niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Միջհամայնքային նորություններ

mhholand

«Միացյալ հայերը Հոլանդիայում» միության Վան մեկօրյա հայկական դպրոցը հայտարարում է 4-6 (նախադպրոցական խումբ) և 6-ից բարձր տարեկան երեխաների ընդունելություն: Գրանցումը՝ 0616146209 հեռախոսահամարով կամ sichtingvan@gmail.com էլ.հասցեով: 2014/2015 ուստարին կսկսվի սեպտեմբերի 7-ին՝կիրակի,դասերի տևողությունը` 3 ժամ:
Երեխաները մայրենի լեզվին զուգահեռ կսովորեն Հայաստանի աշխարհագրություն,
պատմություն,կերպարվեստ,երաժշտություն ու պար: Նայմեխեն քաղաքի տարածքի մեր հայրենակիցներին հիշեցնում ու կոչ ենք անում իրենց երեխաներին հնարավորություն տալ հոլանդերենին զուգահեռ կարևորել նաև մեր լեզուն,մշակույթը,մնալ մեր արմատներին մոտ: Պարապմունքները տեղի կունենան յուրաքանչյուր կիրակի ժամը 11.00-14.00 : Դպրոցն ընդունում է 4տարեկանից բարձր բոլոր ցանկացողներին:

van2
_______________________________________________________________________________

van4

Հունիսի 29-ին ավարտական իրենց հանդեսով ելույթ ունեցան ՄՀՀ միության «Վան» մեկօրյա դպրոցի սաները:
_______________________________________________________________________________

van5

Մայիսի 18-ին,ինչպես նախապես հայտարարված էր,Հոլանդիայի Հերթոգենբոս քաղաքի հայ-հոլանդական բարեկամական «Ուրարտու» կազմակերպությունում տեղի ունեցավ Նիդերլանդների Մեկօրյա Դպրոցների Հարթակի միջոցառումը՝ «Իմ Հայաստան» թեմայով:Միջոցառմանը ներկա էր նաև Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, գուցե դրա համար էլ երեխաները ավելի մեծ ոգևորությամբ ու հպարտությամբ էին ելույթ ունենում՝ ասմունքում, երգում, պարում:

van6
Tags: Հոլանդահայ կայքեր, հաղորդագրություն. միջոցառում, մշակութային
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments