niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Կյանքից հեռացավ «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր ՀԱՅԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Կարապետյան1

ՀՀ Սփյուռքի նախարարությունը սրտի խոր ցավով տեղեկացնում է, որ երկարատև և ծանր հիվանդությունից հետո, կյանքի 59–րդ տարում իր մահկանացուն կնքեց ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր, ճանաչված ռադիոլրագրող և մշակութային գործիչ ՀԱՅԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:

Ծնունդով շիրակցի Հայկ Կարապետյանն ավարտելով Երևանի պետական համալսարանը, իր ամբողջ կյանքը նվիրեց ազգային ռադիոյին՝ այստեղ վարելով հաղորդումներ սփյուռքահայերի համար, նախաձեռնելով ու ղեկավարելով քրիստոնեական դաստիարակությանը նվիրված հաղորդաշարեր: Նա մեծ սեր ուներ երգի հանդեպ, երկար տարիներ Հովհաննես Չեքիջյանի գլխավորած ակադեմիական Կապելլայի երգչախմբի արտիստ էր, երգչախմբի հետ հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում:

2010  թվականից Հայկ Կարապետյանը «Հայերն այսօր»-ի գլխավոր խմբագիրն էր: Միշտ համեստ ու պատրաստակամ, իր գործին նվիրված՝ նա մեծ ավանդ ներբերեց ազգային կյանքի լուսաբանմանը, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը:

Խորունկ և մեծ ցավ է, որ Հայկ Կարապետյանը հեռացավ՝ անկատար թողնելով բազմաթիվ ծրագրեր: Նրա հիշատակը միշտ վառ կմնա ընկերների ու մտերիմների, հարազատների ու գործընկերների, նրանց բոլորի սրտերում, ովքեր ճանաչել են նրան:

Անկեղծորեն և խորը վշտով ցավակցում ենք Հայկ Կարապետյանի ընտանիքին, բոլոր նրան ճանաչողներին՝ համեստ ու նվիրյալ հարազատի անժամանակ մահվան առիթով:

Հիշատակն արդարոյ օրհնութեամբ յէղիցի:

ՀՀ սփյուռքի նախարարություն
______________________________

Նիդ.Օրագրի կողմից -Կիսում ենք այսքան ծանր կորստյան վիշտը: Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում հանգուցյալի հարազատներին, բարեկամներին ու մտերիմներին:

Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 1 comment