Լուսանկար-կոլաժ' Նիդերլանդական Օրագրի
Այսօր ս.թ. ապրիլի 7-ին, Հաագայում կկայանա Ռուանդայի ցեղասպանության 20-ամյակին նվիրված հիշատակի արարողություն:Սա Հայկական Ցեղասպանության կրկնօրինակն էր, արդեն իրականացված 1994 թվականին: Ոգեկոչման արարողությունը կսկսվի կեսօրից հետո' Հաագայի քաղաքապետարանի ճեմասրահում, որտեղ որպես հիմնական զեկուցող ելույթ կունենա նախարար Պլումենը և ի թիվս այլ վավերագրերի կցուցադրվի «Ռուանդայի 20 տարիները» լուսանկարչական ցուցահանդեսը: Արդեն երեկոյան Ամենայն Փրկիչ եկեղեցում ներկաները կմասնակիցնեն հուշ-երեկոյի և "արթուն հսկելու" միջոցառումներին: Ոգեկոչման արարողությունը կշարունակվի մինչև ապրիլի 8-ի առավոտյան ժամը 6-ը:
Այս հիշատակի արարողության ընթացքում ի թիվս այլոց ելույթներ կունենան Նիդերլանդներում Ռուանդայի դեսպան Ն.Գ. պարոն Ժան Պիեր Կարաբարանգան և Հոլանդահայ կազմակերպությունների Ֆեդերացիայի (FAON) նախագահ , պարոն Մաթո Հախվերդյանը: