niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշ-երեկո Ամստերդամում

Հոլանդահայ Ֆեդերացիայի (FAON) Ապրիլ 24 Կոմիտեն,  300-ամյա պատմություն ունեցող Ամստերդամի նոր վերանորոգված Հայ Առաքելական «Սուրբ Հոգի» եկեղեցու կամարների ներքո  հուշ-երեկո  էր կազմակերպել նվիրված Մեծ Եղեռնի զոհերի անմար հիշատակին: Երեկոն բացեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը , որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: Ամստերդամի հոգևոր հովիվ  Տեր Տարոն քհն. Թադևոսյանը հանդուրժողականության ու համբերության պատգամ ուղղեց և աղոթեց եղեռնի զոհերի հոգիների հանգստության համար, որից հետո երգչուհի Նաիրա  Մադոյանը հանդես եկավ հոգևոր երգերի կատարումներով:

Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և  լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը մանրամասնորեն' հայերեն և անգլերեն լեզուներով համառոտ ներկայացրեց հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած և անպատիժ մնացած ցեղասպանության ոճիրը, որի կրկնօրինակները' վկա Քեսաբի դեպքերը, տեղ են գտնում այսօրվա իրականության մեջ: Միլիոնավոր մարդիկ' ապրիլի 24-ին, աշխարհի տարբեր մասերում,  ցեղասպանության հուշարձաններն են այցելում մեկ նպատակով' այլևս, երբեք նման բան չկրկնվելու ակնկալիքով:Դեսպանը քննադատեց մարդկության նկատմամբ գերագույն հանցանքի ' ցեղասպանության, նկատմամբ այսօրվա հանդուրժողական վերաբերմունք ու անտարբերությունը:

Նիկոլայ կրտսեր Ռոմաշուկը հնչեցրեց հայկական դուդուկի հոգեթով մեղեդին:

Քրդական համայնքի անունից ելույթներ ունեցան Սելիմն ու Բալչիկը, ովքեր քննադատեցին օսմանյան Թուրքիայի այսօրվա իրավահաջորդներին'  նրանց, ովքեր ձևացնում են, որ ոչինչ էլ տեղի չի ունեցել: Մինչդեռ հայերից  բացի իրականացվել է քրդերի, հույների և ասորիների կոտորած:

Այս ելույթներից հետո անկրկնելի Սվետլանա Աղաջանյանի կատարմամբ հնչեցին «ՈՒր ես մայր իմ», «Կռունկ»,«Կիլիկիա» երգերը, որից հետո հայտարարվեց ընդմիջում: Այդ ընթացքում հուշ-երեկոյի մասնակիցները ծանոթացան առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հոլանդական թերթերում լույս տեսած հոդվածներին,արխիվային նյութերին նաև Հոլանդիայի դեսպանի զեկույցներին, ինչպես նաև հայոց ցեղասպանության մասին հրատարակված գրքերի հավաքածոին:

Ներկայացված էր նաև Հայաստանի մասին Հոլանդիայում հրատարակած գրքեր և հուշաթերթիկներ:

Ընդմիջումից հետո Իսրայելի տեղեկատվական CIDI կենտրոնի նախկին տնօրեն, հրեական մարդասիրական ֆոնդի նախագահ պարոն Ռոնի Նաֆտանիելը ևս մանրամասն անրադարձ կատարեց ցեղասպանության, դրան նպաստող զարգացումների և կանխարգելման անհրաժեշտության մասին:

Հոլանդիայի Գեզի համերաշխություն խմբի անունից  իր սրտի ու խղճի խոսքն ասաց Էլիֆ Կեսկիները:

Անպակաս էր երաժշտական համարները: Ռուզաննա Հակոբյանի կատարմամբ քանոնով հնչեցին ազգային երգերի երաժշտական կատարումներ, իսկ  «Նաիրի» լարային քառյակն ու Արմեն Նազարյանը հանդես եկան դասական ստեղծագործողների կատարումներով:

Փակման խոսքով հանդես եկավ Աբովյան մշակութային միության անդամ Ինգա Դրոստը, ով ներկայացրեց  ցեղասպանության ճանաչման  ուղղությամբ տարվող ջանքերը և շնորհակալություն հայտնեց ներկա գտնվող հյուրերին ու միջոցառման կազմակերպիչներին:

«Նիդերլանդական Օրագիր»

 

Ամստերդամում  Հայ Առաքելական «Սուրբ Հոգի» եկեղեցում Հայոց

Մեծ Եղեռնի 99-ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպված

ոգեկոչման երեկոյին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ձյունիկ

Աղաջանյանի ելույթը:

Tags: Առաջին էջ, Լուսանկար. տեսանյութ, Կարևոր, հաղորդագրություն. միջոցառում, մշակութային
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments