niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Իսրայելահայերը' փոքրաթիվ, սակայն Ամրակուռ ու միասնական

Չնայաց փոքրաթիվ հայերի ներկայությանը Իսրայելում, հայերն աշխույժ ու գուրծունյա համայնք են  ձևավորվել:  Հարկ եղած դեպքերում համայնքը բռունցք է դառնում ու իր միասնական դիրքորոշումը  ներկայացնում  երկրի տարբեր մակարդակների տնտեսական և քաղաքական, մշակութային ֆորումներում: Նման օրինակները շատ են'  մեծաթիվ ադրբեջանական համայնքի  գործունեության չեզոքացումը,  հայկական հարցերի  քննարկումների լայն դիապազոնը երկրի քաղաքական տեսադաշտում մշտապես ներկայացնելը, Թուրքական կեղծավոր ագիտացիան ճիշտ հայելու մեջ ներկայացնելը և այլնը: Ամենաուրախալին սակայն համայնքի միասնական գործունեությունն է: Եվրատեսիլի քվեարկությունում  հայկական համայնքը ամենաակտիվն է եղել' Արամ MP3-ի օգտին ամենաշատ ձայները տալով: Շուտով մի համերգ էլ կազմակերպվելու է, հենց մաեստրո Նուբար Ասլանյանի ծննդյան օրը' հունիսի 18-ին, Հայֆայի փողային նվագախումբը իր հաշվետու համերգին  ներկայացնելու է Նուբար Ասլանյանի նոր ստեղծագործություններից մեկը:Իսրայելի բանակի օրկեստրն  էլ քրտնաջան պարապում է կոմպոզիտորի «Սարդարապատ» եւ «Կոնցերտային վալս»  ստեղծագործությունների վրա: Հիշյալ օրկեստրի նվագացանկում արդեն հաստատուն տեղ ունի  Ն. Ասլանյանի 3 քայլերգերը:Կոմպոզիտորը թե Իսրայելի, և թե Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է, և լավ կլիներ  նրա գործերով նաև Հայաստանում հետաքրքրվեին:

 Ընդհանրապես սփյուռքի հայությանը ոգևորում է մայր հայրենիքի անգամ փոքր ձեռքբերումները, մղում նորանոր հայրենանպաստ գործերի, անգամ գովելի է  Հայաստանի և սփյուռքի  հայության  անհատական երկխոսությունները: գնահատանքի խոսքերը խթանիչ  ու ոգևորող ուժ ունեն: Ցավոք հակառակն էլ է պատահում, լինում է, երբ պատասխանատու ոլորտը սպասարկող մի անհատ  սեպ է խրում, ցեխ  շպրտում Հայաստան-Սփյուռք  փոխհարաբերություններին:Սփյուռքի  գործունեությանը տրված անհարկի գնահատականները հենց  ջուր  լցնել է թշնամու ջրաղացին:  Կառույց, որի անվան հիշատակումն անգամ սարսուռ է առաջացնում թուրքական ազգայնական շրջանակներում, պետք է քնքշանքով մոտենալ ու գուրգուրել: Անգամ արտասահմանյան թուրքական քաղաքականությունը սպասարկող  բազմաշերտ լոբիստական շրջանակներն  են  անզոր  դիմակայել մեր սփյուռքի մարտահրավերները: Դա տեսանելի  է  ամենուր ' նայև  Նիդերլանդներում: ՈՒստի սփյուռքի  մասին հայրենիքից ասված յուրաքանչյուր խոսք պետք է մտածված, կշռադատված հնչի:

Սակայն այս մասին չէ, որ  ուզում էինք խոսել, վերադառնանք Իսրայելի հայ համայնքի  հաջողությունների ու ամրակուռ միասնության օրինակին, որն այս պահին ոգևորող է  անգամ հայաշատ երկրների շատ համայնքների համար, այդ թվում հոլանդահայ:  Իսրաելահայերն ունեն իրենց ՆԱԻՐԻ անունով կայք-էջը , որը համախմբում է Պետախ-Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միությանը: Այստեղ կարելի է գտնել համայնքի մասին պատմող բազմաթիվ նյութեր, որից ավելի ուրախալին «Իսրաելահայեր» ամսաթերթի ստեղծման և ներկայացման  մասին լուրն է: Բավական ծանրակշիռ թերթ, որը եզակի իրողություն է իսրաելահայ կյանքում և համախմբում է իսրաելահայերի ջանքերը: 8 էջանոց ամսաթերթը խմբագրում է ճանաչված լրագրող  Արտյոմ Չերնամորյանը:

Hay Azian

Tags: Առաջին էջ, Իրադարձություններ.դեպքեր, Լուսանկար. տեսանյութ, Նիդերլանդական օրագիր
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments