?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

logon nkars
Լուսանկարներում' միջոցառման լոգոն, տեղի մամուլի հրապարակումներից մեկը միջոցառման մասին:

Նիդերլանդներում Լիմբուրգի մարզի մայրաքաղաք հանդիսացող Մաստրիխտը այն հազվագյուտ բնակավայրերից է, որտեղ ստվար հայություն է ապրում: Ներկայումս Մաստրիխտում հայությունը համախմբված է հոլանդահայ «Անի» կազմակերպության և տեղի Սուրբ Կարապետ Առաքելական եկեղեցու շուրջ: Վերջիններս ոչ միայն ակտիվ համագործակցում են միմյանց հետ , այլև սերտ կապեր են պահպանում տեղի իշխանությունների հետ' նպաստելով տեղի հայ բնակչության ինտեգրմանը, նաև հայերի ակտիվ ներգրավմանը' տեղի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքին:
Հաճախ նման ջանքերն իրենց պտուղներն են տալիս:  «Անի» հայ համայնքի ատենապետ Լևոն Սարգիսը հերթական ուրախալի լուրը հաղորդեց   «Նիդերլանդական Օրագրին»:
Մաստրիխտի քաղաքային խորհրդի մի որոշմամբ, այսուհետ յուրաքանչյուր տարվա օգոստոս ամսվա վերջին կիրակին նշանավոր հայազգի Սուրբ Սերվատեսի քաղաքում հայտարարվել է Հայկական մշակութային օր: «Անի» հայ համայնքի և «Սուրբ Կարապետ» եկեղեցու ղեկավարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ յուրաքանչյուր  անգամվա փոքրիկ ձեռքբերում, մեծ հաջողություն է հայ-հոլանդական բարեկամության ամրապնդման ուղղությամբ : Այն նպաստում է հայ մշակութային արժեքների տարածմանն ու արտասահմանում հայ համայնքների հեղինակության բարձրացմանը:
Մաստրիխտի քաղաքային խորհրդի սույն որոշումը  կյանքի կոչվեց հենց  այս կիրակի' օգոստոսի 24-ին և նշանավորվեց բազմազան միջոցառումների անցկացմամբ: Տեղի մշակութային խմբերը ցուցադրեցին հայկական երգն ու պարը, արտասանությունը : Հայկական  հարուստ կոլորիտային միջավայրի ցուցադրումը պարզապես մեծ հիացմունք պատճառեցին միջոցառման մասնակիցներին: Բազմերանգ մշակութային ներկապնակով Մաստրիխտ էին ժամանել գեղարվեստական խմբեր ու անհատ կատարողներ նիդերլանդահայ այլ համայնքներից, մասնավորապես տպավորիչ էր    Նայմեխենի «Միացյալ հայերը Հոլանդիայում» կազմակերպության «Սասնա լույս» ազգագրական պարային համույթի ելույթը, որի ստեղծման տարելիցը նոր է բոլորել: Բազմաթիվ հոլանդացիներ ոչ միայն ականատեսը եղան գեղեցիկ կատարումների, նրանք նաև համտես արեցին հայկական հարուստ խոհանոցի բարիքներից:
Նիդերլանդական  շատ թերթեր ու կայքեր անրադարձել, բարձր  գնահատական են տվել միջոցառմանը, նշել, որ հայկական  մշակույթի օրվա  2014 թվականին մեկնարկը հաջողությամբ  է տրված  և Մաստրիխտի քաղաքային խորհրդի որոշմամբ նշվելու է պարբերաբար ' ամեն տարի, օգոստոսի վերջի կիրակի օրը:
«Նիդերլանդական Օրագիր»
parel Aniham
Լուսանկարներում' պահեր միջոցառումներից, Վազգեն Սարգիսը բացում է միջոցառումը