niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Բնապահպանության նախարարության պատվիրակությունը Մաստրիխտում

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ
Խաչիկ Հակոբյանի ղեկավարած պատվիրակությունը 2014թ. հուլիսի 1-3-ը
Նիդերլանդների Թագավորության Մաաստրիխտ քաղաքում մասնակցել է
Օրհուսի կոնվենցիայի անդամ երկրների 5-րդ նստաշրջանին և «Աղտոտիչների
արտանետման և տեղափոխման մասին» արձանագրության (ԱԱՏՌ
արձանագրություն) անդամ երկրների 2-րդ նստաշրջանի բարձրաստիճան
պաշտոնյաների հանդիպմանը:

orhus
Նախարարության տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում ներկայացվել և ընդունվել է Մաաստրիխտի Հռչակագիրը, որն իր մեջ պարունակում է դրույթներ՝ կապված Օրհուսի կոնվենցիայի և Աղտոտիչների արտանետման և տեղափոխման մասին արձանագրության դրույթների տարածման, իրականացման և այդ ոլորտում մոտակա չորս տարվա ռազմավարության հետ:
Հայաստանի բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ներկայացնելով կոնվենցիայի պահանջների կատարման ուղղությամբ տարվող աշխատանքները, տեղեկացրել է, որ 2014թ. հուլիսի 21-ին Ազգային Ժողովն ընդունել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքը: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Կոնվենցիայի քարտուղարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանը առաջիկայում ներկայացնի տեղեկատվություն այդ օրենքից և դրա ենթաօրենսդրական ակտերից բխող իրականացվելիք աշխատանքների մասին:

Բնապահպանության նախարարի տեղակալը հանդիպել է նաև Նիդերլանդների Թագավորության բնապահպանության նախարար Վիլմա Մանսվելդի, Ուկրաինայի շրջակա միջավայրի և բնական պաշարների նախարար Անդրեյ Մոխնիկի, Մաաստրիխտի քաղաքապետի և ԵԱՀԿ-ի Վիեննայի գրասենյակի ղեկավարի հետ: Հանդիպումների ժամանակ նախանշվել են հետագա համագործակցության ոլորտները և ուղիները:
Tags: Այցելություններ տպավորություններ, քաղաքական.պաշտոնական
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments