niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Ալիևյան հոխորտանքների իրական պատկերը

Երգիծական գրչով


Սոչիի եռակողմ հանդիպումից առաջ Ադրբեջանի ծավալած դիվերսիոն և քարոզչական պատերազմը տապալվեց ու Իլհամ Գեյդարիչը բան չունի ասելու սեփական ժողովրդին: Վերադարձավ իր երկիր ու ձեն-ծպտուն չի հանում...
Ալիևն ամենից շատ սարսափում է հայկական սփյուռքից, ուստի օգոստոսի 7-ի հայտնի թվիթերյան էջում չի մոռացել նաև այս ուղղությամբ հիստերիա տարածել:



Ալիևը Գրում է."Հայկական կողմին օժանդակող սփյուռքն ու նրան հովանավորող միջազգային շրջանակները պետք է հասկանան, որ Հայաստանը լուրջ խնդիրների առջև կկանգնի...:



Ասաց ու մեկնեց Սոչի' եռակողմ հանդիպման, Ալիև ավագի նկարն էլ գաղտնի վերցրեց, որ չասեն հորը բերել է, որ հանդիպումը քառակողմ կոչվի: Քամակով էլ հույսեր էր փայփայում Պուտինի հետ:Նաև մտածում էր



վաղեմություն ունեցող նվերը ստանալու է: Թեև երազում որերորդ անգամ տեսնում էր մեծ տատին ու Պապին, ովքեր մերժում էին իրեն: Էստեղ արդեն հոր նկարն էլ որպես միջնորդ չէր օգնում...



Երեկոյան հրավիրեցին դիտելու սամբո: Պուտինը Սարգսյանին ինչոր բան ասաց, միտքն այլ տեղ էր, հիշում էր անցյալը' հորը,Մեհրիբանին ու չգիտես ինչու սեղան, որի վրա շատ բանան լիներ...ՈՒ այ քեզ հրաշք



կոպերի տակ տեսավ արևադարձային մրգերով լի մի սեղան' ճիշտը իր դիմաց, անջատված կերավ ու էլ չիմացավ ինչ են դիտում Պուտինն ու Սարգսյանը, մտքերի մեջ խորացավ...



Մտքում սևեռվեց գծագրվեց մի սև տապոր, հետո կրկին հիշեց հորը,իրեն ձգած Մեհրիբանին ու հարստությունը, հիշեց, որ ինքը նախագահ է ու կարող է Ազատիչին կտրուկ ասել. -Մենք վերադարձնելու ե'նք ղարաբաղը



Պիտի երևի ասի, բայց երեսառերես չի ստացվում, ձայնը նվնվոցի է նմանվում:Հասկանում է,որ իր ասածը միայն իր պատռված դրոշակի երկրում է անցնում: Ախր ինքն էլ գիտի իր ու զինվորների քյալությունը,դեպքեր եղել են



Ալիևը չուկչա չէ, Ալիևը հասկացավ , որ իր քարոզչությունը Սոչիում հոդս է ցնդում: ՈՒ իր հերոս դիվերսանտները շնորհիվ հայ զինվորի, իր աչքին նմանվեց թակարդն ընկած մկների:



Կորցրեց Իլհամը քուն ու հանգիստ, վերադարձավ իրականություն հոգնած, վհատված , հասկացավ, որ չէ, սա թթու թան չէ, շտապեց տունն իր Գեյդարստանի, որ մարդկանց ասի. "տեսաք ինչ արի... Ձեր արև վկա"

Ավելի մանրամասը մեր այս էջում
Tags: Այլ, Առօրյա, Հենց այնպես, Հումորիկ, Նիդերլանդական օրագիր, քաղաքական.պաշտոնական
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments