?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Բողոքի ցույց Հաագայում

Բոլոր լուսանկարները' ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Եվս մեկ տեսաերիզ' ԴԻՏԵԼ

The Hague

Հայոց Մեծ Ցեղասպանության 99-ամյա տարելիցին նվիրված հանդիսությունները Նիդերլանդներում սկսվեցին ապրիլի 22-ից: Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները ազդու հանրահավաք-ցույց էին կազմակերպել Նիդերլանդների խորհրդարանի առջև՝ Հաագայի կենտրոնում: Ավտոբուսներով հեռավոր քաղաքներից այստեղ հասած հոլանդահայերը իրենց բողոքն արտահայտեցին Նիդերլանդների իշխանություններին: Ցույցն սկսվեց մեկ րոպե լռությամբ, ապա հանդես եկան Հոլանդահայ կազմկաերպությունների ղեկավարները՝ Մասիս Աբրահամյանը և Մաթո Հախվերդյանը: Հոլանդիայի խորհրդարանում ներկայացված կուսակցությունների մեծամասնությունը իր ներկայացուցիչն էր ուղարկել
ցույցին: Հանդես եկան և Ցեղասպանության միջազգային ճանաչմանը իրենց լիարժեք աջակցությունն արտահայտեցին՝ Սերվասը Աշխատավորական Կուսակցությունից (PvDA), Օմթզիխթը՝ Քրիստոնեա-Դեմոկրատական Կուսակցությունից (CDA), Ֆորդևինդը՝ Քրիստոնեական Միությունից (CU), Վան Բոմելը՝ Սոցիալիստական Կուսակցությունից (SP) և Բիսխոփը՝ (SGP) կուսակցությունից: Ցույցի անունից պահանջագիր ներկայացվեց Նիդերլանդների խորհրդարան, որով հոլանդահայերը պահանջում են Հոլանդիայի իշխանություների հետևողականությունը՝ Ռաուֆուտի բանաձևի իրականացման մեջ: Այս բանաձևով, որն ուղիղ 10 տարի առաջ միաձայն ընդունվեց Հոլանդիայի խորհրդարանի կողմից, կառավարությունից պահանջվում է Թուրքիայի հետ ունեցած հարաբերությունների ընթացքում միշտ արծարծել Հայոց Ցեղասպանության ընդուման անհրաժեշտությունը: Պահանջագրում հատկապես ուշադրություն կա Քեսապի հարցին և պահանջ է ներկայացվում ստեղծել հատուկ հանձնաժողով, որը կհետազոտի Թուրքիայի մասնակցության հարցը Քեսապի գրավման
գործում: Պահանջվում է նաև Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ Հաագայում տեղադրել մարդկության այս մեծ ողբերգությանը նվիրված հուշարձան:
Պահանջագիրը խորհրդարանի Արտաքին Հարաբերությունների մշտական հանձնաժողովին հանձնեց Համագործակցող Հոլանդահայ Կազմակերպությունների պատվիրակությունը:
Այդ ընթացքում ցուցարարներին իրենց խոսքը ասացին նաև Նուբար Սիփանը, Նուբար Վարդանյանը և բոցաշունչ երգերով հանդես եկավ Րաֆֆի Գրիգորյանը:
Պատվիրակության վերադառնալուն պես ելույթներով հանդես եկան եկան նաև Ինգե Դրոստը և Մինաս Արսենյանը, որոնք պատմեցին խորհրդարանում տեղի ունեցած հանդիպման մասին:

Դրանից հետո ցուցարարները քայլարշավեցին դեպի Թուրքիայի դեսպանություն:
Հնչեղ լոզունգներով և կոչյուններով դղրդացնելով Հաագայի շենքերը հասան Թուրքիայի դեսպանություն և երկար ժամանակ այնտեղ դեռ շարունակվում էր
ցույցը: Հոլանդահայությունը մեկ անգամ ևս իր այս ելույթով ապացուցեց իր կամքը և հավատարմությունը իր ազգային նպատակներին ձգտելու գործում:

Այդ մասին լրիվ նյութը լուսանկարներն ու տեսահոլովակները պատրաստման փուլում են:

Ա.Կնյազյան

ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ

http://my.mamul.am/am/post/29017