niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Նիդերլանդական Oostburg-ը գրավիչ է դառնալու



Հենց Բելգիայի սահմանագլխին, Հյուսիսային ծովախորշերից մեկը, որ Նիդերլանդները բաժանում է Բելգիայից, բայց որը վարչականորեն պատկանում է Հոլանդիային և մտնում է Զելանդի պրովինցիայի կազմ ' անվանվում է Zeeuws-Vlaanderen: Այս տարածքի սրտում է գտնվում Oostburg քաղաքը, որի նկատմամբ վերջին ժամանակաշրջանում զբոսաշրջիկների հետաքրքրասիրությունը  նվազել է: Այդ պատճառով աշխատանքներ է  տարվում քաղաքի բարի անունը վերականգնելու ուղղությամբ: Շուտով երևի այս ջանքերը պսակվեն հաջողությամբ, քանի , որ գործնական քայլեր արդեն ձեռնարկվում են: Մշակութային բազմազանությունը, կազմակերպվող տարբեր միջոցառումներն ու նախաձեռնությունները այս քաղաքին նոր շունչ են տալիս: Նույնիսկ բացվել է հայկական խոհանոցով և անվամբ ռեստորան, որը կրում է  't Armeense Hoekje (հայկական անկյուն) գեղեցիկ անունը:Ձեզ ներկայացվող տեսաերիզները ցույց են տալիս, որ այս փոքրիկ գյուղաքաղաքի բնակիչներն իրոք մտահոգ են իրենց բնակավայրի բարօրությամբ: Zeeuws-Vlaanderen-ը միավորում է 3 վարչական շրջաններ Sluis, Terneuzen և Hulst, մեկը մյուսից գեղեցիկ և գրավիչ տուրիստական վայրեր: Այս տարածքն զբաղեցնում է մոտավոր 733,12 կմ2, Հոլանդիայի հետ երկաթգծային հաղորդակցություն չունի, գնացքի ամենամոտ կայարանը Բելգիայում է (Խենթ, Կնոկե, Բրյուգե)ապրում է 710 հազար մարդ:
Oostburg-ում բնակվում են 5000-ից ավելի մարդիկ:


Tags: Լուսանկար. տեսանյութ, Հետաքրքիր է, Նամականի, Նիդերլանդական օրագիր, լուսանկարներ. կոնկուրսներ. սլաիդներ, տոնավաճառ ցուցահանդեսներ
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments