոցառում
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments