niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Նոր ծխական համայնք հոլանդահայ գաղութում

unnamed (2)

Հյուսիսային Հոլանդիայի Հերհուխովարդ քաղաքի շրջակա տարածքներում բնակվում է ավելի քան 100 հայ ընտանիք: Ժողովրդի կրոնական և հոգևոր պահանջները բավարարելու համար ցանկություն կար ամրացնել կապը Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու հետ: Շուրջ 50 ընտանիք այսօր միավորվելով՝ ստեղծում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ծխական համայնք Հերհուխովարդ քաղաքում:

Ծխական համայնքի ստեղծումը ունի մեկ նպատակ. հայապահպանություն՝ ազգային եկեղեցու շուրջ համախմբվելով, կրոնական տարբեր աղանդների ազդեցությունից  մեր երեխաներին ու երիտասարդներին պաշտպանելով  և նրանց հայեցի դաստիարակելով:

Մայիսի 17-ին մատուցվեց առաջին  Սուրբ և անմահ Պատարագը: Պատարագիչը Ամստերդամի Սուրբ Հոգի Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ, արժանապատիվ Տ. Տարոն քահանա Թադևոսյանն էր:

Պատարագից հետո Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու հոգևոր հովվի և վարչության քարտուղար Գրիգոր  Օհանեսյանի ղեկավարությամբ կայացավ համայնքի ժողով և ընտրվեց 11 անձից կազմված վարչություն: Ելույթ ունեցավ վարչության անդամ Արազ Հարությունյանը՝  ասելով, որ համայնքի նորաստեղծ վարչությունը կծրագրի միջոցառումներ ծխական համայնքի կյանքը հետաքրքիր ու աշխույժ դարձնելու համար: Նախատեսվում են անցկացնել դասախոսություններ,  էքսկուրսիաներ,  երեխաների համար կազմակերպել խմբակներ: Պատարագները կմատուցվեն  յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթ օրերին:

Վերջում տեր Տարոնը շնորհակալություն հայտնեց ներկաներին պատարագին մասնակցելու համար և հույս հայտնեց, որ Հերհուխովարդի ծխական համայնքը երկար կգոյատևի և  այցելության ցանկալի վայր կլինի այս տարածքում բնակվող բոլոր հայերի համար:

Մանուկ Մկրտչյան

Հոլանդիա

(Hayern aysor)

unnamed (1) unnamed (2) unnamed (3) unnamed (4)unnamed (5) unnamed (6) unnamed

Tags: Հետաքրքիր է, Նամականի
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments